АРАВОТ

Գեղամյանը Ադրբեջանին «հիմար» վիճակի մեջ է գցել՝ իրենց «ախմախ» բառերի համար

12.07.2012, Առավոտ

Մոնակո մեկնած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներ Արտաշես Գեղամյանը եւ Արտակ Դավթյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրին, թե ինչ հարցեր են ուղղել այնտեղ ու ինչ պատասխաններ են ստացել: Արտաշես Գեղամյանը պատմեց, որ «Ձեր խոնարհ ծառան պատվիրակության անունից ելույթ է ունեցել, շատ կոշտ հարցադրումներ արել, մեր ադրբեջանցի գործընկերները բացահայտորեն աղավաղեցին ելույթիս այն հատվածը, որ զոհվել է հայ զինծառայող՝ դիպուկահարի հարվածից: Ասացին՝ ի՞նչ գործ ուներ հայ զինծառայողը Ադրբեջանի տարածքում, բնականաբար, դա շուլլերություն էր»:

ԵԱՀԿ Վեհաժողովի լիագումար պլենար նիստում հանդես են եկել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, որը ներկայումս ՀՀ-ում է, ժամը 15-ին հանդիպելու է Հովիկ Աբրահամյանի հետ. «Հենց առաջին օրը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին հարց ուղղեցի, այն հարցիս, որ մենք անհամբեր սպասում ենք նրան Հայաստանում, հույս ունենք, որ նոր առաջարկներով նա հանդես կգա, որպեսզի ադրբեջանական կողմն անվերապահորեն հետեւի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների 4 փաստաթղթերում կրկնվող այն հիմնական հարցադրմանը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի 3 հանրահայտ սկզբունքների հավասարաչափ կիրառման, այն է՝ տարածքային ամբողջականության,  ուժի չկիրառման եւ դրա բացառման, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը»: Ի պատասխան՝ նա նշել է, որ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, բայց ցանկացած հակամարտությունը պետք է կարգավորի այնպես, որ երկու կողմերը անվերապահորեն պետք է հետեւեն այն փաստաթղթերին, որոնցով միջնորդները հանդես են եկել, այսինքն՝ Գեղամյանի գնահատմամբ՝ նա ընդունեց, որ հայկական կողմն անվերպահորեն հետեւում է այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից:

Подробнее...

Ում հետ է կիսել ՀՀԿ-ն իր «հալալ վաստակը»

08.05.2012, Առավոտ


«Դա ՀՀԿ-ի որոշելիքն է»,- «Առավոտի» հարցին՝ հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նոր կոալիցիայի ձեւավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաեւ հավելեց. «Ինչու՝ ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի՝ կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց»: Իսկ մնացյալ ուժերի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը մեր զրուցակիցն այս տեսանկյունից է դիտարկում. «Հաշվի առնելով նախագահի բացառիկ լայնախոհությունը, ազգի կոնսոլիդացիային ուղղված գործունեությունը եւ գիտակցումն այն ճշմարտության, որ ՀՀ-ի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ նախագահը կարող է բոլորին հրավիրել կոալիցիա անգամ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում: Այս ընտրություններն էլ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այնպիսի պատասխանատվության գիտակցում ունի, որ հարկ եղած դեպքում իր հալալ վաստակածն էլ կարող է զիջել՝ հանուն ՀՀ-ի»:

«Այ, այ, այ, Վարդան Մինասիչ, բա սազե՞ց»


08.05.2012, «Առավոտ»

- Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները, շատերի համար, օրինակ, անսպասելի էր ՀՀԿ-ի հավաքած տոկոսների այդքան առավելությունը, հատկապես ԲՀԿ-ի նկատմամբ:

- Մեր թիմը բավականաչափ քրտնաջան եւ հետեւողական աշխատել է ՀՀԿ-ի շտաբների հետ, ու իմ ունեցած տեղեկատվությունը գալիս էր ապացուցելու եւ համոզելու, որ գոնե 45 տոկոս պետք է ՀՀԿ-ն անպայման ստանար: Իսկ մեծամասնականի արդյունքները սպասելի էին: Համամասնականում մեկ տոկոս սխալվեցի: Բայց դե, մենք միասին հասկանում ենք, թե ինչու 44 տոկոս եղավ ՀՀԿ-ի ձայները. հակառակ պարագայում գոնե մեկ միավորում չէր անցնի ԱԺ: Թե որ միավորումն է, մենք ձեզ հետ միասին շատ լավ գիտենք:

- Ես չգիտեմ՝ ո՞ր միավորումն է:

- Բավական է նայել ընտրությունների դինամիկան եւ պարզ կդառնա, թե ինչպես է ՀՀԿ-ի տոկոսն իջնում ամենավերջում, իսկ այլ քաղաքական ուժերի տոկոսը բարձրանում:

- Դուք ակնարկում եք, որ ՀՀԿ-ն մեծահոգաբար իր տոկոսները նվիրել է…

- Ես չեմ ակնարկում: Ես ասացի այն, ինչ ասացի: Ձեր մեկնաբանությունները դուք տվեք:

- Իմ տպավորությամբ, օրինակ, ՀՀԿ-ն իր տոկոսները նվիրել է ՕԵԿ-ին:

- Ոչ: Ես ուզում եմ հիշեցնել ՕԵԿ-ի հանդիպումները ընտրողների հետ, որոնք շատ ավելի մարդաշատ էին, քան այլ քաղաքական ուժերի հանդիպումները: Ժողովուրդը շատ ավելի խանդավառված էր:

- Բնականաբար, եթե նկատի ունենանք փաստը, որ ՕԵԿ-ն իր հետ ավտոբուսներով միեւնույն մարդկանց տանում էր իր հանրահավաքներին:

- Բայց այդ ավտոբուսները դատարկ չէին: Որոշակի մարդիկ կային, որոնք պատրաստ էին գիշեր-ցերեկ Հայաստանով մեկ ՕԵԿ-ի պրոպագանդան անել:

- Ամեն դեպքում, ՀՀԿ-ի հավաքած տոկոսները ապշեցուցիչ են: Ինչո՞վ եք բացատրում ժողովրդի այդ անսպառ սերը ՀՀԿ-ի նկատմամբ:

Подробнее...

Գեղամյանի համար Արամ Մանուկյանը դավաճանական իշխանության «ճ» կլասի ֆունկցիոներ էր


23.04.2012, Առավոտ


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանի՝ իրեն վերաբերող հայտարարություններին, թե ինքը Կարեն Դեմիրճյանի թիմում կանգնած թիկունքից հարվածեց նրան. «Բացահայտ ստի են դիմում, Կարեն Դեմիրճյանի վեհ անունը հրապարակ բերելով՝ ուզում են սեփական անզորությունը եւ սեփական ձախողակ լինելը քողարկել: 1998 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվել էի ՀՀ նախագահի թեկնածու, ինչպես եւ Կարեն Դեմիրճյանը: Այնպես, որ թիկունքում կանգնած չէի կարող լինել, որովհետեւ ինքնուրույն քարոզարշավ էի վարում»:

Արամ Մանուկյանը նաեւ Գեղամյանի մասին ասել էր. «Ստեփան Դեմիրճյանին քաշեց, հորը քաշեց»: «Ազգային միաբանության» առաջնորդն այս առնչությամբ հիշեցրեց 2003-ի նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո կատարվածը, երբ նախագահի 7 թեկնածուներ՝ նաեւ Ստեփան Դեմիրճյանը, «թուղթ ուղարկեցինք ԿԸՀ, որտեղ գրել էինք, թե մենք չենք ճանաչելու առաջին փուլի արդյունքները… Իսկ թե հետո այդ ստորագրությունից ո՞վ հրաժարվեց՝ թող Արամ Մանուկյանը մի հատ հետաքրքրվի, հետո նոր հետեւություններ անի»:

Արտաշես Գեղամյանը պնդեց. «Նա ստում է դաժանաբար: Իր բարբաջանքները ինձ համար հասկանալի են, երբ ՀԱԿ-ի վարկանիշը սրընթաց անկում է կատարում՝ իրենք գիտեն, որ «Ազգային միաբանության» ցանկացած ղեկավարի հասցեին նման ստախոսություններով հանդես գան, ապա անհապաղ հակահարվածը կստանան, եւ իրենց անունը գոնե այդ պարագայում կշոշափվի: Կարծում եմ, որ մեր երկրի համար դավաճանական դրսեւորումներ գործած իշխանությունը, որի պարագլուխն էր Լեւոն Տեր Պետրոսյանը եւ ճ կլասի ֆունկցիոներ էր Արամ Մանուկյանը՝ պետք է լռեր այն պարզ պատճառով, որ իրենք 7 տարիների ընթացքում կարողացան հիմնահատակ կործանել Հայաստանի տնտեսությունը: Հիշեցնեմ՝ 1997 թվականին արդյունաբերությունը կազմում էր 1990 թվականի 47 տոկոսը, արդյունահանումը՝ ընդամենը 22 տոկոսը, վերամշակող ձեռնարկությունների հզորությունը կազմում էր 1990 թվականի 52 տոկոսը»:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги