ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

09.06.2016, Հայոց աշխարհ

 

Երեկ «Ազգային Միաբանություն կուսակցության» կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի առանձնազրույցը ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:

Հանդիպման ժամանակ եղան անկաշկանդ քննարկումներ վերջին շրջանում Հարավային Կովկասում եւ նրա շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ: Առանձնահատուկ կարեւորվեց մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հայտարարությունը եւ դրա ոգուց բխող քաղաքական կուսակցությունների եւ պառլամենտականների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամների հետ:

«Ազգային Միաբանություն կուսակցության» մամուլի ծառայություն