«Ինչքան էլ Լոնդոններում քարշ գաս, լրտեսության դասեր ստանաս, միեւնույն է, նույն «աբիժնիկն» ես մնալու»


27.04.2012, Իրավունք


Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպիկ Սաֆարյանը հրապարակավ անպարկեշտ արտահայտվել էր Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի եւ Հայկ Բաբուխանյանի հասցեին: Մեկնաբանության ակնկալիքով դիմեցինք «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ, պատգամավորության թեկնածու ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻՆ, ով իր մեկնաբանությունը տվեց Ս. Սաֆարյանին ուղղված հորդորի տեսքով.
- Ա՛յ օտարածին,  որդը խփած  գետնախնձոր, դու  անգամ  իսկ  աթոռակին (տաբուրետկին)  կանգնես, էլի  ընկածի  տպավորություն ես թողնելու: Վերջին  շրջանում ուշագրավ մի երեւույթ է  նշմարվում.  ցանկացած չկայացած արարած, ում ներկայիս դասականներն «աբիժնիկ»  են որակում, սեփական  տարրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով դիմում է պոռնկության պես հնագույն մի նողկալի հնարքի` շառի, այն է` պիտակավորում է ժողովրդի կողմից ընդունված եւ հարգված քաղաքական գործիչներին: Հաշվարկը պարզ է` նրա բարբաջանքը կարդացող մարդիկ իրենց զայրույթը անտարակույս կբարձրաձայնեն` խորհելով ոչ այնքան ստյոպիկ սաֆարյանի մասին, որքան բնության չար կատակների աղետալի հետեւանքների շուրջ: Ակամայից ցանկություն է առաջանում ստյոպիկի նման թշվառներին օգնության ձեռք մեկնել եւ մեծավարի հորդորել. գիտցի՛ր որդիս, ինչքան էլ Լոնդոններում քարշ գաս, լրտեսության դասեր ստանաս, միեւնույն է, նույն «աբիժնիկն» ես մնալու` ընկած մարդու տպավորություն ես թողնելու,  որն ինչքան էլ վեր-վեր թռչի, միեւնույն է լավագույն դեպքում հասնելու է Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի գոտկատեղից էլ մի փոքր ցածր մակարդակի: Խորհի՛ր, աղավնյակս, միգուցե դրանում ինչ-որ թաքնված իմաստ կա, կամ քո ապագայի ուղեցույց, էլ չենք ասում` ի վերուստ տրված գործնական առաջարկ: Հիշիր արջի քոթոթների հիմնական զբաղմունքի մասին, երբ արջը քնած է լինում: Բայց բոլոր դեպքերում շատ չոգեւորվես, վայն էն ա` արջը զարթնեց, արդեն շեֆիդ պարապ բարեւներն էլ քեզ չեն փրկի: Խաղաղվի՛ր, ստյոպիկ, սպանիր միջիդ հրաբուխը, որովհետեւ դրանից կրակ չի ժայթքում, այլ ընդամենը գարշահոտություն: