Ռեպլիկ

ՀԱՆԵ՛Ք, ՎԵՐՋԱՊԵՍ, ԴԻՄԱԿՆԵՐԴ...

01.02.2017, Հայոց աշխարհ

03.02.2017, Իրավունք

Արդեն, ցավոք, գեշ սովորույթ է դառնում, երբ վայնասուն է բարձրացվում Արտաշես Գեղամյանի հերթական գրքի, դիցուք, նորերս լույս տեսած «2016. տագնապների և հույսերի տարի» պահանջված ժողովածուի առիթով։ Ուշադրություն է գրավում այն, որ բովանդակային քննադատության, վերլուծության փոխարեն հեղինակի սնանկ ընդդի-մախոսները խնդիր են հետապնդում անվանարկել այն քաղաքական գործիչներին, ովքեր հրապարակավ, հանուն երկրի շահերի հայտարարում են իրենց համերաշխությունը գործող իշխանությանը: Այդ ամենը զարմանալի չէ, քանի որ նման գրչակների մտավոր կարողությունները թույլ չեն տալիս ձերբազատվելու իրենց մեջ տարիներով կուտակված, սեփական «ես»-ի անբավարարվածությունից բխող, հասարակության կողմից չպա¬հանջ¬ված լինելու գիտակցումից։ Կարելի էր և չանդրադառնալ սույն «երևույթների» կաղ¬կանձին, եթե դրանց թիկունքից չցցվեին օտարամետ դարձած տարրերի ականջները։ Ուղղակի ասեմ, թե ում մասին է խոսքս, քանի որ դժվար է կռահել այդ միջակությունների ով լինելը… Եվ այսպես. ազատամարտիկների  դաշինքի կողմից որպես սադրիչ բա¬ցա¬հայտված ու մերժված, հեռուստալրագրողների շրջանում ապաշնորհի համբավ վայելող, իր համերկրացի շիտակ սևանցիներին պատիվ չբերող ընդամենը … Սուրեն Սարգսյան:

Քաղաքականամերձ այս խեղկատակի կողմից վերջերս էլեկտրոնային կայքերից մեկում տեղադրված հարցազրույց-բարբաջանքին, որով նա անթաքույց ստանձնել է մերօրյա հավատաքննիչի դեր, իրեն իրավունք վերապահելով անվանարկել ոչ ավելի, ոչ պակաս մեր երկրի Նախագահին, ինչպես նաև նրան սատարող քաղաքական գործչին` հանձինս Ազգային Միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի: Միաժամանակ գեղջկական պարզունակությամբ, շողոքորթաբար Հովիկ Աբրահամ¬յանին և Գագիկ Ծառուկյանին հակադրելով քաղաքական դաշտի գրեթե բոլոր ընդ¬դիմացող ուժերին: Մալադեց, Սուրիկ, համա թե ռազմավար ես: Ավելին, նա դեռ սպառնում էլ է առաջիկայում հանդես գալ սեփական հեռուստամերկացումների շարքով: Ա՛յ, Սուրենի՜կ Սարգսյան, քեզ հաշիվ տալի՞ս ես, թե դու ով ես, ինչ ես, ինչ «ամագ» ունես մեր երկրին, որ գլխիցդ մեծ ծավալի յոնջա ես ուտում: Հետն էլ էնքա՜ն անֆայմ ես, որ իսկի էլ գլխի չես ընկնում` ախր ընդամենը գործիք ես դարձել քո համաերկրացի «պապայի» ձեռքում: Էլ ուրիշ ոչինչ չունեմ քեզ ասելու: Ուղղակի դիմում եմ «պապայիդ»` օրինավոր մարդ Խաչիկի որդի Կառլոս Պետրոսյանին, դիմում եմ որպես սպան սպային մեր իսկ լենինականյան խոսքով` «Ծո՛, Կառլոս, էս ինչը՞ղ էս ընգել, օր մնացել ես սայլուկ Սուրենիկի հույսին: Չէ որ հազիվ 2-3 ամիս առաջ էր, որ իմ լավ բարեկամը քեզ բարի խորհուրդ տվեց և ուղղակի ասեց` թարգի՛ր անպտուղ «վերբովկաների» բռնածդ գործը և դարդուցավիդ, անբավարարվածությանդ մասին մարդավարի խոստովանիր երկրի Նախագահին. չէ որ ինքդ էլ, կարծում եմ, գիտես` եթե սխալներդ առանց հետին մտքի ընդունես, կներվես նրա կողմից: Թե չէ ընգել ես չոլերը, հականախագահական «աբիժնիկների» թայֆա ես փորձում ստեղծել, որ հետո էլ ինքդ դրանց «հերոսաբա՜ր» բացահայտելով` Նախագահի աչքը մտնես»:

Հարգելի ընթերցող, հարկադրված եմ անդրադառնում մեզանից ինքնակամ օտա¬րա-ցած և ըստ էության բախտախնդիրների ջրաղացին ջուր լցնողներին, ովքեր աշխարհա-քա¬ղաքական այս բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում, Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին չեն խորշում ամենաստոր քայլերից, որոնց նպատակը փաստորեն մեկն է` խաթարել երկրի կայունությունը, ստվեր գցել թե՛ իշխանությունների և թե՛ նրանց սատարող քաղաքական ուժերի վրա: Պա¬րա՜պ, անպտո՜ւղ զբաղմունք: Դա ասում եմ ես` Խորհրդային Հայաստանի ներ¬քին գործերի նախկին նախարարս, որն անկախության 26 տարվա ընթացքում անձնվեր պաշտպան է եղել հայոց պետա¬կա-նությանը` անտեսելով աղաղակող անարդարությունները սեփական անձիս նկատմամբ նորանկախ Հայաստանի երբեմնի բարձր պաշտոններ կրողների կողմից, արհամարհելով բանտարկվա¬ծությունս և նույնիսկ մահափորձի սպառնալիքը: Բայց դա չի սասանել անմնացորդ նվիրումս իմ հող ու ջրին, մեր ժողովրդին ու երկրին: Եվ հիմա Ազգային Միաբանություն կուսակցության իմ ընկերների, Արտաշես Գեղամյանի հետ միասին, ի հեճուկս ձեզ, սուրենիկ սարգսյաններ ու «պապաներ», համոզված զորակցում ենք Հանրապետական կուսակցությանն ու երկրի Նախագահին, որպեսզի դու և քեզ դրսից հրահան¬գողները այլևս երբեք չփորձեք արատավորել, էլ չեմ ասում ապակայունացնել մեր երկիրը: Հայ ժողովրդի պատմական նվաճումը` Հայոց պետականությունը, բախտախնդիրներիդ զիջող չկա, սթրվեք: Հանե՛ք, վերջապես, դիմակներդ…

ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության

 վաստակավոր աշխատակից,

ՀԽՍՀ Ներքին գործերի նախկին նախարար,

«Ազգային Միաբանություն

կուսակցության» փոխնախագահ