ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ` «ԿԵՆՍՈՒՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԾՆՆԴԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

07.10.2011, Իրավունք

Չթուլացող ուշադրությամբ կարդացի REGNUM լրատվական գործակալության հրապարակած «Մոդեստ Կոլերով. գոյություն ունի± արդյոք Հայաստանը Ռուսաստանի եւ ինքն իր համար» հոդվանոծը: Չեմ թաքցնում, հոդվածը բացառիկ հրատապ է իր ճշմարտացիությամբ, բայց միեւնույն ժամանակ` նաեւ կոշտությամբ, երբեմն էլ` գնահատականների անողոքությամբ: Հոդվածը կարդալիս նրա հեղինակին ակամա համեմատում ես պրոֆեսիոնալ վիրաբույժի հետ, որը ողջ-ողջ կտրում է, խիստ ցավ պատճառում, բայց որն իրեն շատ մոտ ու հարազատ մարդու տառապանքի միջով տեսնում է ինչպես իր տանջանքի, այնպես էլ հիվանդի տառապանքի գինը: Իսկ գինը լիակատար ապաքինումն է մահացու հիվանդությունից: Հեղինակի գրածից շատ բան ստիպում է լրջորեն մտածել:
«Պասիվ կերպով նահանջելով կենսականորեն կարեւոր դիրքերից, որոնց հետեւում անխուսափելի ազգային աղետն է, ռուսաստանյան արտաքին քաղաքականությունը, իհարկե, սահմանակից հետխորհրդային պետությունների համար, խիստ անհուսալի, ռիսկային գործընկեր է եւ հեշտ մրցակից: Բայց, Աստված վկա. նրա հետեւում աճել եւ կանգնած է անհողդողդ համազգային կոնսենսուսն այն բանում, ինչը համարվում է Ռուսաստանի շահեր, եւ թե ցանկացած ռուսական իշխանություն եռահարկ ինչ ուղղությամբ պետք է ուղարկի «Վաշինգտոնյան մարզկոմի «վերալիցքավորված ընկերներին»: Աշխարհամասային բեռան եւ Պատմական Ռուսաստանի կողքին Ռուսաստանում հասունացել (վերածնվել) է «կենսունակ ժողովրդի աշխարհաքաղաքականությունը»` կոնսենսուս, որն ավելի ուժեղ է բոլոր պատմականորեն ժամանակավոր ռեժիմներից»,- գրում է Մոդեստ Կոլերովը: Ավաղ, Հայաստանն այսօր ոչ մի կերպ չի կարող պարծենալ համազգային կոնսենսուսի վերածննդով: Թվում է, թե համայն աշխարհի տասը միլիոնանոց հայության համար նվիրական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցը, այն էլ` հանրապետության առանձին քաղաքական ուժերի վարձու լինելու պատճառով, միջազգային իրավունքի տեսակետից անխոցելի սահմանում չի գտնում: Այսպես, Հայ ազգային կոնգրեսը (այսուհետ` ՀԱԿ)` Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի (այսուհետ` ԼՏՊ) գլխավորությամբ, խոսքով մարտնչելով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար, իր սպասյակների միջոցով կազմակերպել էր ստորագրահավաք` դատապարտելու համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում: Ընդ որում` այն հանցագործությունների համար, որ նա կատարել է 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո, երբ ս.թ. մարտի 1-ին իրավապահների հետ բախման ժամանակ զոհվեց Հայաստանի 10 քաղաքացի, այդ թվում` մեկ զինվորական: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը որակում է որպես ավազակապետություն, որն անլեգալ նախագահ ունի: Նման գնահատականների ծագումն ամենեւին էլ պատահական չէ: Հանձն չեմ առնի խոսել այն մասին, թե աշխարհագրորեն որտեղ են գտնվում ՀԱԿ տիկնիկավարները, բայց անվիճելի է, որ նրանք գործում են սահմանի այն կողմում: Ընդ որում` հարկ է նշել, որ այս ամբողջ իրարանցումը տեղի է ունենում հակառուսական քարոզչության, ԼՏՊ-ին ենթակա տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում ռուսատյաց տրամադրությունների սրման ֆոնին: Հ

 

արկ է նշել, որ այդ աշխատանքը մեր օրերում կատարվում է հետեւողականորեն, համակարգված եւ համառորեն: Բավական է ասել, որ վերջին երեք-չորս ամիսներին արեւմտյան ուժի կենտրոնների սպասյակները Հայաստանում ինտերնետ-պորտալ են բացել, որը հնարավորություն է տալիս on-line ռեժիմով հեռարձակել ՀԱԿ բոլոր նշանակալի միջոցառումները, նրանք նաեւ թողարկում են ամենշաբաթյա տեսահարցազրույցներ www.1in.am ալիքով` մեկնաբանելով ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերը: Հատկանշական է, որ հաղորդավարն է ԱՄՆ քաղաքացի Ռիչարդ Գիրագոսյանը: Այն նույն Գիրագոսյանը, որին հայրենասիրական հայ մամուլը մեկ անգամ չէ, որ մերկացրել է լրտեսության մեջ: Պարբերաբար եթեր է դուրս գալիս նաեւ «Real Politic» հաղորդումը, որի հաղորդավարը նույնպես ոչ անհայտ Արման Բաբաջանյանն է: Կարծեմ մի քանի տարի առաջ է եկել ԱՄՆ-ից: Ավելին, ամենամոտ ժամանակներս կհրատարակվեն «Սիվիլիթաս» հասարակական կազմակերպության հասարակական-քաղաքական թերթի տպագիր եւ էլեկտրոնային տարբերակները, կազմակերպություն, որը ղեկավարում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա 2008թ., անշուշտ, կդներ իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնի համար, բայց ԱՄՆ նախկին քաղաքացուն չբավարարեց Հայաստանի քաղաքացիության համար անհրաժեշտ 10 տարին, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը: Ընդ որում` հետաքրքիր է, որ վերջերս «Սիվիլիթասի» նախաձեռնությամբ անցկացված «Անկախության 20 տարին Հայաստանում եւ տարածաշրջանում» կոնֆերանսի շրջանակներում հրավիրվածների մեջ էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Հետաքրքիր է, որ, անդրադառնալով Հայաստանում հարգանք վայելող դեսպանի այցելությանը, այդ նույն անզուգական www.1in.am հրատարակությունը գրում էր. «Էվանսի այցը Հայաստան պատահական չէ: Ռոբերտ Քոչարյանի գրեթե անփոփոխելի որոշումը` վերադառնալ մեծ քաղաքականություն, Հայաստանի երկրորդ նախագահին ստիպել է վերհանել իր բոլոր կապերն ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում: Էվանսի այս այցը նպատակ ունի շոշափել ամերիկյան տրամադրությունները Քոչարյանի հնարավոր վերադարձի դեպքում: Էվանսը, որը սույն պահին պաշտոնաթող դիվանագետ է եւ զբաղվում է Հայոց ցեղասպանության մասին տարբեր կազմակերպություններում ու միություններում դասախոսություններ կարդալով, թվում է` դեմ չէ օգնել Քոչարյանին ԱՄՆ-ում ունեցած իր կապերով»,- նշում է հրատարակությունը: Մի քանի օր անց` ս.թ. սեպտեմբերի 30-ին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է. «Ես չեմ բացառում իմ վերադարձը մեծ քաղաքականություն»: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց թե ինչ հանգամանքներով է նա պայմանավորել դա` սա է կարեւորը: Երեք հանգամանքների թվում Ռ. Քոչարյանը նշել է. 1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը, 2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ (իմա` Ռոբերտ Քոչարյանի- Ա. Գ.)` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը, 3. ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը: Այսպիսով, ՀՀ երկրորդ նախագահն ըստ էության անողոք գնահատական է տալիս ՀՀ նախագահի եւ կառավարության գործունեությանը, որը «երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման» կարիք ունի: Երկրի տնտեսության տխուր վիճակը Ռ. Քոչարյանը ներկայացնում է որպես մի իրողություն, որի հետեւանքն են «փակուղային տրամադրությունները եւ արտագաղթը»: Ավելին, երկրորդ նախագահի գնահատականներով` իրավիճակն այնքան ճնշող է, որ նույնիսկ Ռ. Քոչարյանի կասկածներն է առաջացնում, որն իր ունակությունների հարցում մինչ այդ առանձնակի համեստությամբ աչքի չէր ընկնում: ՀՀ իրավիճակի տագնապալիությունն ընդգծելու համար նա պատահական չէ, որ խոսում է այն մասին, թե հիմա նրան պետք է բավականացնի «ներքին համոզվածությունն առ այն, որ ես (իմա` Ռոբերտ Քոչարյանը- Ա. Գ.) կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը»: Ուրեմն, ըստ երկրորդ նախագահի խոսքերի` ՀՀ իրավիճակը կոլապսի եզրին է, եթե հարկ է արմատապես բարելավել այն: Այս հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո ՀԱԿ կողմնակիցների երկարատեւ հանրահավաքում Ռ. Քոչարյանի հանդեպ իր վերաբերմունքը հայտնեց ՀՀ առաջին նախագահ ԼՏՊ-ն: «Այս մարդը (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին- Ա. Գ.) քաղաքական գործիչ չէ եւ երբեք չի եղել: Նա երբեք քաղաքականության մեջ արմունկներով առաջ չի գնացել: Նա կարողացել է հարմարվել ինչ-որ սիստեմի: ԽՍՀՄ-ի ժամանակ` խորհրդային սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ` ՀՀՇ-ի (կարկառուն անդամ էր, վարչության անդամ): Այստեղ նա ստացավ վարչական լծակներ, որոնց օգնությամբ 1998թ. եկավ իշխանության բոլորդ էլ գիտեք` ինչպես: Նա քաղաքական հենարան չունի, իսկ հիմա էլ հայտարարում է, թե կարող է վերադառնալ: Թե իրեն կընտրի ժողովուրդը, որի վրա ժամանակին հրաման էր տվել կրակել,- ս.թ. հոկտեմբերի 1-ին հայտարարեց ԼՏՊ-ն եւ հետո շարունակեց:- ...Մոռացեք այս թեման: Մեզ համար այն չկա»: Ինչպես տեսնում ենք, այն պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահը խստորեն քննադատում է երկրորդ ու գործող նախագահներին, իսկ երկրորդ նախագահն իր բացառիկ հարցազրույցում փաստորեն զրոյի է հավասարեցնում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը, «կենդանի/կենսունակ ժողովրդի կոնսենսուսի, աշխարհաքաղաքականության» հասունացման կամ վերածննդի մասին, որն ավելի ուժեղ է ամեն տեսակ պատմական ռեժիմներից, խոսելու հարկ չի առաջանում: Տարակուսանք է առաջացնում այլ բան. ինչպե±ս կարող էր պատահել, որ Սերժ Սարգսյանը, որն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ամենաառանցքային դեմքն էր ՀՀ իշխանական կառույցում, Ռոբերտ Քոչարյանի նախագահական երկու ընտրարշավների համակարգողն էր, որոնք նրա համար ապահովեցին նախագահի պաշտոնը 1998 եւ 2003թթ., որը կառավարություն ձեւավորեց` հենվելով հիմնականում Ռոբերտ Քոչարյանի կադրերի վրա, Ազգային ժողովի առաջատար հանձնաժողովները վստահելով Ռ. Քոչարյանի առաջադրած մարդկանց, հանկարծ երկիրը հասցրեց մի վիճակի, երբ պետք է հասնել «իրավիճակի արմատական բարելավման»: 2003-ին ես նախագահական ընտրարշավի մասնակիցներից մեկն էի, եւ առաջին փուլի արդյունքներով ինձ «մեծահոգաբար» ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 17,6%-ը թողեցին (երրորդ արդյունք), եւ ես ուրիշից չէ, որ լսել եմ, որ Ռ. Քոչարյանին նախագահ է «սարքել» Սերժ Սարգսյանը, իհարկե` ոչ առանց Կրեմլի աջակցության: Բայց սա առանձին խոսակցության թեմա է: Իսկ վերն ասվածը բարոյականության եւ քաղաքականության հարաբերակցության մասին էր, որը նույնպես այսօրվա քննարկման առարկա չէ:
Ես միտումնավոր մի փոքր ավելի մանրամասն կանգ առա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի որոշ հանգամանքների վրա` մոտենալու համար Հայաստանը գոյություն ունի± արդյոք Ռուսաստանի եւ ինքն իր համար հարցի պատասխանին: Կարծում եմ` այս խիստ հրատապ հարցի լիարժեք եւ անկանխակալ պատասխանի համար մենք պետք է փոքր-ինչ հանգամանալի կանգ առնենք արտաքին քաղաքական այն գործընթացների վրա, որոնք վերջին 15-17 տարիներին ծավալվում են Հարավկովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջ:
Եվ այսպես, ԽՍՀՄ փլուզումից հետո սկսվեց դաժան գոտեմարտ Կասպից ծոցի եւ Մերձկասպիայի նավթահանքերի բաժանման համար: Հարցը Ղազախստանին ու Ադրբեջանին ինքնիշխանությունից զրկելը չէր, ամենեւին էլ ոչ: Այն տարիներին հատկապես ակտուալացվում էին նավթի տեղափոխման երթուղիների ընտրության հարցերը. այն է` կամ Հյուսիսային երթուղով, որն անցնում էր Ռուսաստանի տարածքով, կամ Կովկասյան լեռնաշղթայի հարավից Թուրքիայի, Հայաստանի եւ Վրաստանի միջով: Ռուսական երթուղին անցնում էր Չեչնիայի տարածքով, անդրկասպյան նավթի փոխադրման Հարավային երթուղում արյունահեղ պատերազմ էր ընթանում ադրբեջանական զորքերի եւ Լեռնային Ղարաբաղի (որը, ԽՍՀՄ օրենքներին եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերին լրիվ համապատասխան` հռչակել էր իր անկախությունը) պաշտպանության բանակի միջեւ: Այս հանգամանքը վտանգի տակ էր դնում Բաքվից Թբիլիսիի միջով դեպի Թուրքիա ձգվող նավթատարի Հարավային երթուղին: Հակամարտող կողմերին դեռ 1992թ. առաջարկվել էր Փոլ Գոբլի պլանը, որի համաձայն` Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանային խաղաղության հասնել միայն «վիճելի» տարածքները փոխանակելով: Ադրբեջանը պետք է Հայաստանին հանձներ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը (առանց Շահումյանի եւ Լաչինի շրջանների, վերջինը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ), իսկ Հայաստանն Ադրբեջանին պետք է հանձներ իր հարավային Մեղրիի շրջանը, ինչի դիմաց կստանար ելք դեպի թուրքական նավահանգիստներ եւ տարանցման հաղորդակցություններ: Տալով այդ տարածքը` Հայաստանը կզրկվեր դեպի Արաքս գետ ելքից եւ կկորցներ Իրանի հետ սահմանը: Ադրբեջանը, ընդհակառակը, կապ ձեռք կբերեր անկլավային Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ իր տարածքի հիմնական մասով: Նման փոխանակումից, բնականաբար, կշահեր Ադրբեջանը` վերականգնելով իր տարածքի կոմպակտությունը եւ «ազատ արձակելով» առանց այդ էլ դե-ֆակտո իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը: Գոբլի պլանի իրականացումից կշահեր նաեւ Թուրքիան` դեպի նախկին ԽՍՀՄ թյուրքալեզու տարածաշրջաններ միջանցք ստանալով, դրանով իսկ ակտուալացնելով պանթյուրքական պետություն ստեղծելու իր վաղեմի պլանը:

Այդ պլանը նաեւ հստակ նավթային աստառ ուներ, քանի որ հանվում էին անմիջապես Ադրբեջանից Թուրքիա կասպյան նավթի փոխադրման բոլոր խոչընդոտները` Հայաստանին եւ Իրանին զրկելով իրենց տարածքի միջով էներգակիրների տարանցմանը մասնակցելուց: Այս պլանի իրագործումից կշահեր նաեւ ԱՄՆ-ը` ուժեղացնելով ճնշումն Իրանի` իր վաղեմի թշնամու վրա եւ ստանալով խաղաղարարի կարգավիճակ աշխարհաքաղաքական առումով հեռանկարային Հարավկովկասյան տարածաշրջանում: Կտուժեր Հայաստանը` հայտնվելով թշնամաբար տրամադրված երկրների ամուր շրջափակման օղակում, կտուժեր նաեւ Իրանը` իրանա-հայկական 46 կմ-անոց իր սահմանին մոտ թողնելով ամերիկացիներին: Կտուժեր նաեւ Ռուսաստանը` զրկվելով Անդրկովկասում ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից: Գոբլի պլանը հիացմունքով ընդունվեց Թուրքիայում եւ Ադրբեջանում: Անմիջապես այն բանից հետո, երբ Փոլ Գոբլի պլանը հնչեցվեց, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը եւ հայ կամավորականները հարձակման անցան ճակատի ողջ պարագծով: Հերոսության եւ ոչ փոքրաթիվ զոհերի գնով հայկական կողմը գրավեց Լաչինի միջանցքը եւ Իրանին սահմանակից մի շարք շրջաններ: Հայկական զինված ուժերի այս հաջողություններից հետո Փոլ Գոբլի պլանը ոչ եւս եղավ: Այս դեպքում մենք կարող ենք համարձակորեն պնդել այն մասին, որ Հայաստանն այստեղ գոյություն ուներ ե°ւ իր, ե°ւ Ռուսաստանի համար: Չնայած հայկական զինված ուժերի ռազմական հաջողություններին, այնուամենայնիվ, պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ 1993թ. հուլիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը պետք է Լոնդոնում ստորագրեր պայմանագիր Կասպյան շելֆի մշակման վերաբերյալ, սակայն նույն թվականի հունիսի 4-ին գնդապետ Սուրաթ Հուսեյնովը խռովություն բարձրացրեց, եւ մի քանի օր անց Էլչիբեյը գահընկեց արվեց ու փախավ Բաքվից: Իշխանության եկավ Հեյդար Ալիեւը, իսկ պայմանագրի ստորագրումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Այդ ընթացքում Ղարաբաղի պաշտպանության բանակն արդեն ազատագրել էր յոթ սահմանամերձ շրջան` իր համար անվտանգության գոտի ստեղծելով Հարավային երթուղու` Թուրքիայի, Ադրբեջանի եւ արեւմտյան նավթային ընկերությունների համար առավել ակտուալ ճանապարհների անմիջապես կողքին: Դրանով իսկ ռուսական կողմի համար ստեղծվեցին կասպյան նավթը Ռուսաստանի տարածքով փոխադրելու ավելի անվտանգ երթուղու մասին բանակցություններ վարելու գերադասելի պայմաններ: Սակայն 1994թ. գարնանը պարզ դարձավ, որ Բաքվի պայմանագիրը կստորագրվի արեւմտյան ընկերությունների հետ: 1994թ. սեպտեմբերի 20-ին Կասպյան շելֆի մշակման պայմանագիրը ստորագրվեց, սակայն փոխադրման երթուղիների հարցն առկախ մնաց: Ավելին, պայմանագրի ստորագրման օրը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը չի ընդունում այդ պայմանագիրը եւ դրանից բխող հետեւանքները: Պայմանագրում ներառված արեւմտյան ընկերությունները ՌԴ ԱԳՆ հայտարարությունը գնահատեցին որպես «բխող հետեւանքները» դեպի Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղ վերակողմնորոշելու փորձ: Ընդ որում` ոչ երկիմաստ ձեւով Ռուսաստանին ակնարկեցին, որ նավթամուղի ռուսական երթուղին անցնում է Չեչնիայի միջով, որը Մոսկվայի կողմից չի վերահսկվում: Հիշեցնենք, որ 1994թ. դեկտեմբերի սկզբին ռուսական կանոնավոր բանակի զորամասերը մտան Չեչնիա, իսկ 1995թ. մարտին բանակն իր վերահսկողության տակ վերցրեց Բաքու-Ռոստով մայրուղին եւ զուգահեռ ձգվող նավթամուղը: Չեչենական կազմավորումները դեպի լեռները քշվեցին: Ռուսական բանակի հաջողությունների հետ միաժամանակ մեծացան նաեւ նավթամուղի ռուսական մայրուղու կենսագործման հնարավորությունները: 1995թ. հուլիսի 14-ին Մոսկվայում հաջող ընթացան ռուսական երթուղին օգտագործելուն առնչվող բանակցությունները: Այդ նույն օրը Շամիլ Բասաեւի ջոկատը ներխուժեց Բուդյոնովսկ` Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի կետերից մեկը: Դրանով իսկ ողջ աշխարհին ցույց տրվեց, որ անգամ բանակի վերահսկողությունը խողովակաշարի չեչենական հատվածում չի երաշխավորում ռուսական երթուղու անվտանգությունը: Այնուամենայնիվ, 1995թ. հոկտեմբերի 9-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի միջազգային գործառնական ընկերության (ԱՄԳԸ) նիստը` Կասպիայի հում նավթի փոխադրման երթուղին որոշելու համար, որը որոշում է ընդունում նավթը փոխադրել երկու երթուղով` Բաքու-Նովոռոսիյսկ եւ Բաքու-Սուփսա: Այդ նույն ժամանակ Թուրքիայի եւ Վրաստանի տարածքներում լրիվ թափով ընթանում էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի վերակառուցման եւ թուրքականի շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումների պատրաստման աշխատանքները: Այս առնչությամբ միանգամայն այլ կերպ էին բնութագրվում այն տարիների առանձնահատկությունները, երբ գրոհայինները Չեչնիայում աջակցություն էին ստանում Ադրբեջանի տարածքով, երբ վիրավոր բասաեւականները եւ ռադուեւականներն ապաքինվում էին Թուրքիայում, երբ 1994թ. հունիսի 1-ին պաշտոնական Անկարան սահմանափակումներ մտցրեց իր նեղուցներով անցնող լցանավերի համար` դրանով իսկ խցանելով ռուսական երթուղին` Նովոռոսիյսկի նավահանգստում նավթի բեռնման հետ կապված: Թուրքիան դրանով ոչ երկիմաստ ձեւով առաջարկում էր նախապատվությունը տալ նավթի փոխադրման Հարավային երթուղուն... Հարկ է նշել նաեւ, որ 1994թ. մայիսին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի խնդրանքով Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը դրդեցին Բիշքեկում Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագիր ստորագրել: Կարելի է առանց չափազանցելու ասել, որ չլիներ այդ համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը եւ հայ կամավորները շատ կարճ ժամանակում կազատագրեին նաեւ Գանձակը (Կիրովաբադ) եւ զգալի չափով կխորանային Ադրբեջանի տարածքում` ադրբեջանա-ղարաբաղյան ճակատի ողջ պարագծով: Անվիճելի է, որ Ռուսաստանի նախագահի` Ադրբեջանի համար հաջող ավարտված միջնորդական առաքելությունը զգալիորեն ամրապնդեց ռուսական կողմի դիրքերն ադրբեջանական նավթի փոխադրման (այդ թվում եւ Ռուսաստանի տարածքով) երթուղու վերաբերյալ բանակցություններում: Մի խոսքով` այս դեպքում Հայաստանը նույնպես գործում էր ինչպես իր, այնպես էլ Ռուսաստանի համար, սակայն, չնայած դրան, 2003թ. ապրիլին սկսվեցին շինարարական աշխատանքները, իսկ 2005թ. մայիսի 25-ին բացվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական տեղամասը, 2005թ. հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ վրացական տեղամասի հանդիսավոր բացումը, իսկ 2006թ. առաջին անգամ նավթ մղվեց ԲԹՋ-ի ողջ երթուղով:
Բնական է, որ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տնտեսական ինտեգրումն այնպիսի խոշոր էներգետիկ նախագծերին համատեղ մասնակցությամբ, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը` մի կողմից եւ մյուս կողմից` վրաց-հարավօսական պատերազմին հաջորդած իրադարձությունները, պետք է իրենց հետագա տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական շարունակությունն ունենային: Այսպես, 2008թ. մայիսի 26-ին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, Շվեդիայի մասնակցությամբ, ԵՄ ընդհանուր հարցերի եւ արտաքին կապերի խորհրդում քննարկման ներկայացրեց «Արեւելյան գործընկերություն» նախագիծը: Մեկ տարի անց, 2009թ. մայիսի 7-ին, Պրահայում` այդ պահին ԵՄ-ում նախագահող Չեխիայի մայրաքաղաքում, տեղի ունեցավ հիմնադիր հանդիպումը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում: Ինչպես հայտարարվել էր, նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի եւ նախկին ԽՍՀՄ-ի 6 երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի մերձեցումն էր: Եվ օրինաչափ էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն հայտնեց «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության հետ կապված: 2009թ. ապրիլին, ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների գագաթաժողովի նախօրեին, Ս. Լավրովը հայտարարեց. «Մենք լսում ենք հավաստիացումներ Բրյուսելից, որ սա ազդեցության նոր ոլորտների ստեղծման փորձ չէ, Ռուսաստանի դեմ ուղղված գործընթաց չէ: Մենք ուզում ենք հավատալ այդ հավաստիացումներին, մանավանդ որ` 2004թ. Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ չորս ընդհանուր տարածք ստեղծելու մասին փաստաթղթի շրջանակներում ամրագրվել է մեր ընդհանուր համաձայնությունը, որ ինտեգրացիոն գործընթացները, որոնք զարգացնում է Եվրամիությունը, չպետք է հակասեն ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում»: Օրերս Վարշավայում տեղի ունեցավ «Արեւելյան գործընկերության» երկրորդ գագաթաժողովը, որտեղ ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում նա բարձրացրեց բացառիկ կարեւոր հարցեր Հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Եվ նման եզրահանգումը չափազանցություն չէ, ինքներդ դատեք: Իր ելույթում Հայաստանի ղեկավարը հայտարարեց. «Եթե, իրոք, անկեղծ ենք (նկատի ունի ԵՄ անդամներին եւ «Արեւելյան գործընկերության» մասնակից պետություններին- Ա. Գ.) ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ մեր հանձնառության մեջ, եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ եւ բարեկեցիկ տարածաշրջան, եթե, իրոք, «Արեւելյան գործընկերությունը» դիտարկում ենք որպես հնարավորությունների նախաձեռնություն, ապա այդ պարագայում ես չեմ տեսնում որեւէ արգելք տարածաշրջանային համագործակցության համար: ԵՄ դերակատարությունը նման համագործակցություն խթանելու գործում առանցքային է, եւ մենք պարզապես ակնկալում ենք հետեւողականություն իր իսկ սկզբունքների եւ արժեքների նկատմամբ: Մի քանի խոսք էներգետիկ ծրագրերի մասին: Մենք ըմբռնումով ենք մոտենում ԵՄ երկրների համար էներգետիկ անվտանգության եւ մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց նմանապես իրավունք ունենք նման ըմբռնում ակնկալելու մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության եւ հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ: Կարծում եմ, որ, որպես Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետեւաբար` հավասարակշռության պահպանմանը: Մենք, անշուշտ, կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն, իր հերթին, կամրապնդի Հարավային Կովկասի եւ ԵՄ-ի միջեւ առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որեւէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալն օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ` ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը: Չի կարելի թույլ տալ, որ գազի Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր»: Ըստ էության, այդքան հեղինակավոր համաժողովում Հայաստանի նախագահը ոչ երկիմաստ ձեւով քննադատում է ԵՄ-ին «Արեւելյան գործընկերության» անդամների կողմից երկակի ստանդարտների կիրառման մեջ: Այսպես, հայտարարելով «Արեւելյան գործընկերության» երկրների հավասարաչափ եւ ներդաշնակ զարգացմանն աջակցելու իր հանձնառության մասին` ԵՄ-ն ինքն էլ նահանջում է այդ սկզբունքից: Չէ± որ գազի Հարավային միջանցքի նախագծերի թվում է նաեւ Նաբուկկո գազատարը, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի շրջանցմամբ, չնայած այն բանին, որ առավել խնայողական երթուղին անցնում է հենց Հայաստանի տարածքով: Այնինչ, ստացվում է, որ գործնականում ԵՄ-ի համար դա ամենեւին էլ էական չէ, նրանց համար գլխավորը այդ նախագիծն այնպես իրագործելն է, որպեսզի սիրաշահեն ադրբեջանական ղեկավարությանը: Ընդ որում` ստացվում է, որ ըստ ԵՄ-ի` ամենեւին էլ դժբախտություն չէ, երբ Ադրբեջանը նավթագազադոլարներն օգտագործում է հիմնականում իր տնտեսության ռազմականացման համար` ծրագրելով 2012թ. ռազմական ծախսերը հասցնել մի մակարդակի, որը 1,5 անգամ կգերազանցի ՀՀ պետբյուջեն: Ավելին, սույն պարագայում ԵՄ-ին չի հետաքրքրում, որ տարեցտարի ադրբեջանական իշխանություններին ավելի ու ավելի է գայթակղում ղարաբաղյան հարցի ռազմական ճանապարհով լուծումը: Կարծում ենք, որ ՀՀ նախագահի ելույթի` վերը մեջբերված հատվածը քիչ փաստարկներ չի տալիս դաշնակից Ռուսաստանին, որին արեւմտյան քարոզչությունը մշտապես մեղադրում է իր էներգամատակարարումը բազմազանացնելու ԵՄ գործողություններին խոչընդոտելու մեջ: Կարեւոր է նշել, որ ՀՀ նախագահը, սրելով Հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող խոշոր տնտեսական նախագծերում Հայաստանի ներգրավման հարցը, փաստորեն նշեց, որ դրանք մեզ համար պակաս ակտուալ չեն, քան բելառուս քաղբանտարկյալների ճակատագիրը, որոնց ազատ արձակելու համար այդքան սկզբունքայնորեն պայքարում են եվրոպացիները: ՀՀ նախագահը, բնույթով միանգամայն լոյալ եւ համբերատար քաղաքական գործիչ լինելով, չհիշեցրեց Եվրամիության գծով մեր գործընկերներին այն մասին, որ ԵՄ-ն, ցավոք, այդպես էլ գործուն միջոցներ չի ձեռնարկում, օրինակ` բացատրելու համար Հայաստանի շրջանցմամբ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (Արեւմտյան Հայաստան, այժմ` Թուրքիայի տարածք) երկաթուղային մայրուղու շինարարության աննպատակահարմարությունը: Չէ± որ շինարարությունը, որի արժեքը, հաշվի առնելով ենթակառուցվածքի սարքավորումը, արդեն գերազանցում է 600 մլն դոլարը, սկսվել էր, չնայած այն բանին, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները փակելու պատճառով անգործության է մատնվել Բաքու-Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղային մայրուղին, որի վերաթողարկման համար անհրաժեշտ է ընդամենը պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարել, որոնց ընդհանուր ծախսը հազիվ մի երկու տասնյակ միլիոն դոլար կազմի: Ավաղ, այս հարցում ԵՄ-ն սահմանափակվել է կիսատ-պռատ միջոցներով. Եվրոպական Կենտրոնական բանկը հայտարարեց, որ հրաժարվում է ֆինանսավորել այդ նախագիծը, ինչը չխանգարեց Ադրբեջանին Վրաստանին 200 մլն դոլարի երկարատեւ արտոնյալ վարկ տալ, իսկ Թուրքիային` ինքնուրույն լուծել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (այսուհետ` ԲԹԱԿ) երկաթուղային մայրուղու թուրքական տեղամասի ֆինանսավորման հարցերը: Այստեղ հետաքրքիր է նշել, որ ե°ւ թուրքական, ե°ւ վրացական, ե°ւ ադրբեջանական կողմերը լրիվ անտեսեցին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2006թ. հունիսյան H.R 50 68 բանաձեւը, որում ասվում է. «Հարկատուների փողերը (նկատի ունեն ԱՄՆ-ը- Ա. Գ.) չեն օգտագործվի Հայաստանի էլ ավելի մեկուսացման համար, որն արդեն տուժում է Թուրքիայի եւ Ադրբեջանի երկակի շրջափակումից»: Ավելին, այս նույն հարցով փաստաթուղթը պաշտպանող կոնգրեսականներից մեկը` Ջոզեֆ Քոուլին, հայտարարեց. «Այդ միջոցները կնպաստեն կայունությանը Հարավային Կովկասում, այն դեպքում, երբ նման երկաթուղային նախագծի ֆինանսավորումը կհակասի ԱՄՆ շահերին»: Ավելին, ԱՄՆ ներմուծման եւ արտահանման բանկը պարտավորվել է միջոցներ չտրամադրել ԲԹԱԿ երկաթուղու շինարարությանը, քանի որ ԱՄՆ Սենատի բանկային հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկեցին հօգուտ սենատոր Ռոբերտ Մենենդեսի առաջ քաշած առաջարկության: Այսպես, նրա առաջարկի համաձայն, ԱՄՆ ներմուծման եւ արտահանման բանկը նույնպես պարտավորվեց երաշխիքներ, փոխառություններ կամ այլ հնարավոր ֆինանսավորում չտրամադրել երկաթուղու շինարարության համար: Սակայն շինարարությունն, այնուամենայնիվ, սկսվեց եւ նախատեսվում է ավարտել 2012թ. վերջին: Նշենք, որ այս երկաթուղային մայրուղու շահագործմամբ, փորձագետների գնահատականներով, առաջին տարիներին բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 5-8 մլն տոննա: Իսկ տասնամյա հեռանկարում բեռների տարեկան փոխադրումը կհասցվի մինչեւ 17 մլն տոննայի: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ ս.թ. օգոստոսին ինչպես հաղորդել է Վրաստանի ենթակառուցվածքի եւ տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին, ս.թ. սեպտեմբերին կսկսվի երկաթուղային կայարանի շինարարությունն Ախալքալաքում (ինքնատիպ նախագծով): Նախարարը հիշեցրել է, որ այդ նախագիծը հաղթող է ճանաչվել Նյու Յորքում այս տարի անցկացված մրցույթին ներկայացված 100 այլ նախագծերի մեջ: Որպես հիշեցում նշենք, որ դեռ 2006թ. մարտին Թբիլիսիում Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեժդեթ Սեզերը հայտարարել էր. «Թուրքիան շահագրգռված է Վրաստանի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցություն սահմանելու մեջ: Մենք շարունակում ենք աշխատանք տանել ԲԹԱԿ երկաթուղային մայրուղու գործարկման նախագիծն իրականացնելու ուղղությամբ»: Այդ ժամանակ էլ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլա Գյուլը հայտարարեց, որ «եթե «Մարմարա» նախագիծը (Բոսֆորի հատակով երկաթուղային ճյուղի անցկացում- Ա. Գ.) Արեւելքում միավորվի Բաքվի եւ Ղազախստանի (Աքթաու) միջեւ առաջարկվող երկաթուղային ճանապարհին, իսկ հետո` Չինաստանին, ԲԹԱԿ-ը կդառնա Ասիայի եւ Եվրոպայի միջեւ այսօր գոյություն ունեցող երկաթուղային հաղորդակցության ավելի կարճ հատվածը»: Հարկ է նշել նաեւ, որ այս երկաթուղային մայրուղին եւս կառուցվում է` շրջանցելով Ռուսաստանը, իսկ դա հետագայում խիստ բացասական հետեւանքներ կունենա Արեւելյան Սիբիրի եւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի տարածաշրջանների համար: Եվ այս հարցում ՀՀ-ն, գործի դնելով, ավաղ, իր անբավարար ուժերը դիվանագիտական ճակատում եւ հայ լոբբիստական կազմակերպություններն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, փորձում էր ամեն կերպ խոչընդոտել ԲԹԱԿ շինարարությանը` կրկին ելնելով ե°ւ իր, ե°ւ Ռուսաստանի շահերից:
Վրաստանի ներգրավվածությունը խոշոր տարածաշրջանային նախագծերում այդ երկրի ղեկավարությանը դրդեց հանդես գալ հեռուն գնացող նախաձեռնություններով: Մասնավորապես, 2010թ. հուլիսի 18-ին Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Բաթումում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում Միխայիլ Սաակաշվիլին հայտարարեց այն մասին, որ Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է համադաշնային հարաբերություններ հաստատեն, քանի որ նրանց հարաբերություններն ավելին են, քան միջպետականը: Հետո ավելի հետաքրքիր է: 2010թ. սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Վրաստանի նախագահն առաջարկեց միավորել Կովկասի բոլոր շրջանները: «Մենք կարող ենք ապրել տարբեր պետություններում եւ տարբեր էթնիկական խմբեր ներկայացնել Կովկասյան լեռների տարբեր կողմերում: Բայց մարդկային եւ մշակութային առումներով տարանջատում գոյություն չունի Հարավային եւ Հյուսիսային Կովկասների միջեւ: Կա մեկ Կովկաս, որը պատկանում է համաշխարհային քաղաքակրթությանը եւ Եվրոպային»,- իր ելույթում ասաց Մ. Սաակաշվիլին: «Միավորված Կովկասի» այս նույն գաղափարը Վրաստանի նախագահն առաջ քաշեց նաեւ 2011թ. փետրվարի 12-ին Թբիլիսիում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում` Վրաստանի առաջնորդն ընդգծեց «տարածաշրջանում բաց սահմանների» կարեւորությունը. «Միավորված Կովկասի ստեղծումն իմ երազանքն է: Տարածաշրջանի երկրների առաջնորդները, մասնավորապես` Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները այս ձգտման մեջ համաձայն են ինձ հետ»,- հայտարարեց Վրաստանի նախագահը` Հայաստանի մասով հաստատ երեւակայության գիրկն ընկնելով:
Ամփոփելով ասվածը` կարելի է հետեւություն անել այն մասին, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ծավալած արտաքին քաղաքական եւ արտաքին տնտեսական գործունեությունը Հարավկովկասյան տարածաշրջանում միանգամայն որոշակի նպատակ է հետապնդում` Հայաստանը դուրս մղել բոլոր ներտարածաշրջանային նախագծերից եւ խարխլել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հիմքերը: Ընդ որում` նման քաղաքականությունը վարվում է նեոօսմանիզմի ամենավատթար ավանդույթներով: Այսպես, մոտ 20 տարի Թուրքիան եւ Ադրբեջանն իրականացնում են Հայաստանի շրջափակումը, սակայն, դրա հետ մեկտեղ, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ամբիոններից կանոնավորապես եւ ցինիկորեն հայտարարում են Հայաստանի հնարավոր բարգավաճման մասին, եթե այն ընթանա Հարավկովկասյան տարածաշրջանում իրենց քաղաքականության ուղով: Նրանք հատկապես շեշտադրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը` իրենց իսկ առաջարկած սցենարով: Այս առնչությամբ հարկ է ընդունել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ շարունակում է արժանապատվորեն հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության սկզբունքներին: Ավելին, իրեն բավական վստահ է պահում միջազգային համաժողովներում: Վերցնենք, օրինակ, այն, որ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը հրաժարվեց մասնակցել «Արեւելյան գործընկերության» շրջանակում ս.թ. սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում նախատեսվող Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Պետք է նշել նաեւ, որ նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցել պնդում էին Եվրամիության մեր գործընկերները:
Կարելի է էլի շատ օրինակներ բերել, երբ Հայաստանը, հավատարիմ մնալով պատմական գենետիկային, հավատարմություն է դրսեւորել Ռուսաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին: Այդ բոլոր դրսեւորումներում Հայաստանը գոյություն է ունեցել ոչ միայն իր, այլ նաեւ Ռուսաստանի համար:
Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին Մոդեստ Կոլերովի պնդմանը, թե` «Եթե «երիտասարդ տեխնոկրատները» հանուն Հայաստանի անվտանգության լրջագույն խնդրի մարտավարական լուծման ռազմականապես, քաղաքականապես, տնտեսապես այն մտցնեն Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի երրորդական անդամների մեջ (իսկ այլ կերպ պարզապես լինել չի կարող), ապա այդ մարտավարական լուծման գինը (կամ նույնիսկ պայմանը) կլինեն սկզբունքային մի քանի հետեւանքներ. Ղարաբաղի եւ նրա ապագայի հանձնումը Եվրաատլանտյան կառույցների տնօրինմանը, սեփական պետականության տարրալուծումը ԵՄ եւ ՆԱՏՕ տարածաշրջանային ենթակառուցվածքում` թափանցիկ Թուրքիայի եւ բացարձակապես փակ` Իրանի եւ էներգատարանցման հոսքերի համար...»,- ապա հեղինակի այս պնդման հետ դժվար է չհամաձայնել: Ավելին, այս վտանգի մասին քանիցս հայտարարել եմ նաեւ ես իմ հոդվածներում, որոնք հիմնականում տպագրվել են REGNUM լրատվական գործակալությունում: Այսպես, «Արտաշես Գեղամյան. հայերին, ինչպես երբեք, լույս է տալիս Հյուսիսային հեռանկարը» (02.06.2011թ., regnum.su/news/1411498.html)» հոդվածում ասվում է. «Միեւնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ, այո, իրականում երկյուղ կա... այն կապված է այն բանի հետ, որ ժամանակի ընթացքում չի բացառվում, որ Հայաստանը գլորվի Եվրաատլանտյան տարածք, ՆԱՏՕ-ի գիրկը: Եվ նման միտումը, որի սաղմերն ուր որ է` կյանքի նշաններ են ցույց տալու, էլ ավելի նշանակալի կլինի, եթե սկզբունքային գնահատականներ չտրվեն զանազան տեսակի ԶԼՄ-ների հերյուրանքներին, որոնք խեղաթյուրում են Ռուսաստանի արդի արտաքին քաղաքականության էությունը»: Այս նույն խնդիրն է դիտարկվել նաեւ մեկ այլ հոդվածում` վերնագրված «Արտաշես Գեղամյան. ժամանակը չի աշխատում Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկի օգտին» հոդվածում, որը նույնպես հրապարակվել է REGNUM գործակալությունում (10.05.2011թ. regnum.su/news/1402988. html/): Այդ հոդվածում, մասնավորապես, նշվում էր. «Արտաշես Գեղամյանը կարծում է, որ «իշխանությունների եւ արմատական ընդդիմության համաձայնությունը, ընդ որում` ժողովրդի թիկունքում», Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է «փոքր-ինչ պարզեցված»: Այնինչ, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ արմատական ընդդիմության հետեւում կանգնած են Արեւմուտքի երկրները, ավելին, այն ֆինանսավորվում է դրանց միջոցով, եւ որ արմատական ընդդիմության իշխանության գալը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորի արմատական վերանայման, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի աստիճանական խորթացման եւ դեպի ՆԱՏՕ շարժին»: Թեման ավարտելով` կուզենայի մեջբերում անել «Արտաշես Գեղամյան. Հայաստանի առաջին նախագահն ուզում է ապացուցել իր պարտվողական քաղաքականության ճշմարտացիությունը»« հոդվածից` հրապարակված REGNUM գործակալությունում (19.07.2010թ., regnum.su/news/1306109. html), որում, մասնավորապես, ասվում էր. «ՀՀՇ առաջնորդի ելույթի վերջնամասը (նկատի է առնվում ԼՏՊ-ի ելույթը) արժանի է հիշատակման: Ինքներդ դատեք: Լեւոնը բարբառում է. «Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա, գոնե, Եվրամիության շատ երկրներ ինչ-որ կերպ հաշտվել են այս մտքի հետ (այն մասին, որ մեր տարածաշրջանը դիտարկում են որպես Ռուսաստանի ազդեցության գոտի- Ա. Գ.) եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտել Հարավային Կովկասի գործերին»: Այսպիսով, Լեւոնը տրտմում է, որ Եվրամիությունը «օտարվել» է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումից: Նրան չի բավարարում ԵՄ խորհրդարանի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ 2010թ. մայիսի 20-ին ընդունված # 2216 հակահայկական բանաձեւը: Հիշեցնենք, որ դրանում նշվում էր, որ Ղարաբաղին անհրաժեշտ է տրամադրել միջանկյալ կարգավիճակ եւ «դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Այս բանաձեւի ընդունումից հետո անցած ժամանակահատվածում ակնհայտ դարձավ, որ այն սադրում է ադրբեջանական իշխանություններին, ոչ առանց Թուրքիայի օրհնության, ռազմական գործողություններ սանձազերծել: Այստեղ կարեւոր է նաեւ մեկ այլ նրբերանգ. ՀԱԿ-ՀՀՇ-ն հանդուրժողաբար է գնահատում ԱՄՆ դերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում եւ, դիմելով ԵՄ-ին, միաժամանակ կշտամբում է ԱՄՆ-ին այն բանի համար, որ հաշտվում է այն իրավիճակի հետ, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանն ընկալվում է որպես «Ռուսաստանի ազդեցության գոտի»: Գոբլի պլանը հիացմունքով ընդունվեց Թուրքիայում եւ Ադրբեջանում: Անմիջապես այն բանից հետո, երբ Փոլ Գոբլի պլանը հնչեցվեց, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը եւ հայ կամավորականները հարձակման անցան ճակատի ողջ պարագծով: Հերոսության եւ ոչ փոքրաթիվ զոհերի գնով հայկական կողմը գրավեց Լաչինի միջանցքը եւ Իրանին սահմանակից մի շարք շրջաններ: Հայկական զինված ուժերի այս հաջողություններից հետո Փոլ Գոբլի պլանը ոչ եւս եղավ: Այս դեպքում մենք կարող ենք համարձակորեն պնդել այն մասին, որ Հայաստանն այստեղ գոյություն ուներ ե°ւ իր, ե°ւ Ռուսաստանի համար:
Կարելի է բազմաթիվ այլ հղումներ բերել այս թեմայի վերաբերյալ, որոնք, որպես կանոն, հրապարակվել են REGNUM գործակալության էջերում: Դրանք հիմնականում «Ազգային միաբանություն» կուսակցության եւ «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության ղեկավարության արձագանքն էին տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների հրապարակած հակառուսական հոդվածներին, որոնք ինտերնետով տարածվում էին on-line ռեժիմով տեսահարցազրույցների ձեւով: Դրա հետ մեկտեղ, հարկ չկա մեկ անգամ եւս ընդգծել, որ տեղեկատվական պատերազմի այդ բոլոր զենքերը ենթակա են ԼՏՊ-ին եւ առատորեն ֆինանսավորվում են Արեւմուտքի կողմից: Իսկ մեր տեղեկատվական ռեսուրսը, որքան էլ տխուր է խոստովանել, հիմնականում պայմանավորված է հայրենասիրությամբ եւ REGNUM լրատվական գործակալության խմբագրության բարյացակամ վերաբերմունքով, որը մեզ հնարավորություն է ընձեռել հակահարված տալ ամեն տեսակ հակառուսական, ռուսատյաց հերյուրանքներին, որոնք վերջին ժամանակներս սկսել են կրել համակարգված եւ հարձակողական բնույթ, ընդ որում` արդեն միայն ալարկոտները չեն նկատի, որ Հայաստանի ու Ռուսաստանի դեմ, մեր երկրների ռազմավարական գործընկերության դեմ ագրեսիվ տեղեկատվական պատերազմ է մղվում: Ուստի, անհրաժեշտ է ամենայն լրջությամբ վերաբերվել Մոդեստ Կոլերովի հոդվածում հնչած նախազգուշացմանը. «Հիմա, երբ, միանգամայն հավանական է, 2008թ. օգոստոսին ԱՄՆ կողմից իրատեսորեն հրահրված Անդրկովկասի ռազմական բաժանումը ազդեցության ոլորտների (Աբխազիան եւ Հարավային Օսիան` Ռուսաստանի, Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը, Վրաստանը` ԱՄՆ-ի) աշխարհագրորեն կտրեց Ռուսաստանը Գյումրուց եւ Երեւանից, իսկ ԱՄՆ-ին հասցրեց Թեհրանի շեմը, Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների հարցը, վերջապես, ձեռք բերեց զուտ պատմական իմաստ...»: Ստիպված ենք փաստել, որ այսօր էլ ե°ւ Ռուսաստանում, ե°ւ Հայաստանում կան չինովնիկներ, որոնք աններելի բարեհոգության մեջ են եւ համառորեն չեն ուզում տեսնել, կրկնում եմ, նպատակաուղղված խափանարար աշխատանքն ու տեղեկատվական պատերազմը, որը վարվում է Ռուսաստանի եւ Հայաստանի դեմ, խարխլում է ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հիմքերը: Դրա հետ մեկտեղ, վկան ես դառնում մի այնպիսի իրավիճակի, երբ աշխատանքի այս մասի համար պատասխանատու մարդիկ իրենց դնում են վիրտուալ մի իրավիճակի մեջ, երբ բավարարվում են զանազան կուլտմասսայական միջոցառումներով, հանդիպումներով, որոնք ոչ մի գաղափարախոսական բեռնվածություն չունեն, ոչ մեկին ոչնչի չպարտավորեցնող հարցազրույցներով, որոնց ծանոթանալուց հետո չգիտես` լաս, թե խնդաս: Մի խոսքով` հայ-ռուսական համագործակցության այս հատվածում երանելի անտեղյակություն է տիրում, որը սերմանվում է չինովնիկական ապարատի առանձին ներկայացուցիչների օգնությամբ: Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մի օրինակ բերեմ: Փառք Աստծո, վերջապես բացահայտվել են որոշ չինովնիկներ, որոնք շատ էին ցանկանում (եւ պետք է նշել` ոչ առանց հաջողության) կոմերցիոնալացնել ռուս-հայկական հարաբերությունները: Հանելուկներով չխոսելու համար նշեմ Անդրեյ Բեսմերտնու 2011թ. սեպտեմբերի 18-ի հրապարակումը ԱՊՆ-ում, որը վերնագրված էր` «Հայկական «խլուրդը» Նախագահի Աշխատակազմում (ՆԱ). ո±վ եւ ինչո±ւ է պահում Վլադիսլավ Գասումյանովին ՆԱ-ում» (www.apn.ru/opinions/article24919.htm), որում հեղինակը ամենայն համոզվածությամբ ցույց է տալիս, թե որքան շատ բան կարող է փչացնել մի չինովնիկն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսին են ազգամիջյան եւ միջպետական հարաբերությունները: Այս հոդվածի գործող անձը քիչ չի չարչարվել, որպեսզի զրոյի հավասարեցնի «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության ջանքերը, որը ստեղծվել էր միայն մեկ նպատակով` աջակցել, որպեսզի Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների հարաբերությունները համապատասխանեցվեն քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, որոնք հաստատվել են Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի եւ Ռուսաստանի ղեկավարության` հանձին նախագահ Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւի ու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի միջեւ: Կարծում եմ` հայկական «խլուրդի» մերկացման պատմությունը նախազգուշացում կլինի մեր ժողովրդի համար բախտորոշ հայ-ռուսական հարաբերությունների կոմերցիոնալացման ամեն տեսակ սիրահարների համար: Այս առումով Մոդեստ Ալեքսեեւիչ Կոլերովն իրավացի է, երբ նախազգուշացնում է, որ մենք կանգնած ենք «կպահպանվի± արդյոք Հայաստանը որպես ոչ միայն տիտղոսակիր պետություն, որը կներկայացնի հայության շահերը եւ հայերի` Ղարաբաղի հանդեպ պատմական պահանջատիրությունը» մարտահրավերի առջեւ:
Միեւնույն ժամանակ, կուզենայի այս հոդվածն ավարտել լավատեսական նոտայով, որով, ըստ էության, ավարտվում է նաեւ «Մոդեստ Կոլերով. գոյություն ունի± արդյոք Հայաստանը Ռուսաստանի եւ ինքն իր համար» հոդվածը, բայց փոքր-ինչ պաթետիկ ձեւով:
Հռոմի դաժան սենատոր Կատոն Ավագը նշանավոր է դարձել նրանով, որ հաճախ էր կրկնում միեւնույն միտքը, որը սեւեռուն սովորություն էր դարձել: Ինչի մասին էլ որ խոսելու լիներ Հռոմի Սենատում` հանձնաժողովում ընտրությունների, թե Հռոմի շուկայում բանջարեղենի գների մասին, իր ամեն մի ճառ նա ավարտում էր նույն արտահայտությամբ. «Բացի այդ, ես մտածում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի (ceterum censeo Carthaginem esse delendam)»: Մ.թ.ա. 146 թվականին Երրորդ Պուննիական պատերազմում Կարթագենը կործանվեց: Պատմությունը սովորեցնում է. երբ մարդը գիտակցված կերպով ինչ-որ բան է ցանկանում եւ իր կյանքը ծառայեցնում է այդ նպատակին հասնելուն, ապա այն, ի վերջո, կենսագործվում է: Շատ կուզենայի մոտեցնել Եվրասիական միության ծնունդը, որի ստեղծման համար հարկավոր է, առաջին հերթին, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ, իհարկե, Հայաստանի առաջնորդների քաղաքական կամքը: Ներկայիս տագնապալի աշխարհում դա մեր պետությունների ինքնիշխանության պահպանման միակ հնարավորությունն է:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության, «Հյուսիսային
հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ