АЙОЦ АШХАР

ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԱՄՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱ.

ԲԱՑԱՌԵ՞Լ ԱՐԴՅՈՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

07-08.07.2010

Վերջին օրերին Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին երկրի քաղաքական ուժերի, փորձագիտական հանրության արձագանքները 2010 թվականի հունիսի 26-ին Կանադայում՝ G8 գագաթաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված Հայտարարության վերաբերյալ:

Եթե դրանցում չլինեին ծայրահեղ վտանգավոր գնահատականներ և եզրակացություններ, որոնք մեր պետականության համար հղի են արտաքին և ներքաղաքական անցանկալի հետևանքներով, ապա կարելի էր այլևս չանդրադառնալ այդ թեմային: Առավել ևս, որ Հայտարարության տեքստը համարյա թե կրկնում է նույնատիպ փաստաթղթի բովանդակությունը, որն ընդունվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների կողմից 2009 թ. հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա):

Ես չսխալվեցի՝ օգտագործելով համարյա բառը, քանի որ, ինչպես ասվում է, սատանան մանրուքներում է: Հենց դրանք էլ շահարկվեցին Հայ ազգային կոնգրեսի կողմից:

Ըստ որում, կոնգրեսը դա արեց միայն մի նպատակով. հերթական անգամ ծառայել արտերկրի իրենց հովանավորներին, վերստին հաստատել աշխարհաքաղաքական սեփական նախասիրությունները, որոնք, ի վերջո, հանգեցվեցին էժանագին ռուսաստանատյացությամբ:

Հանուն արդարության նշենք, որ կոնգրեսականները, որպես սկզբունքային և անկողմնակալ քաղաքական ուժ դիրքավորվելու և հանդես գալու համար, Ռուսաստանի հասցեին կոպիտ մեղադրանքներ հարուցելուց զատ նաև թեթևակի քննադատեցին ԱՄՆ-ին և Եվրամիությանը:

Հատկանշական է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագրերի համար այսչափ կարևոր իրադարձության վերաբերյալ, ինչպիսին ընդունված Հայտարարությունն է, ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետը հնչեցվեց ոչ թե նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ կոնգրեսի միջազգային հարաբերությունների գծով ներկայացուցչի կողմից: Հետաքրքրական է նաև այն, որ այդ տեսակետը չտիրաժավորվեց նրանց վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով, այլ ընդամենը տպագրվեց «Հայկական ժամանակ» թերթի 2010թ. հունիսի 29-ի համարի վերջին էջում՝ «Սթափվելու ժամանակը կամ Լ. Տեր-Պետրոսյանի՝ սկուտեղի վրա տարածքները հանձնելու պնդումը հաստատող ևս մեկ լրջագույն քայլ» հավակնոտ վերնագրով:

Ճիշտ է, սույն հրապարակման կարևորությունն ընդգծելու համար այնտեղ տեղադրված է ոչ թե հոդվածի հեղինակի, այլ հենց Տեր-Պետրոսյանի լուսանկարը: Մի՞թե դա պատահականություն է, և ինչպե՞ս գնահատել այն փաստը, որ կոնգրեսը, ասես թե, չուզենալով և ալարելով է արձագանքում Հայտարարությանը: Թե՞ դա մանրակրկիտ մտածված գործողություն է: Իսկ միգուցե ՀԱԿ-ին իր արտաքին հովանավորողնե՞րն էին հանձնարարել նման կերպ արձագանքել: Փորձենք այս ամենը հասկանալ:

Подробнее...

ԵՐԲ ԽՆԴԻՐ Է ԴՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՐՅՈՒՆԱԼԻ ԷՋԵՐՈՎ ՀՅՈՒՍՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ «ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ» …

08-09.06.2010

Անցյալ շաբաթ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի զինուժի հարձակումը և դրա հետ կապված թուրքական, իսրայելական իշխանությունների, իսլամական աշխարհի, Եվրամիության անդամ երկրների արձագանքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:

Այսպես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Կոնյա քաղաքում կայացած հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցների առաջ, հայտարարել էր. «Անգամ իսկ եթե ողջ աշխարհը շուռ գա Պաղեստինից, մենք նրանից երես չենք թեքի: Էլ-Քուդսը (Երուսաղեմը - Ա.Գ.), Ստամբուլը, Գազան և Անկարան մեզ համար միասնական են»: Իր մեկ այլ ելույթում նա ասել էր. «Ես պատրաստ եմ անձամբ գլխավորել «Ազատության նավատորմը» և մեկնել օգնության պաղեստինցիներին: Մենք չենք համարում, որ «ՀԱՄԱՍ»-ը ահաբեկչական կազմակերպություն է: Դա դիմադրության խումբ է, որ պայքարում է իր հողերի համար: Նրանք Գազայի սեկտորում հաղթել են ընտրություններում»: Դիմելով Իսրայելի իշխանություններին` Էրդողանը ըմբոստացած նաև հայտարարել էր. «Ձեզ հասկանալի՞ չէ: Այդ դեպքում ես կրկնեմ եբրայերենով` Լե Լիրցոախ (Մի սպանեք)»:

Ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նուրսուլան: «AL-Turkiyye» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել էր. «Թուրքիայի դիրքորոշումն արժանի է հավանության և մահմեդական աշխարհը բարձր է գնահատում դա: Թուրքիան կգրավի բարձր դիրք իսլամական ու արաբական աշխարհում»: Շարունակելով իր խոսքը` Հասան Նուրսուլան նշել էր, որ «եթե հարցում անցկացնեն` պարզ կդառնա, որ եթե մի քանի տարի առաջ իսլամական աշխարհը սիրում էր Ահմադինեժադին ու Բաշար Ասադին, ապա հիմա այդ ցուցակում կմտնի նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:

Տեղի ունեցան մի շարք խոշոր հանրահավաքներ: Ալեքսանդրիա քաղաքում հակաիսրայելական հանրահավաքին մասնակցում էր ավելի քան քսան հազար մարդ, ըստ որում դրա կազմակերպիչը Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն էր, սակայն եգիպտական իշխանությունները չխոչընդոտեցին հանրահավաքի անցկացմանը: Մարդաշատ հանրահավաքներ եղան նաև Հռոմում, Վիեննայում ու Աթենքում:

Подробнее...

«ԴՊՐՈՑԸ ՄԵԶ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ` ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՈՐԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

19-20.05.2010

Ֆրանսիացի հայտնի գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Քամյուի` վերնագրում բերված խոսքերը կարծես թե առավել բնութագրական են վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում բուռն քննարկման առարկա դարձած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության նախաձեռնության համար:

Եթե օրինագիծն ընդունվի Ազգային ժողովում, ապա դա հնարավորություն կտա մեր երկրում բացել օտարալեզու միջնակարգ դպրոցներ: Այն, որ այս հարցը հասկանալի պատճառներով հասարակական լայն արձագանքի է արժանացել, իհարկե, շատ դրական երևույթ է, սակայն նույնը չի կարելի ասել դրա շուրջ ծավալված բանավեճի բովանդակային կողմի մասին:

Ավելին, մտահոգիչ է, երբ քննարկումների առանձին մասնակիցներ, այն էլ մեր ժողովրդի կողմից գնահատված և ընդունված անհատներ խնդրո առարկայի վերաբերյալ իրենց ծանրակշիռ մտահոգությունները հայտնելիս միանգամայն անկեղծ են ու համոզված` պնդելով, որ օրինագծի ընդունումը չարիք կդառնա Հայաստանի համար:

Հնչող սուր քննադատությանը կառավարական շրջանակներից և կոալիցիոն քաղաքական ուժերից հիմնականում արձագանքում է միայն կրթության և գիտության նախարարը` Արմեն Աշոտյանը, ըստ որում, սրտացավորեն և համարձակ, ինչը, անշուշտ, ողջունելի է, սակայն դրա հետ մեկտեղ` մտահոգիչ:

Մտահոգիչ է, որ մեր պետության համար այս բախտորոշ հարցի շուրջ քար լռություն են պահպանում կառավարության մյուս պատասխանատուները, ԳԱԱ-ն, բարձրագույն ուսումնական հաստատությունները, և, իհարկե, անհասկանալի է, երբ գրեթե լռում է քաղաքական ընտրանին, և դա այն պարագայում, երբ քննարկումների ժամանակ արվել են այնպիսի հարցադրումներ, որոնց անդրադառնալը, կարծում եմ, պարտադիր էր: Փառք Աստծո, որ այս հարցերին վերջերս անդրադարձել են Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողները և Գրողների միությունը:

Խնդրո առարկա հարցի շուրջ ծավալված քննարկումների ժամանակ մարդիկ տարակուսում և տագնապում են, արտահայտելով մտահոգիչ ահա նման մտքեր. «Իրականում զուտ կրթական կամ զուտ լեզվաբանական հարց չէ այստեղ: Հարցը մի կողմից` անկախ Հայաստանի մասին է` արդյո՞ք կստանանք օտարալեզու վերնախավի կողմից կառավարվող մի գաղութ և մյուս կողմից` ժողովրդավարության և սոցիալական հավասարության խնդիր է` արդյո՞ք հայալեզու անձը կդառնա երկրորդ սորտի մարդ բուն իսկ Հայաստանում»: Կամ` «Ինչ վերաբերում է քաղաքական իշխանությանը, ապա եթե կառավարությունը նման բան նախաձեռնել է, ուրեմն նա հաշտվել է անկախության կորստի հետ»:

Подробнее...

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՄԻՇՏ ՍԽԱԼ Է

ՆԱ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ԼՈՒԾԵԼ ԵՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ, ՉԴՆԵԼՈՎ ՏԱՍՆՅԱԿ ՆՈՐ ՀԱՐՑԵՐ»

04-05.05.2010

Ջորջ Բեռնարդ Շոուի խոսքերն ամենևին էլ պատահական չենք դրել որպես հոդվածի վերնագիր: Թերևս այս եզրակացությանը կարելի էր հանգել, եթե ուշադիր և անկողմնակալ վերլուծվեր ապրիլի 23-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր հաշվետու ժողովում հնչած վարչապետի ելույթը և դրա բուռն արձագանքները մամուլում ու հեռուստատեսությամբ: Խնդրո առարկայի շուրջ կայացած քննարկումներն առաջացնում են երկակի զգացումներ. մի կողմից, անշուշտ, շատ դրական պետք է համարել, որ գիտությանը վերաբերող հարցերը հանրության կողմից արժանանում են նման ուշադրության, շահագրգիռ խոսակցությունների առիթ տալիս, սակայն, մյուս կողմից, մտահոգիչ է, որ դրանք հիմնականում ունեն մակերեսային բնույթ: Այս հոդվածում պարզապես ընթերցողի դատին եմ ներկայացնելու խնդրո հարցի վերաբերյալ իմ մոտեցումները և փորձելու եմ գնահատել, թե որքանո՞վ էին իրավացի վարչապետի ելույթը ջախջախողները և որքանո՞վ էին ճշմարիտ նրա «թեզերի»  կողմնակիցները: Եվ, այսպես, մինչ քննարկման բուն առարկային անցնելը, վերստին հիշենք` որո՞նք են ակադեմիական գիտության հիմնարար գործառույթներն ու դրանց արդյունավետությունը գնահատող միջազգայնորեն ընդունված չափանիշները:

Արդի ժամանակաշրջանում գիտության հիմնարար գործառույթների շարքին կարելի է դասել` համաշխարհային մակարդակի հիմնարար հետազոտությունների իրականացումը, մարդկային կապիտալի արդյունավետ վերարտադրությունը, պետության կողմից երկրի ազգային անվտանգության, պաշտպանության, կրթության, առողջապահության և պետության համար կենսական նշանակություն ունեցող գործառույթների իրագործումը, երկրի էկոնոմիկայի արդիականացման, գիտելիքահենք ճյուղերի ներդրման համար անհրաժեշտ գիտական պայմանների, միջավայրի ձևավորումը, ինչպեսև փորձագիտական գործունեության ծավալման կարողությունը: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել լրացուցիչ գործառույթներ, ինչպիսիք են` կիրառական հետազոտությունների, փորձա-կոնստրուկտուրական և տեխնոլոգիական աշխատանքների, միջազգային համագործակցության կազմակերպում: Ինչ վերաբերում է մեր ԳԱԱ-ի գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներին, ապա դրանք նույնպես կարելի է դասակարգել` հիմքում ունենալով վերը շարադրված գործառույթների կենսագործման արդյունավետությունը: Գիտության արդյունավետության գնահատման չափանիշներից կարևորվում են. առաջին, պետության կողմից մշակված ռազմավարական նշանակության գերակայությունների կատարմանն ուղղված հանրապետության գիտական ներուժի մասնակցության առավելագույն մակարդակը:

Երկրորդ. մարդկային կապիտալի զարգացմանը, բարձրագույն կրթության մրցունակության ապահովմանը նպատակամղված, ազգի գիտամշակութային կարողությունների զարգացումը խթանող գործունեության աստիճանը:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги