Հայաստանի մարտահրավերներն ու քաղաքական ինտրիգները 2018թ-ին

10.01.2018, noranor.ca

 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Մենք սխալ գործած կլինենք, եթե ներհայաստանյան զարգացումները պայմանավորենք միայն 2018թ-ի ապրիլին սպասվող Սահմանադրական փոփոխություններով, որոնք շարունակական են լինելու մեկ-երկու տարի, բայց որոնց կուլմինացիան լինելու է 2018թ-ին: Մենք միասին պետք է հասկանանք՝ աշխարհին ինչ զարգացումներ են պետք, և դրանք ինչ անդրադարձ կունենան Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, բնականաբար համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների փոփոխությունների տեսանկյունից: Մի կողմից Արևմուտք՝ ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Ճապոնիա, մյուս կողմից Չինաստան, մյուս կողմից՝ Ռուսաստանն իր գործընկերների հետ, և այդ թնջուկի մեջ մենք պետք է տեսնենք մեր շահը, ո՞րն է այն ճանապարհը, որը տանում է դեպի եկեղեցի, եթե այդ տեսանկյունից ենք մոտենում, ապա հարցերի հարցը Հայաստանի համար դառնում է անվտանգության ապահովման խնդիրը:

ԱՆԿԱԽ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԻՑ

Դա կախված է մեր հասարակության համերաշխ, գիտակից լինելու գործոններից: Կոնսոլիդացված լինելու գործոնն իր հերթին կապված է համազգային այն նպատակների, շահերի հետ, որոնք հոգեհարազատ են բոլորին, անկախ նրանից, ընդդիմություն ես, իշխանություն ես, չեզոք ես, քաղաքականացված ես, թե ոչ:

 

ՀԵՌԱՀԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ

Հեռահար խնդիրները պայմանավորված են ոչ թե այս կամ այն նախագահական, վարչապետական ժամկետով, հեռանկարը նախագահը տեսնում է 2040 թ-ին, հստակ թվեր է մատնանշել: Այդ հեռանկարին հասնելու համար պետք է ոչ միայն երկրի ներսում մեկ ուժը տեսնեն, այլ տեսնենք աշխարհի զարգացումները կարո՞ղ ենք ծառայեցնել մեր երկրի հեռահար խնդիրները լուծելու:

 

Մենք շանս ունենք առաջատարը դառնալու, փառք Աստծո, մտավոր պոտենցիալը դեռ կորսված չէ, փառք Աստծո, երկրի ղեկավարը հեռանկար է տեսնում մինչև 2040 թ-ը, հիմա դրան միս ու արյուն պետք է տանք: