АРАВОТ

«Բազեն» ու «բառիգը»` նույն ընտրացուցակում

22.03.2012, Առավոտ

2005 թվականի օգոստոսի 31-ին հայրենի խորհրդարանում բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգացել, որոնք հիշելու առիթ դարձան այս օրերին հրապարակված ընտրացուցակները: Այսպիսով՝ ՀՀԿ ցուցակում համապատասխանաբար 12 եւ 17-րդ տեղերը զբաղեցնող ՀՀ կրթության եւ գիտության հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի 2005-ի օգոստոսի 31-յան խորհրդարանական բանավեճից մի հատված. Անդրադառնալով  Գալուստ Սահակյանի նախօրեին արված մի հայտարարության, որ ՀՀԿ-ն պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին, Գեղամյանն այն  որակում է իբրեւ «ավետիս» ժողովրդին, քանի որ «ճիշտ նույն մարդիկ պաշտպանում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին» եւ հայտնի է, թե հետո ինչ եղավ: «Ազգային միաբանության» առաջնորդը հակադարձում է նաեւ մեկ այլ հանրապետականի`Տիգրան Թորոսյանի այն մտքին, որ եթե ընդդիմությունն այժմ պիտի քննադատեր ԵԽԽՎ ղեկավարներին՝ ինչո՞ւ էր ամիսներ առաջ նրանց դռները կոտրում՝ պաշտպանություն փնտրելով: Գեղամյանը նկատում է, թե չեն ջարդում այն դռները, որոնք բաց են: Ու նաեւ պատմում, որ երբ ԵԽԽՎ-ում «պատվիրակության անդամներից մեկը կմկմալով տեքստ էր կարդում՝ ազերիները եւ թուրքերը հեգնանքով նայում էին՝ է՞ս չեք դուք»` ձեռքն ուղղելով Տիգրան Թորոսյանի կողմը: Գեղամյան-Թորոսյան փոխհրաձգության ժամանակ, ինչպես  այդ օրվա իր հոդվածում գրել է «Առավոտի» թղթակիցը` «Ազգային միաբանության» առաջնորդի ելույթի ընթացքում «բազեի թռիչքն» է իրականանում.«ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Արմեն Աշոտյանը պարզել էր 6:0 գրությունը: Հետո պարզաբանեց, որ այդպիսով գնահատել է պրն Գեղամյանի արտիստիզմը՝ ինչպես արվում է գեղասահքի ժամանակ. «Հայ թատրոնը կորցրել է մեծ դերասանի: Չգիտեմ՝ ինչ է շահել հայ քաղաքականությունը: Այնուհանդերձ՝ այսօրվա դրությամբ դեռ ոչինչ չի շահել»:

Подробнее...

«Դուխով տղայի խոստովանությունը թանկ արժե»

Կամ Գեղամյանը՝ ՀՀ նախագահների ու պղտոր ջրում ձուկ որսացողների մասին

15.03.2012, Առավոտ

- Բոլոր կուսակցությունները թոհուբոհի մեջ են՝ ընտրացուցակներ են կազմում, մեծամասնականով առաջադրումներն են ճշգրտում. «Ազգային միաբանությունում» «հանգիստ» նստած եք՝ չե՞ք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

- Թվացյալ հանգստություն է: Խաղաղ օվկիանոսն էլ խաղաղ են ասում, բայց ամենաուժեղ փոթորիկները այդ օվկիանոսում են: Մենք բավականաչափ լուրջ վերլուծական աշխատանքներ ենք կատարում: Իսկ ընտրություններին ԱՄ-ն, ինչպես միշտ, աչքի է ընկնելու ոչ թե ճղճղան ասուլիսներով կամ անհասկանալի գաղափարական ուղղվածություն ունեցող հանրահավաքներով, միջոցառումներով, այլ ծրագրային առաջարկներով, որոնք կներառեն մեր կյանքի բոլոր ոլորտները: Թվացյալ հանգստություն է, եւ թող այդ հանգստությունը ոչ մեկին, հատկապես մեր քաղաքական ընդդիմախոսներին, մոլորության մեջ չգցի, որ հանկարծ չհայտնվեն ինքնահանգստացման թմբիրում, որը կարող է հետագայում քաղաքականապես շատ թանկ նստել իրենց վրա:

- Այսինքն՝ կուսակցությունը համամասնական կարգով չի՞ մասնակցելու ընտրություններին:

- Դժվարանում եմ ասել: Մինչեւ ամսի 18-ը դեռ բավականաչափ ժամանակ ունենք: Մեր կուսակցությունն աշխատում է երբեք ու երբեք չդավաճանել ողջամտությանը: Մեր ներկայությունն ԱԺ-ում այսօր պետք է որոշվի՝ ելնելով հայոց պետականության ամենանվիրական շահերից: Կարող է՝ կուսակցությունը ներկայացված լինի ԱԺ-ում, կարող է՝ գործադիր մարմնում, համենայնդեպս, ակնհայտ է, որ կուսակցությունն ունի մարդիկ, որոնք այսօր ավելի քան պահանջված են մեր երկրում, հատկապես այն մեծ խնդիրների լուծման ճանապարհին, որոնց մասին խոսվեց հանրապետության նախագահի կողմից՝ ՀՀԿ 13-րդ համագումարում:

- Հնարավոր է, որ Դուք ներառված լինեք ՀՀԿ համամասնական ցուցակո՞ւմ:

- ՀՀԿ համամասնական ցուցակի հետ կապված հնարավորությունների մասին ձեզ կարող է ճշգրիտ ասել ՀՀԿ նորընտիր գործադիր մարմինը:

- Իսկ նախագահի համագումարյան երկարաշունչ ելույթն ինչպե՞ս եք գնահատում: Ընդդիմության ներկայացուցիչներն ասացին, որ դա ծիծաղելի ելույթ էր, փաստեր չկային եւ ընդդիմադիր գործչին հարիր ելույթ էր:

Подробнее...

«Ազգային միաբանության» փոխնախագահը դարձավ փոխնախարար

27.01.2012թ, Առավոտ

Հենց նոր հայտնի դարձավ, որ  վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Կարապետյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ, երբ փորձել էինք ճշտել այս նշանակման վերաբերյալ լուրի իսկությունը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մասնավորապես ասել էր. «Պարոն Կարապետյանը տարիներ շարունակ «Երեւան շին» շինմոնտաժային միավորման ղեկավարներից մեկն է եղել: Լավ բան եք ասում, տա Աստված՝ ձեր ձայնը լսելի լինի Բաղրամյան 26-ում եւ Հանրապետության հրապարակում»:

Փաստորեն, Աստված մեր ձայնը լսեց շատ արագ՝ 15 րոպե անց:

Գեղամյան. «Տա Աստված՝ ձեր ձայնը լսելի լինի Բաղրամյան-26-ում եւ Հանրապետության հրապարակում»

27.01.2012թ, Առավոտ

Ազգային Միաբանություն կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն  Aravot.am-ի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանել լրատվական կայքերում հայտնված այն տեղեկությունը , համաձայն որի, օրերս ինքը նշանակվելու է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնում՝ «վերահսկելու» համար ԲՀԿ-ական նախարարի կուսակցական գործունեությունն ընտրական շրջանում:

Ալեքսան Կարապետյանի փոխարեն մեր հարցին ի պատասխան ԱՄ  նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Եթե հանրապետության նախագահը եւ վարչապետը գտնեն, որ պետք է պարոն Կարապետյանի մասնագիտական գիտելիքներն օգտագործեն այդ ոլորտում, մենք կարող ենք միայն շնորհավորել՝ հաստատ համոզված լինելով, որ բարձր պրոֆեսիոնալով կհամալրվի այդ ոլորտը: Պարոն Կարապետյանը տարիներ շարունակ «Երեւան շին» շինմոնտաժային միավորման ղեկավարներից մեկն է եղել: Լավ բան եք ասում, տա Աստված՝ ձեր ձայնը լսելի լինի Բաղրամյան 26-ում եւ Հանրապետության հրապարակում»:

Последние видеоматериалы

Новые книги