ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԸ

Նիկոլ Փաշինյանը կարող է հեռանալ

08.02.2019, Իրավունք

Ուշադիր վերլուծելով վերջին ինն ամիսների իրադարձությունները Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսիպետական հեղաշրջումից հետո, ինչպես նաեւ Արեւմուտքի երկրների, Թուրքիայի, Ադրբեջանի եւ, իհարկե, դաշնակից Ռուսաստանի ու Հայաստանի լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն ուվերլուծական նյութերը, գալիս ես որոշակի, բայց եւ բավական անմխիթարական եզրահանգումների: Ի՞նչնկատի ունեմ: Սկզբում` մի փոքր անդրադարձ պատմությանը:

2017 թ. ապրիլի 2-ին Հայաստանի Ազգային ժողովիընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող 9 դաշինքների և կուսակցությունների թվում էր նաև Հայ ազգայինկոնգրեսի (այսուհետ` ՀԱԿ) և Հայաստանի Ժողովրդականկուսակցության դաշինքը: Ընթերցողներին հիշեցնենք, որՀայաստանի Հանրային հեռուստատեսությամբ նախընտրականհարցազրույցի ընթացքում ՀԱԿ կուսակցության առաջնորդ, ՀՀառաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ թե՛Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստ են փոխադարձզիջումների (ասացեք, որ զարմանալի իրազեկություն է Ադրբեջանիպլանների մասին-Ա.Գ.), և որ կողմերին մնացել է պայմանավորվելլոկ ցայժմ չլուծված կետերի շուրջ: Այնուհետև նա ընդգծեց, որ ՀԱԿ-ից բացի ուրիշ ոչ ոք չի կարող առաջարկել նոր խաղաղարարռազմավարություն, որը կնախատեսի ԵԱՀԿ Մինսկի խմբիշրջանակներում մշակված Մադրիդյան սկզբունքների իրագործումը, որոնցից Լևոն Տեր-Պետրոսյանը (ԼՏՊ) մեջբերեց լոկ «տարածքների վերադարձը», «ուժի երաշխավորված չկիրառումը» և «Լեռնային Ղարաբաղիինքնորոշման իրավունքի սահմանումը»:

Հատկանշական է, որ դեռևս 2016թ. դեկտեմբերի 17-ին ՀԱԿհամագումարում նա պնդում էր. «Անտեսանելի քաղաքական փիլիսոփայությունը, որը 1998-ից (Հայաստանում ԼՏՊ-ի պաշտոնանկությունից հետո` Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցումպարտվողական մոտեցումների պատճառով-Ա.Գ.) դրված էր հայոց պետականության գործունեությանհիմքում, դա, այլ խոսքով` ղարաբաղյան ստատուս-քվոյի պահպանման և ևս 100 տարի շրջափակմանպայմաններում զարգանալու ռազմավարությունն է»: Ընդ որում` ԼՏՊ-ն չգիտես ինչու չհիշատակեց, որ2016թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերինախարարները Համբուրգում համատեղ հայտարարություն էին ընդունել Ղարաբաղյան հակամարտությանվերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասվում էր. «Կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք էհիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա. դիցուք` ուժի չկիրառում, տարածքների ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում, ինչպես նաև լրացուցիչ տարրեր, ինչպես դա առաջարկվել էր համանախագահող երկրների նախագահների կողմից, այդ թվում` ԼեռնայինՂարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո; ԼեռնայինՂարաբաղի միջանկյալ կարգավիճակ անվտանգության երաշխիքների և ինքնորոշման ապահովմանհամար; Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ապահովում; Լեռնային Ղարաբաղիվերջնական իրավավիճակի սահմանում պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտմանմիջոցով; բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների` նախկին բնակավայրերվերադառնալու իրավունք; անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարարգործողությունը: Մեր երկրները կշարունակեն աշխատել կողմերի հետ սերտ շփման մեջ, և մենք կոչ ենքանում նրանց լիովին օգտվել համանախագահների Մինսկի խմբի աջակցությունից` որպես միջնորդների»:Ընդ որում` նշենք, որ հայկական կողմը հավանություն է տվել այս հայտարարությանը` որպեսբանակցությունների վերսկսման հիմք, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն միտումնավոր խեղաթյուրեցայս փաստաթղթի բովանդակային էությունը` այդպես էլ իր հստակ դիրքորոշումը չարտահայտելով այս հարցիվերաբերյալ: Եվ սա սկզբունքորեն կարևոր է, քանի որ Հայաստանի իշխանությունների համաձայնությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությանշրջանակներում բանակցությունները շարունակելու համար, վկայում է, որ հայկական կողմը լիովին ունակ էպայմանագրեր կնքելու: Եվ միանգամայն սպասելի էր, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններիարդյունքներով, սկզբից ևեթ անկառուցողական լինելու, ընդ որում` Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալկտրուկ դիրքորոշման պատճառով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընդամենը 1,66% ընտրաձայն հավաքեց և չանցավ ՀՀ VI գումարման Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց վճռական «ոչն» ասացինՂարաբաղյան հակամարտության կարգավորման ԼՏՊ մոտեցմանը, որի էությունը վերջին հաշվով նշանակումէր` «տարածքներ (հող) խաղաղության դիմաց»: ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով արտաքին ուժերին, որոնք Հայաստանում աջակցում էին Ղարաբաղյան հակամարտության` այս բանաձևով կարգավորմանը, չհաջողվեց այդ բանաձևն ընդունելու համար բավականաչափ ձայներ ապահովել օրենսդիր ժողովում: Բայց2017թ. ընտրությունների արդյունքներով ՀՀ ԱԺ մտավ «Ելք» խմբակցությունը, որի առաջնորդ ՆիկոլՓաշինյանը պակաս «արմատական» մոտեցում չուներ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, քան իր հոգևոր հայր ու քաղաքական ուղեվար ԼՏՊ-ն: Այս մասին արդեն առիթ ունեցել եմ գրելու, բայց նորիցհիշեցնեմ ընթերցողներին սույն քաղաքական գործչի մտքի գոհարների մասին: Եվ այսպես, 2018թ. մարտի 1-ին ՀՀ ԱԺ հանրապետության վարչապետի ընտրությանը նվիրված հատուկ նիստի ժամանակՀանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հատված կարդաց«Հայկական ժամանակ» թերթի 2001թ. մայիսի 22-ի հրապարակումից, որը պատկանում էր Նիկոլ Փաշինյանիգրչին, որում վերջինն ասում է. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր պատրանքներունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքներըչվերադարձվեն Ադրբեջանին: Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշին»: Նշենք, որ Ն.Փաշինյանն իրենարդարացնելու համար ասաց, որ սա սոցցանցերում լայնորեն տարածվող «բոլորին հայտնիապատեղեկատվություն» է, որն ինքը` Նիկոլ Փաշինյանը, քանիցս հերքել է: Թե ինչու սա նա չարեց դատականկարգով` առանձին վերլուծության թեմա է: Իմանալով, որ ես անպայման վերաբերմունքս կարտահայտեմ այսդավաճանական մոտեցման հանդեպ, որը որդեգրել են ԼՏՊ-ն, Նիկոլ Փաշինյանն ու նրանց նմանները, որըվկայում է նրանց, մեղմ ասած, պարտվողական, ընդ որում` ըստ իրենց, Ղարաբաղյան հակամարտությանկարգավորման միակ հնարավոր մոտեցման մասին, ես նույն օրը շրջահայացորեն վերցրի այդ թերթի միօրինակ որպես, այսպես ասենք` իրեղեն ապացույց, որը կմերկացներ Ն. Փաշինյանին ՀՀ Ազգային ժողովիամբիոնից հնչեցրած անխիղճ ստի մեջ: Հիմա արդեն, մեկ տարի ինն ամիս անց ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-իընտրություններից հետո, միանգամայն նորովի են երևում դրանց արդյունքները, մասնավորապես` ընտրողների 7,78% ձայները, ընտրողներ, որոնք իրենց ձայնը տվել էին Ն.Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքին: Անվիճելի է, որ իր կայուն ընտրազանգվածն ուներ «Ելք» դաշինքի մեջ մտնող «Հանրապետություն» կուսակցության նախագահ, հարգարժան Արամ Սարգսյանը` ողբերգականորեն զոհված, Հայաստանի Ազգայինհերոս Վազգեն Սարգսյանի եղբայրը: Նույնը կարելի է ասել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանընտրազանգվածի հնարավորությունների մասին, որի առաջնորդն է Էդմոն Մարուքյանը և որը 2012թ. բավական վիճելի ընտրարշավում, պատգամավորի թեկնածու, ընդդիմադիր ուժերի արժանավորներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ պայքարում կարողացավ դառնալ ՀՀ ԱԺ V գումարմանպատգամավոր: Ինքը` Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ V գումարման պատգամավոր ընտրվեց ՀԱԿհամամասնական ցուցակով: Մի խոսքով` այս երեք քաղաքական ուժերի միավորումը սիներգետիկ էֆեկտունեցավ, և ակնհայտ դարձավ, որ արդեն VI գումարման ՀՀ ԱԺ-ը անպայման ներկայացվելու է «Ելք» կուսակցությունների դաշինքով, որը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակիցն է«տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևով, ընդ որում` ինքնին հասկանալի է, որ այն ներկայանում էորպես Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության խորացմանկողմնակից, որը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մոլի ջատագովն է: Եվ համաշխարհայինքաղաքականության հայտնի կենտրոնի` այս չարաբաստիկ բանաձևի հեղինակի ընտրությունը կանգ առավ«Ելք» դաշինքի վրա: Հայաստանի իշխանությունների կողմից սույն ընտրության հանդեպ Արևմուտքի բարիվերաբերմունքը քամահրելը կնշանակեր հետագայում դառնալ քաղաքական շանտաժի առարկա, բունՀայաստանում միջազգային և հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պահպանման, դեմոկրատիայի խորացման և քաղաքացիական հասարակության դերի բարձրացման ջատագովների կողմիցընտրությունները վարկաբեկող տարատեսակ նյութերի հրապարակման վկա և թիրախ: Մի խոսքով` աննկարագրելի տիեզերական աղմուկ կբարձրանար ընտրությունների իբր կոպիտ կեղծումների, ընտրողներին կաշառելու, վարչական ռեսուրսի չարաշահման և այլնի մասին:

Ժամանակի ընթացքում, համոզվելով, որ գործնականում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևիիրագործումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի օրոք դատապարտված էր ձախողման, գործիդրվեց պլան «Բ»-ն, որով ենթադրվում էր ասպարեզ դուրս բերել քաղաքական գործչի, որը Ղարաբաղյանհակամարտության լուծման համոզված կողմնակիցն էր` այդ բանաձևին լիովին համապատասխան: Այդքաղաքական գործիչը Նիկոլ Վովայի Փաշինյանն էր, որին օգնեցին կազմակերպել սարքովի պետականհեղաշրջում Հայաստանում, որի ճարտարապետների բացահայտումը միանգամայն նշանակալի վերլուծությանթեմա է, բայց այդ մասին` մեկ ուրիշ անգամ: Այնուհետև ամեն բան տեղի ունեցավ մեր աչքերի առջև. արդենՀայաստանի վարչապետի ոչ պաշտոնական հանդիպումները ԱՊՀ երկրների գագաթաժողովներիշրջանակներում` Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, հետո` Փաշինյան-Ալիև մեկուկեսժամյահանդիպումը, որը կայացավ 2019թ. հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումիշրջանակներում: Ընդ որում` նշենք, որ այդ հանդիպումներից յուրաքանչյուրից հետո ադրբեջանական կողմիարձագանքներում նկատվել է լավատեսություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանհեռանկարների առումով: Դա, բնական է, չէր կարող չմտահոգել հայ քաղաքական էլիտային ինչպեսՀայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում: Այս հաշվով առկա երկյուղները «ցրել» շտապեցինքը` Ն.Փաշինյանը: Ս.թ. հունվարի 25-ին արդեն Մոսկվայում 2019թ. Եվրասիական տնտեսականմիությունում Հայաստանի նախագահության հետ կապված` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաասաց. «Բազմիցս եմ ասել, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ, կարող եմ ներկայացնելՀայաստանի Հանրապետությունը, այդ բանակցություններում չեմ կարող ներկայացնել ԱրցախիՀանարպետությունը` այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանիընտրություններին, այսինքն` նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ: Նրանք ունեն իրենց նախագահին, խորհրդարանը և իրենց կառավարությունը: Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարելԼեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետությանանունից: Ամեն ինչ այդպես էլ տեղի է ունենում: Դա բոլորին հասկանալի է»: Պակաս հետաքրքրական չէՆ.Փաշինյանի պատասխանը Դավոսում Ի.Ալիևի հետ նրա հանդիպման մասին: Հետաքրքրական` այնտեսակետից, որ, ըստ էության, Փաշինյանն իր զրուցակցին ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտությանկարգավորման հարցերում մի ինչ-որ անտեղյակ առաջնորդի դերում, որին ինքը հարկադրված է բանհասկացնել: Այսպես, խոսելով Դավոսում Ի.Ալիևի հետ հանդիպման մասին` Ն.Փաշինյանը նշել է, որ «ոչ միարդյունք չկա, քանի որ դա պարզապես ոչ պաշտոնական շփում է եղել, ոչ թե բանակցություններ: ՈչԱլիևը, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը ինչ-որ արդյունքներ այդ հանդիպումից չի ակնկալել (զարմանալիիրազեկություն Ալիևի հնարավոր ակնկալիքների մասին-Ա.Գ.): Դա պարզապես շփում էր: Մենք խոսել ենքՂարաբաղյան հակամարտության խնդրից: Այն մասին, թե ինչպես են մեր ժողովուրդներն ընկալում այսխնդիրը: Փաստորեն, սրանք բանակցություններ չեն, այլ ոչ պաշտոնական շփում (ավելի պարզ ասած` նախագահների խոսքուզրույց-Ա.Գ.): Մեր արտաքին գործերի նախարարները հանդիպում են, աշխատում ենդրա վրա, առայժմ ոչ մի կոնկրետ բան ասել չեմ կարող»: ՀՀ վարչապետի այս օպուսից հետո պետք է հիանալՀՀ արտաքին գործերի նախարարի համարձակությամբ, որն ի տարբերություն իր բոսի, չլինելով ԱրցախիՀանրապետության արտաքին գործերի նախարար, հաստատված չլինելով Արցախի խորհրդարանի կողմից, այնուամենայնիվ, աշխատում է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ «դրա»` Ղարաբաղյան հակամարտությանկարգավորման վրա: Բայց Հայաստանի վարչապետի այս խոսքերը միանգամայն սպասելի էին Հայաստանումայն պարզ պատճառով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «տարածքներ խաղաղությանդիմաց» բանաձևով մերժվել է դեռևս 1998թ. և դրանց հեղինակի` ԼՏՊ-ի համար Հայաստանի նախագահիպաշտոնից հրաժարվելու գին է արժեցել: Նրա իսկ աշակերտը սկզբում ամեն ինչ անում էր, որպեսզի ցույց տաիր անդրօվկիանոսյան խրատատուներին, որ հավատարիմ է այդ կանխադրույթների համաձայնհակամարտության կարգավորմանը: Հիշենք նաև, որ միևնույն ժամանակ նա 1992-1994թթ. Արցախի ազգային-ազատագրական պատերազմի առաջնորդների և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանառաջին նախագահ և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի հերոս ՌոբերտՔոչարյանի անարգման, դեմոնացման և վարկաբեկման կատաղի քարոզարշավ սկսեց: Ոչ առանց Փաշինյանիջանքերի Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչություններում բարձր պաշտոններից զրկվեցինԱրցախյան պատերազմի տարիներին (1992-1994թթ.) իրենց լավ դրսևորած գեներալները: Նա նաև«ասպատակում» կատարեց ներկայում գործող Արցախի հերոսների հանդեպ և... հասկացավ, որ իրշրջապատի ստրկամտությունը և նրա կողմից իր բոլոր գործողությունների քաջալերումը բնավ բավարարպայման չեն արցախցի գեներալներին վախեցնելու համար: Քաջարի մարդիկ, ովքեր ազգային-ազատագրական պատերազմի տարիներին ամեն ժամ իրենց աչքերի առջև մահ են տեսել, հարյուր ուհազարավոր ընկերների, հարազատ-բարեկամների մահն ապրել և դրանով հանդերձ չեն երկնչել, ավելին` իրենց աննկուն կամքով ու պայքարի արդարացիության համոզմունքով, պայքար, որն, ի տարբերությունադրբեջանցիների, վարվում է ոչ թե տարածքների, այլ Հայրենիքի համար, հաղթահարել են մահն ուհաղթանակել: Եվ ահա, ինքը` Ն.Փաշինյանը, խորապես հասկացել է, որ բնավ ավելի խելացի ու տեղեկացվածչէ իր նախորդներից` հանձինս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, էլ չեմ ասում այն մասին, որ այնքան էլմիամիտ չէ, որպեսզի գրանտատուների ու նրանց թիկունքին կանգնած ուժերի հույսերն արդարացնելունպատակով վտանգի իր անձնական անվտանգությունը հանուն իրեն նվիրաբերված Հայաստանի վարչապետիպաշտոնի: Կրկնում եմ, այժմ չենք քննարկի սարքովի պետական հեղաշրջման ճարտարապետների թեման, այլլոկ կնշենք այն մասին, որ 2018թ. ապրիլ-մայիսին համաշխարհային քաղաքականության ուժի հայտնիկենտրոնի կողմից «դանայացիների նվերները» մատուցվեցին ոչ թե առանձին վերցրած մարդուն` ՆիկոլՓաշինյանին, այլ հայոց պետականությանը: Գուցե սույն գործողությունը հնարավոր դարձավ նաև շնորհիվՀայաստանի նախկին իշխանությունների անգործության, որոնք այլ նպատակ էին հետապնդում. համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններին ցույց տալ այն անխախտ ճշմարտությունը, որՀայաստանում չի գտնվի մեղսունակ որևէ քաղաքական գործիչ, ով, իշխանության տենչից կուրացած, կամբազմամիլիոնանոց դոլարների ողորմությունից (որոնց անունը Ջորջ Սորոսի գրանտներ է) կուչ եկած` իրտգիտության պատճառով շփոթեր Հայրենիք հասկացությունը տարածք հասկացության հետ: Անգամ այնդեպքում, երբ նման մոտեցումը համահունչ է տվյալ դեպքում նրա` Նիկոլ Փաշինյանի ներքինհամոզմունքներին (նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի 2001թ. մայիսի 22-ի հոդվածը «Հայկական ժամանակ» թերթում` «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերնագրով), արդի Հայաստանում նման քաղաքականությունվարելը հավասարազոր է գործնականում քաղաքական կամիկաձեի փիլիսոփայության իրականացմանը: Այսթեման ամփոփելով ստիպված ենք միայն զարմանալ ադրբեջանական կողմի տրտմագին լացուկոծից, որն իրեներկար սպասել չտվեց Ղարաբաղյան կարգավորման իր տեսլականի վերաբերյալ Ն.Փաշինյանի վերջինհայտնություններից հետո: Այսպես, ոչ անհայտ Minval.az էլեկտրոնային պորտալը, որը սպասարկում էԱդրբեջանի կառավարությանը, ս.թ. փետրվարի 2-ին հրապարակել է հոդված` «Փաշինյանն ընտրում էպատերազմը: Մոսկվայի թելադրանքո՞վ» վերնագրով (https://minval.az/news/123860479, Նուրանի): Հոդվածիհեղինակը նշում է. «Դեռ վերջերս թե՛ բանակցությունների մասնակիցները` Ադրբեջանի ու Հայաստանիարտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը, թե՛ դիտորդները, թե՛փորձագետները բանակցությունների առիթով բավական վստահ լավատեսություն էին արտահայտում: Բայց հիմա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս այնպիսիհայտարարություններով, որոնք ոչ միայն զրոյացնում են այդ լավատեսությունը, այլև առհասարակսպառնում են կործանել բանակցային գործընթացը»: Նիկոլ Վովաևիչի` իմ նշած մեջբերումներից բացի, ադրբեջանցի մեկնաբան տիկին Նուրանիին տագնապեցրել են ՀՀ վարչապետի հայտարարություններն այնմասին, թե. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»: Հետո հետևյալմիտքը. «Ես մի քանի անգամ հանդես եմ եկել Ազգային ժողովի ամբիոնից և ասել, թե ինչու ենք մենք բոլորսհարցնում` պատրա՞ստ ենք արդյոք փոխզիջումների, թե՞ ոչ: Եվ ո՞վ է ասել, որ մենք ենք հարցի հիմնականսուբյեկտը: Ինչո՞ւ ոչ ոք Ադրբեջանին չի հարցնում` պատրա՞ստ են արդյոք նրանք փոխզիջումների: Եվ դրահամար ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ մենք չենք պատասխանի այդ հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանի դրան»:

Ի տարբերություն Minval.az-ի մեկնաբանի, ուրախալի է փաստել, որերկրի «ղեկավարման» անցած 9 ամիսներին Ն.Փաշինյանը եկել էայբբենական ճշմարտությունների, որոնք ցայժմ հասու չէին թե՛իրեն, թե՛ իր քաղաքական խրատատուներին` հանձին ԼՏՊ-ի, թե՛համաշխարհային քաղաքականության որոշակի կենտրոնին, որնահա արդեն ոչ մեկ տասնամյակ հարյուր միլիոնավոր դոլարներ էծախսում հայոց պետականության խարխլման վրա` ապահովելուհամար այն, որ երկրում իշխանության գան հայ ազգայինավանդույթը, բուն հայկական ազգային ինքնությունըկործանողները, որ հրաժարվեն ավանդական քրիստոնեականարժեքներից, օրինակ` «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդիհամակողմանի խրախուսման, ԼԳԲՏ հանրույթիներկայացուցիչներին հոգատարությամբ և ուշադրությամբ շրջապատելու և այլ նսեմ դրսևորումների միջոցով: Ընդ որում` ամենավտանգավորն այն է, որ այս զզվելի արարքները գործող իշխանությունները փորձում ենտարածել նաև հանրակրթական դպրոցի վրա` անկիրթ վերաբերմունք ցուցաբերելով Հայ Առաքելականեկեղեցու շարքային սպասավորի հանդեպ, որը դեպքի բերումով հանկարծ հայտնվել էր դպրոցում: Խոսքն այնմասին է, որ ՀՀ կրթության նախարարն օրերս Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցում, տեսնելով տեղիքահանա հայր Դավթին, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել նրա հանդեպ` ասելով. «դո՞ւ այստեղ ինչես անում»:

Կրթության նախարարին շատ ըմբռնելի պատասխան է տվելԱրարատի մարզի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչեկեղեցու հոգևոր հովիվ հայր Ղազար Պետրոսյանը.

«Լսի՛ր երիտասարդ, բազմաթիվ կարդացածդ գրքերիցչկարողացար սովորել այն պարզունակ ճշմարտությունը, որ Հայոցտառերը գրողը` Ս. Մեսրոպ Մաշտոցը Հայ Առաքելական Սուրբեկեղեցու քահանա է եղել և տառերը գրելու գլխավոր նպատակըեղել է` որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն` Աստվածաշնչի հայերեն թարգմանելը: Ուրեմն`

1. Հայոց դպրոցի ևդպրության հիմնադիրըՀայոց Քահանան է:

2. Հայոց դպրոցների և՛ուսուցիչներ, և՛ շատդեպքերումկազմակերպիչները եղելեն քահանաները` ցայժմսփյուռքում տեսնում ենք:

3. Հայոցամենանշանավոր ևամենատաղանդավորբանաստեղծը` Ս.ԳրիգորՆարեկացին քահանա էր:

4. Հայոց պատմահայրը` Ս.Մովսես Խորենացին քահանա էր:

5. Հայոց հին և ամենանշանավոր ասղագետը` ԱնանիաՇիրակացին քահանա էր:

6. Հայոց իրավաբանության թագակիրը` Մխիթար Գոշը քահանաէր:

7. Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը` Հակոբ Մեղապարտըքահանա էր:

8. Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյանհայրերը` բոլորը քահանաներ էին»:

Այսքան ըմբռնելի պատասխանից հետո, թվում է, թե միջադեպնավարտված է: Բայց չէ՜: Նախարարի դատապաշտպանի դերումընդարձակ հարցազրույցով հանդես եկավ նախարարի նախկինտեղակալը, այժմ` ՀՀ ԱԺ պատգամավոր Ն.Փաշինյանի դաշինքից: Չեմ խորանա նրա պատասխանի մանրամասների մեջ: Նպատակը մեկն է. ցանկացած պատրվակով, ցանկացած գնով հանել հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

Վերադառնալով ադրբեջանական կողմի լալագին արձագանքին Ն.Փաշինյանի վերջինհայտարարություններին` այդ նույն հրապարակումից մեջբերենք մեկ այլ հատված. «Հիմա` հայտարարությունների նոր շարք, արդեն Փաշինյանի Բեռլին կատարած այցելության ընթացքում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում Փաշինյանն ասաց. «Ինչվերաբերում է կարգավորմանը, կարծում եմ, որ հանախագահ երկրները և միջազգային հանրությունըհստակ հայտարարել են, որ խնդրի լուծումը հակամարտության մեջ ներքաշված երեք կողմերի հարցն է, ևմիջազգային հանրությունը չի կարող հակամարտությունը լուծել երեք կողմերի փոխարեն, այլ կարող էմիայն ստեղծել պլատֆորմ երկխոսության և բանակցությունների համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահներին հաջողվել է ստեղծել այդ պլատֆորմը»: Սրանից հետո ադրբեջանցիմեկնաբանը, չկարողանալով զսպել իրեն, խոսում է ադրբեջանական կողմի ֆիասկոյի մասին, որն, արդենակնհայտ է, շատ մեծ հույսեր էր կապել Ն.Փաշինյանի իշխանության գալու հետ: Տիկին Նուրանին Minval.az-իցտրտնջում է. «Իրատես լինենք, երկխոսության ներկա փուլը, որը դեռ մի քանի օր առաջ այդքանբազմախոստում էր թվում, անցնում էր ԱՄՆ մոդերացիայի ներքո` հանձին Ջոն Բոլթոնի (այ թե որտեղ էՀայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու դրդապատճառների բանալին` ըստ ամերիկա-ադրբեջանական պատկերացումների Ղարաբաղյան հակամարտության լուծման համար, համաձայն«տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի-Ա.Գ.), և Մոսկվան նախագահի խորհրդականիտարածաշրջան կատարած այցի ու Ղարաբաղի վերաբերյալ նրա հայտարարությունների դեռևս տաքհետքերով ի ցույց դրեց իր դժգոհությունը Վաշինգտոնի կողմից իր, ինչպես համարում են Կրեմլում ուՍմոլենսկյան հրապարակում, «ազդեցության գոտի» ներխուժման առիթով: Եվ հակամարտության լիարժեքլուծումն էլ հազիվ թե մտնում էր Մոսկվայի պլանների մեջ. նրան հարկավոր է հակամարտությունն«աշխատանքային վիճակով» և Բաքվի ու Երևանի վրա ճնշման համար, և իրավիճակի ապակայունացմանհամար Ռուսաստանին ոչ շահավետ Ադրբեջանի նավթա- և գազատարների հարևանությամբ: Մանավանդհիմա, երբ «գազային պատերազմը» Եվրոպայում ընթանում է շատ ավելի կոշտ սցենարով»:

Ահա այսպիսի բաներ: Դե, ինչ, պետք է արժանին մատուցել Ն. Փաշինյանին, որն արտաքին քաղաքականությունում իրվայրիվերումներով Ղարաբաղյան հակամարտությանկարգավորման հարցերում, Ի.Ալիևի հետ իր խոսքուզրույցներում, ինքն էլ գլխի չընկնելով, ադրբեջանական կողմին մղել էբացահայտելու Ռուսաստանի հանդեպ ափշերոնյան սուլթանիիսկական վերաբերմունքը: Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որԱդրբեջանի որոշակի ինտերնետ պորտալները, այդ թվում, իհարկե, Minval.az-ը, ափշերոնյան սուլթանի խոսափողներնեն: Ադրբեջանական իշխանությունների հիասթափությունը լրջորենմտահոգել է նաև գլխավոր միջազգային խառնակչին, այսպեսասենք` քաղաքական արկածախնդիր Ջորջ Սորոսին: Ըստերևույթին, Ի.Ալիևի արտաքին քաղաքական ձախողման մեղքի միմասը դրվում է նաև ամերիկյան այս ֆիլանտրոպի վրա, որը վերջինտարիներին, կրկնում եմ, ԱՄՆ հարյուրավոր դոլարներ է ներդրելՀայաստանի քաղաքացիների, հատկապես երիտասարդության (որը կոչված է պաշտպանելու Հայաստանն ուԱրցախի Հանրապետությունը) գիտակցությունից հայրենասիրության զգացումը, հայկական բազմադարյաքրիստոնեական ավանդույթներին հավատարմությունն արմատախիլ անելու համար: Բայց, դատելովՆ.Փաշինյանի վերջին հայտարարություններից, հայ հանրությունը դեռևս լրիվ չի դեգրադացվել ու չի«հասունացել» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «տարածքներ խաղաղությանդիմաց» բանաձևն ընդունելու համար: Այդ ինչո՞ւ հանկարծ հիշեց Սորոսին, կմտածի ընթերցողը: Այսպես, օրերս ամերիկացի միլիարդատեր և «Բաց հասարակություն» ֆոնդի հիմնադիր Ջորջ Սորոսը, ըստ երևույթին, վատ բան նախազգալով, կոչ է արել աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: «Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրիդեմոկրատական ներկայի և ապագայի համար»,- գրել է Սորոսը Twitter-ում: Հատկանշական է, որ այսգրառմանը նա կցել է երիտասարդ լրագրողուհի Տ.Խ.-ի հոդվածը` «Ինչպես ԱՄՆ-ը կարող է աջակցելՀայաստանում երիտասարդ դեմոկրատիային» վերնագրով: Չեմ թաքցնի, ինձ համար հետաքրքիր էրհասկանալ, թե այդ ինչու է պետություններ քանդող Սորոսը հղում կատարում սովորական մի հոդվածի` ստանդարտ հանձնարարականներով, որոնց կատարումը ինչ խոսք բարիք կարող է բերել: Հարցն այլ բան է: Հայտարարելով այն մասին, որ իր պատկերացմամբ` «Հայաստանում երիտասարդ դեմոկրատիայինաջակցությունը» հանգեցվում է լոկ կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և իրավագիտությանինստիտուտների կատարելագործման հանձնարարականներին, Սորոսը շեղում է ընթերցողներիուշադրությունը իր ֆոնդի կողմից սնվող տարատեսակ հիմնադրամների ու հասարակականկազմակերպությունների կործանարար գործունեությունից: Խոսքը տոտալիտար կրոնական աղանդների, ԼԳԲՏ հանրույթի և ապակառուցողական այլ ուժերի ֆինանսավորման մասին է, որոնց գործունեությունըհստակ տեղավորվում է իշխանափոխության ոչ բռնի գործողությունների 198 մեթոդներում, որոնքհանգամանալիորեն նկարագրված են Ջին Շարփի հայտնի աշխատությունում:Կարծում եմ, որ ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո 2018թ. ապրիլ-մայիսի ձեռակերտ պետականհեղաշրջման ճարտարապետները համոզվեցին մի ինչ-որ «կարմիր գծի» գոյության մեջ, որը չի հատի անգամամենաանսկզբունքային քաղաքական գործիչը, թեկուզև ելնելով սեփական մորթապաշտ շահերից: Ի դեպ, սրանում համոզվեցին նաև որոշակի արտաքին ուժերը, որոնք գուցե և իրոք կարծում էին, թե «տարածքներխաղաղության դիմաց» բանաձևն այլընտրանք չունի: Նշենք` առանց Արցախի Հանրապետության ապագակարգավիճակի հստակ նշման: Ն.Փաշինյանի հետ կապված փորձարկումը շատ տարիներ հետ գցեցՀայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը: Իսկ ամենավտանգավորն այն է, որ սասանեց հայժողովրդի հավաքական իմաստնության հանդեպ մեր փորձով հաստատված բարեկամների ու դաշնակիցներիհավատը: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այս փորձարկումը խոր հիասթափություն կառաջացնի մերհարյուր հազարավոր քաղաքացիների մեջ, որոնք, նախկին իշխանություններից ինչ-որ հոգնածությանպատճառով ասեմ, թե հանապազօր սոցիալական ու տնտեսական խնդիրների դանդաղ լուծման հետևանքով, անկեղծորեն փոփոխություններ էին ուզում: Էլ չեմ ասում Հայաստանի անփորձ, բայց իր մղումներում ազնիվերիտասարդության մասին, որը դարձավ մանրակրկիտ մտածված հիբրիդային պատերազմի զոհը, որն ահաարդեն մեկ տասնամյակ վարվում է Հայաստանի Հանրապետության դեմ: Կարծում եմ, որ տեղին է հիշատակել«Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի ճնշիչ ազդեցության մասին, որի առանձին թափթփուկներահա արդեն մի քանի ամիս փորձում են խափանել Հայաստանի, Արցախի Հանրապետության և Սփյուռքիմիլիոնավոր հայերի հավատը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ, նրա գլխավոր հայրապետ, ԱմենայնՀայոց կաթողիկոս Գարեգին II-ի հանդեպ: Կուզենայի հավատալ և հուսալ, որ Նիկոլ Վովաևիչը կատարել է իրառաքելությունը` ցույց տալով Ղարաբաղյան հակամարտության` «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևով կարգավորման անիրատեսականությունը` առանց Արցախի Հանրապետության կարգավիճակիսահմանման, և հիմա նա, մավրի նման, կարող է հեռանալ: Ինչպես գերմանացի մեծ պոետ Յոհան ՖրիդրիխՇիլլերի «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում» պիեսում մավրը (մեր պարագայում` Փաշինյանը), որն օգնելէր կոմս Ֆիեսկոյին ապստամբություն կազմակերպել դոժ Դորիայի` Ջենովայի բռնակալի դեմ, շուտովհայտնաբերում է, որ արդեն հարկավոր չէ դավադիրներին (մեր պարագայում` համաշխարհայինքաղաքականության ուժի հայտնի կենտրոնին, որովհետև հրաժարվեց կատարել նրան տված խոստումները): Մավրը հասկացավ, որ նրանք (դավադիրները) իր մեջ միայն իրենց նպատակներին հասնելու գործիք ենտեսել: Մեր օրերին հարմարեցնելով այս սյուժեն` նշենք, որ մեր պարագայում «դավադիրների» գլխավորնպատակների մեջ եղել է, Արցախի Հանրապետության անվտանգության գոտուց հրաժարվելու միջոցով, այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեին Ադրբեջանի կողմից ԱրցախիՀանրապետության դեմ պատերազմի սանձազերծմանը: Իսկ հետո, օգտագործելով քանիցս փորձարկվածտեղեկատվական պատերազմի տեխնոլոգիաները` Ադրբեջանի ռազմական ագրեսիայի սկսման մեղքըկբարդեին Հայաստանի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի վրա: Սա, անդրօվկիանոսյանստրատեգների մտահղացմամբ, կստեղծեր պարարտ հող Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարականդաշինքի խզման, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վարկաբեկման ու այդ կազմակերպություններից Հայաստանի դուրսգալու համար: Դրան կհաջորդեին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի փակումը, ՀայաստանումՌուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանապահ զորքերի վարչության ռուս սահմանապահների դուրսբերումըհայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանից, Ռուսաստանի ՌՕՈւ ռազմաօդային բազայիփակումը «Էրեբունիում»: Այս ամենը չի կատարվելու, այնպես որ ժամանակն է, որպեսզի Ն.Փաշինյանիքաղաքական և ֆինանսկան հովանավորները հասկանան, որ Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը, իհարկե` ոչմինչև վերջ, բայց նա` Նիկոլ Փաշինյանը, կարող է հեռանալ:

 

Հ.Գ.-Չէի ցանկանա հոդվածս տխուր նոտայով ավարտել: Եվ այսպես, 2019թ. հունվարի 27-ին լրացավՀայկական ԽՍՀ ներքին գործերի նախկին նախարար, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի(1990-1995թթ.) պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության անդամ, պահեստի գնդապետ Լևոն Հակոբի Գալստյանի ծննդյան 80-ամյակը: Նշեմ, որ 1990թ. մայիսի 27-ին ինձ` որպես Երևանի քաղաքապետ, հաջողվեց կանխել հայտնի անձանց ստոր սադրանքը (որոնց հետևորդներըհիմա իշխում են Հայաստանում), որը կարող էր հանգեցնել մեծ արյունահեղության, շնորհիվ «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Ռուբեն Գևորգյանի, Կիլիկիայից Մացիկի, Վարդան Հակոբյանի, Մանվել Քոչարյանիև, իհարկե, Երևանի ներքին գործերի քաղաքային վարչության պետ, երջանկահիշատակ Սերգեյ ԳուրգենիԱթարբեկյանի պրոֆեսիոնալիզմի: Չէի ցանկանա ավելի մանրամասն կանգ առնել այդ իրադարձություններիվրա: Կարևորն արդյունքն էր. եթե համանման սադրանքների ընթացքում, որոնք վերահսկվում ու սերմանվումէին Խորհրդային Միության փլուզման կոորդինացման նույն կենտրոնից, Բաքվում և Թբիլիսիում զոհերի թիվըհաշվվում էր մի քանի հարյուրներով, ապա Հայաստանում մենք կոցրինք մեր 17 համերկրացու, ինչն, իհարկե, շատ մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար: Բնականաբար, 1990թ. մայիսի իրադարձությունների նման«սակավարյուն» ելքը չէր կարող բավարարել նման սադրանքների գաղափարախոսներին, որոնք այնտագնապալի ժամանակներում բռնկվում էին Խորհրդային Հայաստանի այս կամ այն շրջանում ու անհապաղ«մարում»` շնորհիվ Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար, գնդապետ Լևոն Հակոբի Գալստյանի բարձրպրոֆեսիոնալ, օպերատիվ գործողությունների: Եվ ահա, Լևոն Հակոբովիչի` «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակում հավաքված զինակիցներն ու գործընկերները, չնայած իրենց արդեն ոչերիտասարդ տարիքին, այնուամենայնիվ, պատրանքներ և հույսեր էին տածում, թե գնդապետ Լևոն ՀակոբիԳալստյանին Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից գոնե մեկը կշնորհավորի փառապանծ 80-ամյակի առիթով: Դե, գոնե դա կհանձնարարվի անել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, անըմբռնելիորեն ինքնազսպություն ու սառնարյունություն դրսևորած գնդապետ Վալերի Օսիպյանին, որը, լինելով Երևան քաղաքի ոստիկանապետի տեղակալը և պատասխանատվություն կրելով իրավակարգիպահպանման համար հանրահավաքների ժամանակ, այդպես էլ չխոչընդոտեց 2018թ. ապրիլի 14-ին Հայաստանի Հանրային ռադիոյի շենքի գրոհին: Նրա տոկունությունը բավականացրեց «անսասանություն» և«չեզոքություն» պահպանել նաև 2018թ. ապրիլի 17-ին ցուցարարների կողմից, որոնց հրահրում էր ՆիկոլՓաշինյանը, Ազգային ժողովի շենքի տարածքը, իսկ հետագայում հենց ԱԺ շենքը անխոչընդոտ զավթելիս: Շնորհավորելով գործընկերոջը` Վ.Օսիպյանը, կարծում եմ, իր այդ քայլով շատ բան արած կլիներ ինքն իրհամար: Ավաղ, նման բան տեղի չունեցավ: Սակայն ում` ում, բայց մեզ, որ գիտենք պետության քայքայմանտեխնոլոգիան, ինչով զինված են Ն.Փաշինյանի զինակիցները, պետք է լավ հայտնի լիներ, որ շնորհավորանքըխորհրդային միլիցիայի արժանավոր ղեկավարի հոբելյանի առիթով սերունդների հաջորդականությանինքնատիպ դրսևորում կլիներ, մինչդեռ սերունդների հաջորդականության գովազդումը, հիշատակումը այնամենի, ինչն կազնվացներ խորհրդային միլիցիոների կերպարը, լիովին հակասում են այն դրույթներին, որոնքներկայացված են ոչ բռնի իշխանափոխության 198 հանձնարարականներում:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 

Խմբագրությունը միանում է շնորհավորանքներին` Լեւոն Գալստյանի 80-ամյակի կապակցությամբ

Последние видеоматериалы

Новые книги