ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ-ՈՒՄ

23.07.2015, Հայոց աշխարհ

 

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության հանդիպումը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցերին:

Հայաստանի պատվիրակության անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Ստեփան Մարգարյանը իրենց տեսակետները հայտնեցին քննարկվող հարցերի վերաբերյալ: Վերջում ելույթ ունեցավ մեր պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը:

Մ.Գ.Լինկը պատրաստակամություն հայտնեց աջակցել առաջիկայում ընդունվելիք՝ երկրի համար կարեւորագույն փաստաթղթերի արդիականացմանը, մասնավորապես Ընտրական օրենսգրքի կատարելագործմանը: