ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

27.06.2015, Հայոց աշխարհ

Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային միաբանություն կուսակցության  նախագահ  Արտաշես Գեղամյանը ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել հուլիսի 5-9-ը Հելսինկիում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում քննարկվող հարցերի շուրջ: Նշվել է, որ այդ հեղինակավոր կառույցում Հայաստանի եւ Իտալիայի պատվիրակությունները շատ եւ շատ հարցերում գործում են ներդաշնակ, միաժամանակ պատրաստակամություն է հայտնվել, որ այդ ավանդույթը շարունակվի եւ համահունչ լինի մեր երկու ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամական կապերին:

Արտաշես Գեղամյանի եւ Ջովաննի Ռիչուլլիի առանձնազրույցից հետո Իտալիայի դեսպանը հանդիպում է ունեցել կուսակցության նախագահության անդամների հետ: