«Որոշում են նրա տերերը». Փաշինյանին մեղադրել են ռուս խաղաղապահներին վարկաբեկելու մեջ

14.12.2020, Национальная служба новостей

https://nsn.fm/in-the-world/v-armenii-pashinyana-obvinili-v-diskreditatsii-rossiiskih-mirotvortsev

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը НСН-ի (Ռուսաստանի Դաշնության Նորությունների Ազգային ծառայություն) եթերում ասել է, որ Փաշինյանը «դե-ֆակտո պաշտոնաթող է նոյեմբերի 9-ից» և իր գործողություններով սադրում է քաղաքացիական պատերազմ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ լիազորությունները վայր կդնի միայն «ժողովրդի կամարտահայտման հուսալի արդյունքների հիման վրա», իսկ իշխանությունը փոխելու ցանկացած այլ փորձ դատապարտված է անհաջողության։

Հայաստանի ղեկավարը նաև հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորականների հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ուղղված են ռուս խաղաղապահների գործունեությունն արժեզրկելուն։ Նրա խոսքով՝ Բաքվի գործողությունները կրում են սադրիչ բնույթ։ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ճակատագիրը առաջին լուրջ փորձությունն է ռուս խաղաղապահների համար, ավելացրել է Փաշինյանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց, որ Փաշինյանը «դե-ֆակտո պաշտոնաթող է նոյեմբերի 9-ից», այն պահից, երբ սպառվեց նրա հրաժարականի մասին ընդդիմության վերջնագրի ժամկետը։

«Նա այլևս ոչինչ չի որոշում, որոշում են նրա տերերը Պոտոմակի (ԱՄՆ-ում էծան.՝ НСН-ի) և Մառախլապատ Ալբիոնի ափերից։ Դատելով ըստ ամենայնի՝ նրանք կարծում են, թե նա դեռևս պետք է մնա այստեղ վարչապետի պաշտոնում։ Նրա բոլոր դեմագոգիական հայտարարությունները պատրաստվում են ոչ Հայաստանում։ Այն ամենն, ինչ անում է Փաշինյանը, հարկավոր է, որպեսզի սկսվեն քաղաքացիական բախումներ, քաղաքացիական պատերազմ։ Եվ այդ խառնաշփոթի մեջ Թուրքիան կհասնի իր բաղձալի նպատակին՝ դուրս գալ Նախիջևանով դեպի Զանգելան և շաղկապել իսլամական աղեղը։ Էլ չեմ ասում Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի և, իհարկե, Ղրիմի մասին»,- ասաց Գեղամյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանի խոսքերը ժողովրդի կամարտահայտման մասին «պոպուլիստական հիմարություն» են։

«Նա փորձում է խաղաղ հեռանալու պայմաններ ստեղծել։ ԱՄՆ-ում կա վկաների պաշտպանության ծրագիր։ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի հայտնվի այդ ծրագրի տակ։ Փող ունի։ Նա ծախել է Արցախի անվտանգության գոտին և հենց նրա տարածքի մի մասը»,- ասաց քաղաքական գործիչը։

Նա համոզված է, որ «Նիկոլ Փաշինյանի տերերի թիվ մեկ խնդիրը ռուս խաղաղապահների գաղափարն իսկ վարկաբեկելն է»։

«Ուստի, բնավ պատահական չեն «ադրբեջանցի» գրոհայինների սողոսկումները։ Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորականները չեն հարձակման անցնում, դրանք ադրբեջանական համազգեստ հագած իդլիբցի գրոհայիններ են։ Դրանք վարձկաններ են, որոնք ծառայության մեջ են Էրդողանի մոտ։ Ալիևն անզոր է ինչ-որ բան անել նրանց հետ։ Նրանք անընդհատ խախտելու են դե-ֆակտո գոյություն ունեցող սահմանները։ Իսկ Հայաստանում այդ ամենը կմատուցեն որպես ռուս խաղաղապահենրի անգործություն, որպեսզի վարկաբեկեն նրանց։ Այն ամենն, ինչ անում է Փաշինյանը, անգամ չհասկանալով, ենթարկված է հենց այդ նպատակին։ Այնինչ, ռուս խաղաղապահները կանխեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ բնակչության ցեղասպանությունը։ Նրանք ոչ միայն ԼՂՀ միակ փրկությունն են, այլև սթափեցնող գործոն թուրք և նրանց ենթակա սիրիացի ահաբեկիչ-վարձկանների համար»,- ամփոփեց НСН-ի զրուցակիցը։

Ավելի վաղ Արտաշես Գեղամյանը НСН-ի եթերում հանրապետության գործող ղեկավարությանը մեղադրել էր ազգային աղետի մեջ։

Бывший депутат Национального собрания Армении Арташес Гегамян в эфире НСН заявил, что Пашинян «де-факто в отставке с 9 ноября» и своими действиями провоцирует гражданскую войну.

Премьер-министр Армении Никол Пашинян в обращении к нации заявил, что сложит свои полномочия только «на основании надёжных результатов волеизъявления народа», а любые другие попытки сменить власть обречены на неудачу.

Հայաստանի ղեկավարը նաև հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորականների հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ուղղված են ռուս խաղաղապահների գործունեությունն արժեզրկելուն։ Նրա խոսքով՝ Բաքվի գործողությունները կրում են սադրիչ բնույթ։ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ճակատագիրը առաջին լուրջ փորձությունն է ռուս խաղաղապահների համար, ավելացրել է Փաշինյանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց, որ Փաշինյանը «դե-ֆակտո պաշտոնաթող է նոյեմբերի 9-ից», այն պահից, երբ սպառվեց նրա հրաժարականի մասին ընդդիմության վերջնագրի ժամկետը։

«Նա այլևս ոչինչ չի որոշում, որոշում են նրա տերերը Պոտոմակի (ԱՄՆ-ում էծան.՝ НСН-ի) և Մառախլապատ Ալբիոնի ափերից։ Դատելով ըստ ամենայնի՝ նրանք կարծում են, թե նա դեռևս պետք է մնա այստեղ վարչապետի պաշտոնում։ Նրա բոլոր դեմագոգիական հայտարարությունները պատրաստվում են ոչ Հայաստանում։ Այն ամենն, ինչ անում է Փաշինյանը, հարկավոր է, որպեսզի սկսվեն քաղաքացիական բախումներ, քաղաքացիական պատերազմ։ Եվ այդ խառնաշփոթի մեջ Թուրքիան կհասնի իր բաղձալի նպատակին՝ դուրս գալ Նախիջևանով դեպի Զանգելան և շաղկապել իսլամական աղեղը։ Էլ չեմ ասում Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի և, իհարկե, Ղրիմի մասին»,- ասաց Գեղամյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանի խոսքերը ժողովրդի կամարտահայտման մասին «պոպուլիստական հիմարություն» են։

«Նա փորձում է խաղաղ հեռանալու պայմաններ ստեղծել։ ԱՄՆ-ում կա վկաների պաշտպանության ծրագիր։ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի հայտնվի այդ ծրագրի տակ։ Փող ունի։ Նա ծախել է Արցախի անվտանգության գոտին և հենց նրա տարածքի մի մասը»,- ասաց քաղաքական գործիչը։

Նա համոզված է, որ «Նիկոլ Փաշինյանի տերերի թիվ մեկ խնդիրը ռուս խաղաղապահների գաղափարն իսկ վարկաբեկելն է»։

«Ուստի, բնավ պատահական չեն «ադրբեջանցի» գրոհայինների սողոսկումները։ Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորականները չեն հարձակման անցնում, դրանք ադրբեջանական համազգեստ հագած իդլիբցի գրոհայիններ են։ Դրանք վարձկաններ են, որոնք ծառայության մեջ են Էրդողանի մոտ։ Ալիևն անզոր է ինչ-որ բան անել նրանց հետ։ Նրանք անընդհատ խախտելու են դե-ֆակտո գոյություն ունեցող սահմանները։ Իսկ Հայաստանում այդ ամենը կմատուցեն որպես ռուս խաղաղապահենրի անգործություն, որպեսզի վարկաբեկեն նրանց։ Այն ամենն, ինչ անում է Փաշինյանը, անգամ չհասկանալով, ենթարկված է հենց այդ նպատակին։ Այնինչ, ռուս խաղաղապահները կանխեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ բնակչության ցեղասպանությունը։ Նրանք ոչ միայն ԼՂՀ միակ փրկությունն են, այլև սթափեցնող գործոն թուրք և նրանց ենթակա սիրիացի ահաբեկիչ-վարձկանների համար»,- ամփոփեց НСН-ի զրուցակիցը։

Ավելի վաղ Արտաշես Գեղամյանը НСН-ի եթերում հանրապետության գործող ղեկավարությանը մեղադրել էր ազգային աղետի մեջ։

 

 

 

 

Последние видеоматериалы

Новые книги