АРАВОТ

«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԵՂԱՆ ԱՆՑՆԵԼ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ»

12.01.2010թ.

Թիվ 10 ընտրատարածքում «կռիվների» մասին այս կարծիքին է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

- Թիվ 10 ընտրատարածքում ընտրությունների օրը եղան բազմաթիվ կռիվներ, ընտրախախտումներ, քաշքշուկներ, վիրավորներ և այլն: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը:

- Մեր թեկնածուն, ըստ նախնական տվյալների, հաղթել է 2 հազար 600 ձայնի առավելությամբ: Եթե փորձենք անկողմնակալ գնահատել ընտրությունների ընթացքը, ապա պետք է նշեմ, որ այս ընտրություններով ՀՀ-ում մեկնարկեց քաղաքական նոր մշակույթի ձևավորումը: Պարզեցնեմ միտքս. թերևս առաջին դեպքն է, երբ իշխանության մաս կազմող կուսակցությունները, ի դեմս հանձնաժողովներում ընդգրկված իրենց ներկայացուցիչների, դրսևորեցին բացառապես անկողմնակալ վերաբերմունք, վեր կանգնեցին ներկուսակցական որևէ շահից և իրենց զսպվածությամբ, պրոֆեսիոնալ գործողություններով հնարավորինս արեցին ամեն ինչ, որ ընտրություններն անցնեն «Ընտրական օրենսգրքի» և ՀՀ Սահմանադրության պահանջներին համահունչ: Օգտվելով առիթից՝ ես շնորհակալությունս եմ հայտնում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Մեր բազմաթիվ դիտորդները և վստահված անձինք, գիշերը կուսակցության գրասենյակում ամփոփելով արդյունքները, ասացին, որ պետք էր մեծ քաղաքական գիտակցություն ունենալ, պետք էր մեծ պրոֆեսիոնալիզմ ունենալ՝ դիմադրելու համար այն բազմաթիվ սադրիչ գործողություններին, որոնք փորձում էին իրականացնել ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Վերջիններիս նպատակն ամենևին էլ այն չէր, որ ընտրություններն անցնեն ԸՕ-ի պահանջներին համապատասխան, այլ միակ նպատակն էր բոլոր 34 տեղամասերում սադրիչ գործողություններ հրահրել, անկարգություններ իրականացնել՝ խոչընդոտելով ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ պատահական չէր, որ առանձին ընտրողների և վստահված անձանց համբերության բաժակը լցվեց այն աստիճան, որ հարկադրված եղան անցնել ձեռնամարտի: Երբ մանրամասն պատմեցին, թե ինչ պայմաններում է Պետրոս Մակեյանի կողմից հրահրվել բառիս իսկական իմաստով այդ խուլիգանական դրսևորումը, ապա մենք հերթական անգամ համոզվեցինք, որ այդ մարդիկ այդպես էլ դասեր չքաղեցին իրենց սադրիչ գործողություններով հրահրված՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունից: Երբ մենք գործընկերներով քննարկում էինք այդ հարցը, ականատեսները մանրամասն պատմեցին, թե ինչ վիրավորական հայհոյախոսությամբ է հանդես եկել Պետրոս Մակեյանը հավաքվածների նկատմամբ: Լսելով այդ ամենը՝ յուրաքանչյուրս, անգամ իսկ լինելով պապիկ, եթե լինեինք այնտեղ, ես չեմ բացառում, որ կդիմեինք նույն քայլերին, ինչին հարկադրված դիմել են դեպքի վայրում գտնվողները: Գուցե առանձին գյուղաբնակ վայրերում ընդունված է մարդուն անձնական վիրավորանք հասցնել, հայհոյել, երկրի ղեկավարների հասցեին, ոչ թե վարած քաղաքականությանը, այլ անձերը վիրավորող հայհոյախոսել և մնալ անպատիժ: Սակայն Երևանի կենտրոնում այդ բարքերը չեն անցնում, և վերստին մենք ականատեսը եղանք, թե այդ բարքերը ինչ վախճան են ունենում: Մեկը միտումնավոր, մի քանի անգամ ամենասուր անձնական վիրավորանքի է ենթարկում դիտորդներին, հայհոյախոսում է երկրի երկրորդ և գործող նախագահների հասցեին: Մինչդեռ այնտեղ մարդիկ կային, ովքեր անցել էին Ղարաբաղի ազատամարտի բովով, այդ մարդկանց համար գերագույն գլխավոր հրամանատարը դատարկ խոսք չի, նրանք այդ հայհոյանքը ընդունել էին որպես անձնական վիրավորանք և արել էին այն, ինչի ականատեսը եղանք: Եվ մարդ պետք է տղամարդկություն ունենա՝ խոստովանելու, որ այս անգամ սադրանքը չանցավ, որովհետև գործ ունեին ոչ թե այս կամ այն գյուղի հեռավոր բարքերի հետ, այլ Երևանի կենտրոնի բնակիչների հետ:

- Այնուամենայնիվ, ձեր թեկնածուի նախընտրական շտաբը ոչ մի ընտրակեղծիք և ապօրինություն չի արձանագրել, բոլոր խախտումներն արձանագրված են Նիկոլ Փաշինյանի շտաբի կողմից: Подробнее...

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ Է

21.06.2007թ.

Կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտնեց, որ իր կուսակցությունը մտահոգ է երկրի հնարավոր զարգացումներով:

- Քարոզարշավի ընթացքում նկատելի էր, որ ընտրողները շատ ջերմ են ընդունում «Ազգային միաբանությանը», սակայն արդյունքում ընտրվեցին այլ ուժեր. ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդպես եղավ:

- Ըստ իս, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ կայացած չէ արժեքային համակարգը, և այն, որ «Ազգային միաբանությանը» շատ ջերմ էին ընդունում, իսկ արդյունքում քվեները ստացան ուրիշ քաղաքական ուժեր, համոզում է մեզ, որ պետք է ամեն ինչ անել ոչ թե «ԱՄ» կուսակցության վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, այլ, որ ձևավորվի այնպիսի արժեհամակարգ, որ նման անակնկալները անհնարին լինեն Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում: Ահա սա է խնդիրը, և այս խնդիրը լուծելը հավասարաչափ թե՛ ընդդիմությանն է, թե՛ իշխանություններինը: Այն մարտահրավերները, որոնք, անտարակույս, արդեն իսկ ծառացել են ՀՀ պետականության առաջ, մարտահրավերներ են ոչ թե այս կամ այն իշխանավորի կամ ընդդիմադիրի համար, այլ վտանգ են մեր ժողովրդի գլխին, և դրանց կործանարար հետևանքների գիտակցումն ու առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գործերով, թերևս, կերևա յուրաքանչյուր քաղաքական ուժի հասունության աստիճանն ու մակարդակը: Այն կուսակցությունները, որոնց համար գերխնդիր է՝ ամեն գնով ներկայացված լինել Ազգային ժողովում, այս ընթացքում, թերևս, հասկանալի հարցեր էին փորձում լուծել, իսկ «Ազգային միաբանությունը» շատ ավելի հավակնոտ նպատակներ էր դրել ընտրապայքարի ընթացքում, և հիմա էլ դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը: Այն է՝ համախմբել ազգը, միաբանել ժողովրդին, որովհետև մենք ազգային միաբանության մեջ ենք տեսնում այն հաղթական գործոնը, որը հնարավորություն կընձեռի պատվով դուրս գալ այս դժվարին կացությունից, որում հայտնվել է մեր երկիրը:

- Ըստ որոշ վերլուծությունների, պարտված ընդդիմադիրները ընկճված են, տխուր են, հուսահատված են, սակայն մյուս կողմից ընդդիմադիր մի շարք ուժեր հանրահավաքներ են անցկացնում, նստացույցեր են անում: Ինչպիսի՞ն է կոնկրետ ձեր կուսակցության և ձեր տրամադրությունը: Подробнее...

ԳԵՂԱՄՅԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻՆ

27.02.2007թ.

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ Վիեննայում երկու ելույթ է ունեցել: ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի կոմիտեում իրենց ելույթներում Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Լյուբով Սլիզկան և պատվիրակության անդամ Վլադիմիր Կուլակովն անդրադարձել են Էստոնիայի խորհրդարանում քննարկվող՝ անհայտ զինվորի շիրիմի տեղափոխման հարցին: Եվ Արտաշես Գեղամյանն էլ է ելույթ ունեցել այդ հարցի կապակցությամբ. «Մասնավորապես ասացի, թե ինձ համար փոքր-ինչ տարօրինակ է, որ այս հարցն արծարծում է միայն ու միայն ՌԴ պատվիրակությունը: Չէ՞ որ այդ անհայտ զինվորը կարող էր ազգությամբ հայ լինել, քանի որ հարյուր-հազարավոր հայեր չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից: Կարող էր նաև լինել իսպանացի հանրապետական կամ Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ: Ինչո՞ւ ենք մենք արհեստական կրքեր բորբոքում այս հարցի կապակցությամբ»: Եվ պաշտպանել է ՌԴ պատվիրակների առաջարկը՝ այս հարցը քննարկել լիագումար նիստում:

ԳՈՐԾ  ԵՆՔ ԱՆՈՒՄ, ԳՈ՛ՐԾ

Կեսկատակ արձանագրեց «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում երեկ իր ունեցած ելույթների կապակցությամբ:

Երեկ Վիեննայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Իսկ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որը մեկնել է Վիեննա մեզ հաղորդեց, «Փետրվարի 22-ի առավոտյան Մշտական կոմիտեի (դրա անդամներն են ԵԱՀԿ ԽՎ-ի բյուրոյի և ազգային 56 պատվիրակությունների ղեկավարները.-Ա. Ի.) նիստում լսեցին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հաղորդագրությունը, թե ինչպես է ԵԱՀԿ-ն մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրներում առաջիկայում անցկացվելիք ընտրություններին, և հիշատակեց, որ մայիսին ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանում»:

Նշենք, որ մարտի կեսին է Հայաստան ժամանելու ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը, որի կազմում կլինեն 35-40 դիտորդներ: Իսկ ընտրությունների օրն ընտրական գործընթացին կհետևեն ԵԱՀԿ-ի արդեն 300 կարճաժամկետ դիտորդներ:

Подробнее...

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է...

Բարձրաստիճան կոռուպցիոներների խրախճանքը

Հարգելի գործընկերներ, օրերս հանրապետության Գլխավոր դատախազը մամուլի ասուլիսում անդրադարձ կատարեց ս/թ հունվարի 15-ի իմ հայտնի հայտարարություններին (խոսքը Գագիկ Ծառուկյանի դեմ Սաշիկ Սարգսյանի կազմակերպած մահափորձի մասին է): Ցավոք, պարոն Աղվան Հովսեփյանը համեստորեն լռեց և չհիշեց իրեն ուղղված 7 էջանոց իմ դիմումը, որը գիտակցաբար, բաց նամակի տեսքով կանխավ հրապարակել էի մամուլում: Չհիշատակեց նաև այն, որ այս դիմումին կցել էի գրավոր 13 տարբեր նյութեր, որոնք վերջին երկու տարիների ընթացքում զետեղվել էին հայաստանյան մամուլում, և որոնք վերստին ապացուցում էին ասուլիսի ժամանակ իմ հնչեցրած բոլոր պնդումների հիմնավորվածությունը: Թերևս, եթե դրանց նման անդրադարձ կատարեր պարոն Հովսեփյանը, ապա զերծ կպահեր հայտնի մարդկանց այն գայթակղությունից, որ զավթելով հեռուստաեթերը, ասես թե, գավառական անսլուխ դամքյաշի նման եթերից փուչիկներ փչեն: Եվ զարմանք է հարուցում այն, որ դեռ հոխորտում են այն իշխանավորները, վարչակազմի այն ներկայացուցիչները, որոնց բնութագիրը վերջերս տպագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» հեղինակավոր կազմակերպության հավատարժան զեկույց-հարցախույզում, որը կատարվել էր 2006 թ. նոյեմբեր-դեկտեմբերին: Ի՞նչ է գրված այս զեկույցում. «Ինչպե՞ս կգնահատեիք կոռուպցիայի տարածվածության աստիճանը հետևյալ պետական կառույցներում» հարցմանը տրվել է հետևյալ պատասխանը. «ՀՀ նախագահ»՝ 75,4%-ը համարում են այդ համակարգը շատ կոռումպացված, կոռումպացված և մասամբ կոռումպացված, «ՀՀ նախարարներ»՝ 93,7%-ը համարում են շատ կոռումպացված, կոռումպացված և մասամբ կոռումպացված: Իսկ թե ո՞վ է սուպերնախարարը և դիրիժորը, բոլորս գիտենք: Եվ, վերջապես, հարցվածների 84,8%-ը «ՀՀ դատախազությունը» համարում է շատ կոռումպացված, կոռումպացված և մասամբ կոռումպացված: Այս վերջին թվերը ինձ զարմացնում են, խոսքս դատախազությանը վերաբերող թվերի մասին է, որովհետև այդ մարդիկ, ինչպես բոլորս գիտենք, հիմնականում ծառատունկով ու շուրջպարերով են զբաղված: Թե ե՞րբ հասցրին դրանից դուրս էդ կարճ ժամանակում կոռումպացված և շատ կոռումպացված լինել, դա էլ թողնում եմ հետազոտողների խղճին:

Ավարտելով խոսքս, ես էլ իմ կողմից ասեմ. համբերատար սպասում եմ դիմումիս մեջ շարադրված հարցերին վերաբերող Գլխավոր դատախազի պաշտոնական բացատրություններին: Բացատրությունները ստանալուց հետո կրկին կասեմ, թե ովքեր են մեր երկիրը կործանողները, ովքեր են թալանչիները և առաջիկայում ովքեր են լինելու փուչիկի պես պայթողները: Եվ այդ գործում, բնականաբար, մենք նրանց կաջակցենք:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги