ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ

02.07.2015, Հայոց աշխարհ

«ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամաթ Սեիդովն իր ելույթում մատնեց իրենց իրական նպատակները՝ ասելով, թե եվրոպացիները փորձում են ստվեր գցել մուսուլմանական զարգացող պետության ժողովրդավարական բարեփոխումների վրա:

Դրանով իսկ նա հարցը փորձեց տեղափոխել միջկրոնական հակասությունների հարթություն, իբր թե հակամուսուլմանական դրսեւորումների մեջ մեղադրելով եվրոպացիներին, եւ ինքնին հասկանալի է, որ նպատակը մեկն էր՝ «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնց շարքերում հազարավոր ադրբեջանցիներ են կռվում, հավաքագրել Ալիեւի դրոշի ներքո։

Սա ակնհայտորեն շատ նրբին մշակված, հեռահար նպատակների միտված քաղաքականություն է. լարել իրավիճակը տարածաշրջանում, պայմաններ ստեղծել, որպեսզի «Իսլամական պետության» գրոհայինների մուտքը Ղարաբաղյան հակամարտության գոտի կանխելու պատրվակով հարեւան երկրի՝ Թուրքիայի մասնակցությամբ խաղաղարար ուժեր մտցվեն տարածաշրջան։

 Ահա այս հնարավոր զարգացումները պետք է նկատի ունենանք մեր գործողությունները, քայլերն իրականացնելիս թույլ չտանք, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից՝ հուրախություն մեր ոխերիմ հակառակորդների», - համոզված է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։