ՍՈՅՐԱԲ ՌԱՖԱՅԵԼԻ ՂՌԱԹՅԱՆ

 

 


Ծնվել է ք.Արթիկում, 1949 թ. հոկտեմբերի 8-ին

Կրթությունը բարձրագույն, ամուսանացած է, ունի չորս երեխա

Սովորել է Արթիկի թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1965 թ. ընդունվել է Արթիկի Ինդուստրիալ-Տեխնոլոգիական տեխնիկումի շինարարական բաժինը, ավարտել է 1970 թ.` ստանալով տեխնիկ-շինարարի որակավորում:

1974 թ-ին ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, ավարտել է 1980 թ-ին` «Արդյունաբերական քաղաքացիական շինարարություն» մասնագիտությամբ` ստանալով ինժեներ-շինարարի որակավորում:

1980 թ-ին նշանակվել է աշխատանքի Արթիկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար: 1986 թ. նշանակվել է Արթիկ քաղաքի Կոմունալ Տնտեսության վարչության պետ:

1992 թ. նշանակվել է Արթիկ քաղաքի Բնակարանային Տնտեսության վարչության պետ, որը հետագայում վերանվանվել է Արթիկի Համայնքի «Շենքերի և Շինությունների Շահագործում» ՓԲԸ:

2009 թ. հունիսի 1-ից աշխատում է Արթիկ քաղաքի «Լմբատ» և «Էրզերում» համատիրությունների նախագահ:

 

ք.Արթիկ, Գարեգին Նժդեհի 3, հեռ 5-23-79

Последние видеоматериалы

Новые книги