Զգուշացեք՝ Նիկոլ Փաշինյանի պայքարակից ԼԳԲՏ-ականներից

21.06.2019, Իրավունք

«Իրավունք» թերթի հունիսի 19-ի համարում ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հետ «Օրենսդիր և գործադիր մարմիններում կան աղանդավորներ և միասեռականներ» վերտառությամբ հարցազրույցը, զետեղված 1in.am կայքում,  լուրջ մտորումների պատճառ դարձավ: Հեղինակը, հենվելով պաշտոնական աղբյուրների վրա, ուղղակի նշում է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան՝ 350 հազար աղանդավոր, 100 հազար ԼԳԲՏ-ական, 46 հազար հոգեկան հիվանդ և 40 հազար թմրամոլ: Այս զարհուրելի թվերը հրապարակելիս Ալեքսանդր Ամարյանը արդարացիորեն տագնապի շեփոր է հնչեցնում Հայաստանի և Արցախի ապագայի համար: Սակայն տարակուսանք է առաջացնում նրա, համոզված եմ, ազնիվ մոլորությունն, առ այն, որ այս ազգակործան, պետականադավ արատների դեմ պայքարում պարոն Ա.Ամարյանը հույսը դեռ կապում է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի հետ, որի «կադրերն (ըստ Ա.Ամարյանի – Լ.Գ.) ամեն անգամ վարկաբեկում են մեր վարչապետին»:

Որպեսզի ընթերցողին պարզ լինի թե ինչի մասին է խոսքը, մի մեջբերում անենք ստաժավոր հայտնի ԼԳԲՏ-ական Հմայակ Հովհաննիսյանի օրերս 1in.am ինտերնետ կայքում «Փաշինյանը պետք է հավաքի իր «նեղ օրվա» ընկերներին և նրանց հետ նստի լուրջ խորհրդակցի» վերտառությամբ հարցազրույցից: Ահա թե ինչ է հորջորջում փեշերը վաղուց ի վեր այրված այդ ԼԳԲՏ-ականը. «Ավաղ, Նիկոլը առ այսօր իրեն հեռու է պահում հին պայքարակից ընկերներից, իրեն զրկել է մեր օգնությունից (բնականաբար հարց է ծագում՝ ԼԳԲՏ-ականներին էլ ինչպես օգնեին իրենցով իշխանության եկածները – Լ.Գ.) ու մեր խորհուրդներից օգտվելու հնարավորությունից: Գուցե պատճառն այն է, որ չի ցանկանում հիշել իր տառապանքների ժամանակաշրջանը, որի մասին ակամայից՝ իրենց կերպարներով, կհիշեցնեն նրան հին պայքարակից ընկերները»: Կարդալով այս ինքնախոստովանական տողերը, բնավ, ուզում ես բացականչել՝ այ ապերախտ քյարթու ԼԳԲՏ-ական Հմայակ, այդ ում դեմ ես պայքարե՞լ: Չլինի՞ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, ովքեր հավանաբար, քո խառնակիչ ծառայությունների դիմաց իրական ընդդիմության ճամբարում իրենց իշխանավարման տարիներին, քեզ՝ ուրացողիդ, ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց, անվճար նվիրաբերեցին Երևան քաղաքի Մոսկովյան 33-ահասցեում շուրջ 300 քառ. մետր բարեկարգված գրասենյակային տարածք, նվազագույնը 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ: Կամ էլ արհեստականորեն հարցազրույցներումդ, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու նպատակով, անկապ ծղրտում ես. « … որ Նիկոլ Փաշինյանը նույնքան ուշադիր լիներ իր պայքարակից ընկերների նկատմամբ, ում հետ սերժսարգսյանական ռեժիմի դեմ մարտնչելու երկար ու զրկանքներով լի ճանապարհ է անցել, քանզի ընկերները (Հմայակը նկատի ունի իրեն, սիրելիին – Լ.Գ.), ինչպես ժողովուրդն է ասում, ճանաչվում են դժբախտության մեջ»: Միգուցե՞ զրկանքներ  ասելով Հմայակը դրանց շարքին է դասում իր երբեմն ժամեր շարունակ ձգվող տանջալի սպասումներն, ՀՀ առևտրային հայտնի պատկառելի  բանկերից մեկի շրջակայքում իր «զրկանքների» դիմաց դրամական վարձավճարը ստանալու  համա՞ր:

Եվ վերջապես, ինչո՞ւ է ԼԳԲՏ-ական սույն տարրը այդ աստիճան ընկնավորվում «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հոդվածներից, հրապարակված ՌԴ հեղինակավոր REGNUM  տեղեկատվական գործակալության կայք-էջում (քաջատեղյակ լինելով երբեմն հարյուր-հազարների հասնող ընթերցողների քանակը և հոդվածները գերազանց գնահատողների տեսակարար կշիռը), պիտակավորելով դրանք իբրև մատնություն: Այ սայլուկ, ես հասկանում եմ քո տառապանքները, երբ կարդում ես Ա.Գեղամյանի հոդվածները REGNUM-ում, քանզի այնտեղ դու էլ ես անուղղակի հիշատակվում: Չէ՞ որ Ա.Գեղամյանը, ի տարբերություն քեզ, սողունիդ, բացահայտ դատապարտում է դրսից շռայլորեն ֆինանսավորվող կրոնական աղանդներին, ԼԳԲՏ-ականներին, իսկ որ ամենակարևորն է՝ մատնանշում դրանց տերերին: Իսկ նեղացածի կերպար, որ դու այժմ ընդունել ես, դա էլ է հասկանալի դու, ԼԳԲՏ Հմայակ, այլևս անհետաքրքիր ես անգամ  իսկ ԼԳԲՏ-ական հանրույթի համար, ուստիև նրանց հովանավորների, մասնավորապես, ի դեմս «քո պայքարակից ընկեր» Նիկոլ Փաշինյանի:

 

Լևոն Գալստյան

ՀԽՍՀ ներքին գործերի նախկին նախարար,

«Ազգային Միաբանություն»  կուսակցության փոխնախագահ

Последние видеоматериалы

Новые книги