Ի դեմս Սերժ Սարգսյանի` ունենք այն առաջնորդը… Գեղամյանը հակադարձում է Դալլաքյանին

11.10.2016, Yerkir.am

Ի դեմս Սերժ Սարգսյանի` ունենք ազգային այն առաջնորդին, որը ցանկացած պահի, անկախ նրանից` քաղաքականությամբ է զբաղվում, ֆերմեր է, աշխատավոր է, բոլորի կյանքի համար պատասխանատվություն է ստանձնում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարությանը, թե, եթե իր և իր ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

Ըստ Գեղամյանի` Դալլաքյանը հենց նախագահի այդ հայտարարությունն էլ փաստել է: «Նախագահը նաև սփյուռքահայության անվտանգության երաշխավորն է, և նա ասել է այդ մասին: Փաստորեն, Դալլաքյանը հենց սա էլ փաստել է, որ նա /ՀՀ նախագահ խմբ./ հավատարիմ մնա իր իսկ կողմից հնչեցված սկզբունքին, այն է, որ հայերի` թե' հայաստանաբնակ, թե' սփյուռքահայության, կյանքի, երջանկության, անվտանգության երաշխավորը մնա»,- նշեց նա: