Shame.am

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԿԱՆԽԵ՛Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Ողջ հայության համախմբման հիման վրա, և սա է մեր ու գալիք սերունդների պատմական առաքելությունը

21.03.2019, Shame.am

Անցել է 10 ամսից մի փոքր ավելի Հայաստանում պետական հեղաշրջումից հետո, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Թերևս, այդ ժամանակը բավական էր, որպեսզի Հայաստանի տասնյակ հազարավոր խաբված քաղաքացիներ հասունանան։ Քաղաքացիներ, ովքեր խաբվեցին Ն.Փաշինյանի ու նրա զինակիցների ամբոխահաճ կարգախոսներից ու գործողություններից, որոնք կատարվում էին Ջին Շարփի հրահանգներին համապատասխան, և որոնք ներկայացվել են տարատեսակ գունավոր հեղափոխությունների կազմակերպիչների համար նախատեսված ոչ անհայտ՝ «Բռնապետությունից մինչև ժողովրդավարություն» ձեռնարկում, ավելի ճիշտ՝ դրա «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» հավելվածում։ Այս մասին արդեն գրել եմ՝ նշելով «հեղափոխականների» կողմից Ջին Շարփի 198 հրահանգներից մոտ 50-ի կիրառման կոնկրետ օրինակներ («Արտաշես Գեղամյան. Արևելքում գլոբալ խառնակությունը, Կովկասի և Ասիայի ապակայունացումը Ռուսաստանի մասնատման առաջին փուլն են», REGNUM լրատվական գործակալություն, 2011թ. ապրիլի 18)։ Սակայն պնդել, որ պետական հեղաշրջման (2018թ. ապրիլ-մայիս) հեգեմոնի վարկանիշը Հայաստանում կրիտիկականորեն ցածր է, վաղաժամ կլիներ։ Փակ սոցիոլոգիական հետազոտությունների միանգամայն թարմ տվյալներ վկայակոչեմ, որոնք անցկացվել են 2018թ. փետրվար-մարտին։ Ես հատուկ գրեցի «սոցիոլոգիական հետազոտություններ»՝ դրանով իսկ ընդգծելով, որ մի հետազոտություն չի եղել, ընդ որում՝ առաջին սոցիոլոգիական հարցման արդյունքները, դատելով իշխանությունների հետագա արձագանքից, նրանց համար բնավ մխիթարական չէին։ Դրանք նաև լուրջ տագնապ են առաջացրել պետական հեղաշրջման անդրկուլիսյան ոգեշնչողների ու հովանավորների շրջանում։

Подробнее...

ՀԱՅԵ՛Ր, ԶԳՈՆ ԵՂԵՔ

Ադրբեջանը տեղեկատվական ֆոն է ստեղծում Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու համար

13.03.2019, shame.am

Карта Республики Армения и Республики Арцах

Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի ու ավելի ես համոզվում Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների, գործարարների և լրագրողների բաց երկխոսության և բանավեճերի նման հարթակի պահանջվածության մեջ։

Արդեն կարելի է համոզված փաստել, որ կայացած քննարկումը հնարավորություն ընձեռեց  գնահատել Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մակարդակն ու հեռանկարները՝ հաշվի առնելով նոր քաղաքատնտեսական իրողությունները, ինչպես նաև մեր երկրների համագործակցության աշխարհաքաղաքական կողմերը։ Կարծում եմ, չափազանցություն չի լինի ասել, որ «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի ծրագիրը և տեղի ունեցած կարծիքների փոխանակումը ինքնատիպ հաստատումն էին Ռուսաստանի ու Հայաստանի գծի օբյեկտիվության և հրատապության՝ ուղղված ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում։ Եվ դա իր արտացոլումն է գտել նիստի կարգախոսում. «Տնտեսություն, ներդրումներ, ինտեգրացիա. Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական կապերի զարգացման հեռանկարներ»։ Չարժե կասկածել նաև, որ ամենամոտ առաջիկայում «Լազարյան ակումբի» անդամները և երկրորդ նիստին հրավիրված բանավեճերի մասնակիցները կընդհանրացնեն կարծիքների փոխանակման արդյունքները և կմշակեն համատեղ երաշխավորություններ մեր երկրների գործադիր իշխանությունների համար։ Երաշխավորություններ, որոնք ուղղված կլինեն համագործակցության մակարդակի հետագա բարձրացմանը՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնք ստանում են մեր պետությունների անվտանգությանն սպառնացող բնույթ։

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги