ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են իրենց կողմից կառավարվող քաոս ստեղծել Իրանի հետ սահմանակից Արցախի անվտանգության գոտում. Գեղամյան

30.11.2018, Aysor.am

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը կարծում է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը մտադիր են Ղարաբաղի և Իրանի սահմանում տիրող իրավիճակը ներքաշել քաոսի մեջ:

«Փաստերը խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգներն իր ամենամոտ դաշնակցի՝ Իսրայելի հետ պարտադիր պայմանով կհասնեն նրան, որպեսզի Արցախի հանրապետության անվտանգության գոտին, որն Իրանի հետ ունի 100 կմ սահման ՝ քաոսի մեջ հայտնվի, սակայն իրենց կողմից կառավորվող քաոսի: Դրա ճանապարհը՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սկիզբն է», - ասաց է Ա.Գեղամյանը՝ ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» առաջին նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իսրայելական ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 5,5 մլրդ դոլար:

«Հայաստանում պատերազմը կվերածվի պատերազմի Հյուսիսային Կովկասում», - նշել է նա:

Ա. Գեղամյանը հայտարարել է, որ բավական է ուսումնասիրել ԱՄՆ տարբեր միջազգային կազմակերպություններից, ինչպիսին է Սորոսի հիմնադրամը՝ ստացվող ֆինանսական եկամուտների դինամիկան, համոզվելու համար, որ տարեցտարի  աճում են «ժողովրդավարության ամրապնդման համար», «քաղաքացիական հասարակության ամրապնդման» անվան տակ ստացվող փոխանցումները:

«Արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք այսօր: Մայիսի 28-ին Հայաստանում պետական հեղաշրջման միջոցով հեղափոխությունից 20 օր անց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայկական կողմին տեղեկացնում է, որ ուսումնասիրվում է ՀՀ նոր կառավարության ջանքերին աջակցելու համար 140 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու հարցը», - ասել է նա:

Ա. Գեղամյանը նշել է, որ Հայաստանում հավատում են Ռուսաստանի ղեկավարության, Վլադիմիր Պուտինի իմաստությանն ու կամքին, որը Հայաստանում և  Ղարաբաղում թույլ չի տա պատերազմ: