Ի՞ՆՉՆ Է «ՏՐԱՔԱՑՐԵԼ» ՉՈՒԶՈՂՆԵՐԻՆ

14.07.2015, Հայոց աշխարհ

«Հելսինկիում գումարված ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ամբողջ իմաստը հանգում է նրան, որ Հայաստանը, հավատարիմ լինելով թե՛ իր դաշնակցային պարտավորություններին, թե՛ ԵՄ հետ ԱլԳ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, հանդես եկավ որպես ինքնուրույն, ինքնիշխան, ժողովրդավարական նորմերով առաջնորդվող երկիր։

 Դրա վառ ապացույցը եղավ այն, որ Հայաստանի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում էր Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դիրքորոշումների հետ։ Ի՞նչ է՝ որեւէ մեկը Ֆրանսիային, Շվեյցարիային կամ Իտալիային կարո՞ղ է մեղադրել ավտորիտարիզմը պաշտպանելու մեջ։

Դա էլ է «տրաքացրել» չուզողներին»,- մեր թղթակցին ասաց ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։