АЗАТАМТУТЮН

ՅԱԼԱՆՉԻ  ՀՄԱՅԱԿ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ  ԱՆՓԱՌՈՒՆԱԿ  ՖԻԱՍԿՈՆ

11.02.2010, Ազատամտություն

Իհարկե, կարելի էր անհետևանք թողնել մեր հանրությանը քաջ հայտնի Հմայակ Հովհաննիսյանի բարբաջանքները, նրա, ով վերջին 15 տարիների ընթացքում գլխավորում է մեկ մարդուց բաղկացած, հետն էլ երկսեռ քաղաքագետների միությունը: Բայց իրազեկ լինելով վերջինիս ստոր, խաբեբա և ստախոս լինելու հանգամանքին, հարկադրված ենք վերստին  բացահայտել նրա ինչ լինելը:

Հմայակ Հովհաննիսյանն առավել ակտիվացավ հունվարի 10 –ի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար անցկացված ընտրությունների նախաշեմին և հետո: Կարծես թե հատուկ առաջադրանք էր դրված նրա առաջ. համոզել ՀԱԿ –ին, որ ինքը, իբր, մոլեռանդ արմատական ընդդիմություն է և քարոզարշավը ծառայեցնելու է գործող իշխանությունների «ավազակապետության» հանցանքների բացահայտմանը, քարոզ անելով ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Միևնույն ժամանակ երազում էր, որ ոստիկանության անձնագրային բաժինը ինչպես մերժեց Էդվարդ Մադաթյանին տեղեկանք տալու, առ այն, որ նա վերջին 5 տարիներին անընդմեջ եղել է ՀՀ –ում, այնպես էլ կմերժեր Ն.Փաշինյանին, քանզի նա մեկ տարուց ավելի գտնվել է «ընդհատակում», կարելի է ենթադրել` ՀՀ  սահմաններից դուրս:

Ավա՜ղ, Հմայակի այս երազանքը հօդս ցնդեց, երբ պատկան մարմինները Ն.Փաշինյանին տրամադրեցին անհրաժեշտ փաստաթղթերը: Վայքաղաքագետի ծրագրերն  այդ փուլում ձախողվեցին և նրա քննադատության թիրախը դարձավ նախ ճանաչված դերասան   Վովա Կոստանյանը, այնուհետև «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ Արա Սիմոնյանը: Հմայակը, ձայնակցելով ՀԱԿ –ի խոսափող հանդիսացող բոլոր տեսակի լրատվամիջոցներին, օրական անվանարկում էր թե՛ Արա Սիմոնյանին, թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցությանը», մտածելով, որ նման կեցվածք ընդունելով` ՀԱԿ –ի մոտ կամրապնդի իր արմատական ընդդիմադիր լինելու խիստ հարցականի տակ հայտնված իմիջը:

Ճիշտ այդ օրերին ՀԱԿ –ի խոսափող թերթերից մեկը քանիցս զգուշացրել էր հանրությանը, որ ընտրապայքարում իշխանությունների դրածոն Հմայակ Հովհաննիսյանն է: Ի դեպ, պրն Հմայակը այդպես էլ չանդրադարձավ, չընդվզեց, ասուլիսներ չհրավիրեց հերքելու այդ պնդումը, մասնավորապես, «Չորրորդ իշխանության» էջերում զետեղված բացահայտումները: Եվ դա ինքնին հասկանալի էր, որովհետև իր առջև դրված խնդիրը բոլորովին այլ էր` ամեն կերպ հերյուրանքներ տարածելով «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարների հասցեին, սասանել վերջին երկուսուկես տարում նրա որդեգրած Հայոց պետականության ամրապնդմանն ուղղված քաղաքականության կշիռը: Թվում էր, թե այդ պատվերը Հմայակը ստացել էր ՀԱԿ –ից և նման պատվեր եթե լիներ, ապա  անփորձ ընթերցողի մոտ կարող էր հավատարժան երևալ, սակայն դա միայն հարցին մակերեսային մոտենալու պարագայում: Ուրիշ բան, որ նրա այդ կեցվածքը ՀԱԿ –ի սրտով էլ էր: Այստեղ կարևորն այն է, որ 2008 թ. մարտի 1 –ի ողբերգական դեպքերից հետո հանրապետությունում կայունության հաստատումը եկեք տեսեք, որ ոչ միայն ՀԱԿ –ի սրտով չէ, այլ նաև ուրիշ ուժերի, որոնք, վախենալով բացահայտորեն դեմ դուրս գալ ՀՀ նախագահի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ քաղաքականությունը սատարող ուժերին, գերադասում են խաղի մեջ մտցնել արդեն իսկ քանիցս օգտագործված, փեշերը վաղուց այրած Հմայակ Հովհաննիսյանին:

Подробнее...

ՅԱԼԱՆՉԻ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՖԻԱՍԿՈՆ

05.02.2010

Իհարկե, կարելի էր անհետևանք թողնել մեր հանրությանը քաջ հայտնի Հմայակ Հովհաննիսյանի բարբաջանքները, նրա, ով վերջին 15 տարիների ընթացքում գլխավորում է մեկ մարդուց բաղկացած, հետն էլ երկսեռ քաղաքագետների միությունը: Բայց իրազեկ լինելով վերջինիս ստոր, խաբեբա և ստախոս լինելու հանգամանքին, հարկադրված ենք վերստին  բացահայտել նրա ինչ լինելը:

Հմայակ Հովհաննիսյանն առավել ակտիվացավ հունվարի 10-ի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար անցկացված ընտրությունների նախաշեմին և հետո: Կարծես թե հատուկ առաջադրանք էր դրված նրա առաջ. համոզել ՀԱԿ-ին, որ ինքը, իբր, մոլեռանդ արմատական ընդդիմություն է և քարոզարշավը ծառայեցնելու է գործող իշխանությունների «ավազակապետության», հանցանքների բացահայտմանը, քարոզ անելով ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Միևնույն ժամանակ երազում էր, որ ոստիկանության անձնագրային բաժինը ինչպես մերժեց Էդվարդ Մադաթյանին տեղեկանք տալու, առ այն, որ նա վերջին 5 տարիներին անընդմեջ եղել է ՀՀ-ում, այնպես էլ կմերժեր Ն.Փաշինյանին, քանզի նա մեկ տարուց ավելի գտնվել է «ընդհատակում», կարելի է ենթադրել` ՀՀ  սահմաններից դուրս:

Ավա՜ղ, Հմայակի այս երազանքը հօդս ցնդեց, երբ պատկան մարմինները Ն.Փաշինյանին տրամադրեցին անհրաժեշտ փաստաթղթերը: Վայքաղաքագետի ծրագրերն  այդ փուլում ձախողվեցին և նրա քննադատության թիրախը դարձավ նախ ճանաչված դերասան   Վովա Կոստանյանը, այնուհետև «Ազգային Միաբանություն կուսակցության», նախագահության անդամ Արա Սիմոնյանը: Հմայակը, ձայնակցելով ՀԱԿ-ի խոսափող հանդիսացող բոլոր տեսակի լրատվամիջոցներին, օրական անվանարկում էր թե՛ Արա Սիմոնյանին, թե՛ «Ազգային Միաբանություն կուսակցությանը», մտածելով, որ նման կեցվածք ընդունելով` ՀԱԿ-ի մոտ կամրապնդի իր արմատական ընդդիմադիր լինելու խիստ հարցականի տակ հայտնված իմիջը:

Ճիշտ այդ օրերին ՀԱԿ-ի խոսափող թերթերից մեկը քանիցս զգուշացրել էր հանրությանը, որ ընտրապայքարում իշխանությունների դրածոն Հմայակ Հովհաննիսյանն է: Ի դեպ, պրն Հմայակը այդպես էլ չանդրադարձավ, չընդվզեց, ասուլիսներ չհրավիրեց հերքելու այդ պնդումը, մասնավորապես, «Չորրորդ իշխանության», էջերում զետեղված բացահայտումները: Եվ դա ինքնին հասկանալի էր, որովհետև իր առջև դրված խնդիրը բոլորովին այլ էր` ամեն կերպ հերյուրանքներ տարածելով «Ազգային Միաբանություն կուսակցության», ղեկավարների հասցեին, սասանել վերջին երկուսուկես տարում նրա որդեգրած Հայոց պետականության ամրապնդմանն ուղղված քաղաքականության կշիռը: Թվում էր, թե այդ պատվերը Հմայակը ստացել էր ՀԱԿ-ից և նման պատվեր եթե լիներ, ապա  անփորձ ընթերցողի մոտ կարող էր հավատարժան երևալ, սակայն դա միայն հարցին մակերեսային մոտենալու պարագայում: Ուրիշ բան, որ նրա այդ կեցվածքը ՀԱԿ-ի սրտով էլ էր: Այստեղ կարևորն այն է, որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո հանրապետությունում կայունության հաստատումը եկեք տեսեք, որ ոչ միայն ՀԱԿ-ի սրտով չէ, այլ նաև ուրիշ ուժերի, որոնք, վախենալով բացահայտորեն դեմ դուրս գալ ՀՀ նախագահի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ քաղաքականությունը սատարող ուժերին, գերադասում են խաղի մեջ մտցնել արդեն իսկ քանիցս օգտագործված, փեշերը վաղուց այրած Հմայակ Հովհաննիսյանին:

Подробнее...

ՄԻԱՅՆ ԱԶԳԻ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

24-26.11.2009

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Կարելի է առանց չափազանցության ասել, որ իր նորագույն պատմության ընթացքում Հայաստանը համաշխարհային հանրության մեջ առաջին անգամ իրեն դրսևորում է որպես միջազգային հարաբերությունների ինքնաբավ սուբյեկտ: Ավելին, տարածաշրջանային մակարդակում այն որոշումները, որոնք կայացնելու է Հայաստանի ղեկավարությունը առաջիկայում, կարելի է համոզված պնդել, որ շոշափում են ոչ միայն Հարավային Կովկասի պետությունների, այլև համաշխարհային գլոբալ խաղացողների` մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ինչպես և ԱՄՆ-ի ու Եվրամիության շահերը: Հայ-թուրքական արձանագրությունների` երկու պետությունների խորհրդարաններում վավերացնելուն նախորդող` ներկայիս գործընթացները խիստ անհրաժեշտ են դարձնում Հայաստանի քաղաքական ղեկավարության շուրջ հայության համախմբման խնդիրը ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում: Մեր երկրի համար ճակատագրական այս ժամանակաշրջանում միայն համախմբումը թույլ կտա հաղթահարել հայկական պետականության առջև կանգնած լրջագույն մարտահրավերները. լինեն դրանք թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող, թե՛ պայմանավորված լինեն ֆինանսատնտեսական ճգնաժամով: Ճգնաժամ, որը Հայաստանում կառավարության ոչ համարժեք գործողությունների, ավելի ճիշտ` սխալ մոտեցումների հետևանքով, ձեռք է բերում ոչ միայն երկարաժամկետ, այլև սպառնացող բնույթ: Այս պայմաններում հատկանշական է, որ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը իր ակտիվիստների առջև 2009 թ. նոյեմբերի 11-ի ելույթում, եթե մի կողմ դնենք ճարտասանությունն ու պոլիտիկանությունը, ըստ էության, նույնպես գիտակցում է ազգի համախմբման կենսական անհրաժեշտությունը: Ավելին, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից մի քանի օր առաջ` նոյեմբերի 7-ին, ՀԱԿ-ը հանդես եկավ Հայաստանի տնտեսության կրիտիկական վիճակի և ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին հայտարարությամբ: Ուշագրավ է, որ ՀԱԿ-ը շեշտում է հատկապես ֆինանսների ու տնտեսության բնագավառի այն խնդիրները, որոնք ավելի հիմնավոր և համոզիչ տրված էին իմ զեկույցում 2008 թ. սեպտեմբերի 9-ին կայացած «Ազգային Միաբանություն», կուսակցության ակտիվի ժողովում («Հայոց աշխարհ», 11.09.2008, «Առավոտ», 12.09.2008, «Փակագիծ», 12.09.2008): Չնայած ելույթս արժանացել էր էկոնոմիկայի բնագավառի ճանաչված փորձագետների դրական գնահատականի, սակայն ենթարկվեց դաժան, կողմնակալ և ոչ օբյեկտիվ քննադատության, ըստ որում, հհշ-ական, առանց բացառության, բոլոր թերթերի կողմից: Թե որոնք էին հանրապետության տնտեսական վիճակի գնահատման գործում ՀԱԿ-ի մոտեցումներում նման մետամորֆոզների շարժառիթները, դա առանձին խոսակցության նյութ է, սակայն կարևորը էությունն է: Այդ նյութերի բովանդակությունը վերլուծելիս, բնականաբար, հարց է ծագում, ՀԱԿ-ի վերը հիշատակված երկու փաստաթղթերը (Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը և հայտարարությունը) որքանո՞վ էին նախատեսված երկրի ներքին լսարանի, և որքանո՞վ` հաշվարկված արտաքին օգտագործման համար: Կարծում եմ, իմաստ ունի հետագայում այդ հարցերին նույնպես անդրադառնալ: Սակայն անվիճելի է, որ Հայաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարության հավասարակշռված քաղաքականության շնորհիվ հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա գործընթացներում հայկական կողմի դիրքերը բավականաչափ ուժեղ են: Ավելին, դրանք սատարում են ուժի միջազգային հիմնական կենտրոնները: Հանուն ճշմարտության նշենք, որ այդ հարցում մեր դիրքերը հետագայում կարող են բավականաչափ խոցելի դառնալ տնտեսական և ֆինանսական բնագավառներում ձևավորվող տագնապալի իրավիճակի պատճառով: Մեզ չի կարող նաև չանհանգստացնել այն, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող 2010 թ. պետական բյուջեի նախագիծը, դրա ընդունման և կատարման դեպքում, ի զորու չի լինելու լուծել հանրապետության տնտեսության առջև կանգնած արդիական խնդիրներից և ոչ մեկը, չի նպաստելու ֆինանսատնտեսական ճգնաժամից մեր երկրի դուրս գալուն:

Подробнее...

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ՊԱՐՏԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

14.10.2009

Հայաստանի Հանրապետությունում և աշխարհասփյուռ հայության գաղթօջախներում անցած մեկուկես ամսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ծավալված աննախադեպ շահագրգիռ և բուռն քննարկումներից ստացած առաջին տպավորությունն ու զգայական մոտեցումը գալիս է հաստատելու մի պարզ ճշմարտություն. հզոր է միացյալ հայությունն իր անկախ պետականությամբ, ազատագրված Արցախի Հանրապետությամբ և համայն աշխարհի հայերի միասնականությամբ: Հոդվածիս հիմնական նպատակն է` փորձել իմաստավորել հազարամյակների ընդերքում բյուրեղացած, ադամանդակուռ դարձած վիթխարի այն ներուժը, որն արթնացրեց նախագահ Սերժ Սարգսյանն իր համահայկական ուղևորության ժամանակ: Այսօր աշխարհասփյուռ հայության կուտակած հզորագույն էներգիան դառնում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության լրջագույն գործոն, որի հետ չեն կարող այլևս հաշվի չնստել ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը: Համահայկական այս ուղևորությունը, համոզված եմ, իր շոշափելի, ըստ որում` դրական ազդեցությունը կունենա նաև ուժի միջազգային կենտրոնների վրա` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած մոտեցումներում, ավելին` կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի կարգավորմանը: Ահա այս ելակետային դրույթներից ելնելով էլ փորձենք համակողմանիորեն վերլուծել Հարավային Կովկասում նոր փուլ թևակոխած Շախմատային Մեծ Պարտիան` խնդիր ունենալով գտնել մեր` քաղաքական գործիչներիս, թերացումները համահայկական կարևորություն ունեցող հարցերի լուծման ճանապարհին:

Արդյունքում` երկրի առողջ ուժերով կկարողանանք ձևակերպել 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության գործունեության օրակարգը` առկա արդիական մարտահրավերների ներառմամբ: և այսպես, օրերս ավարտվեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական հանդիպումները: Դրանց հաջորդեցին (ասես թե որպես տրամաբանական շարունակություն) Քիշնևում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հերթական բանակցությունները, ինչպես նաև երկկողմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Եւ, վերջապես, հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն, Միշլին Քալմի Ռեյի` Շվեյցարիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ` Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի, Բեռնար Կուշների, Եվրամիության Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ինչպես նաև Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարարի մասնակցությամբ շվեյցարական Ցյուրիխ քաղաքում փակ դռների հետևում խորհրդավոր քննարկումներից հետո ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանով իսկ ազդարարվեց հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկը: Առաջիկայում երկու երկրների հասարակության, ինչպես նաև ուժի միջազգային կենտրոնների ուշադրության կիզակետում են լինելու գործընթացներ` պայմանավորված ՀՀ Ազգային ժողովում և Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովում վերոգրյալ արձանագրությունների հաստատմանը նախորդող և վավերացմամբ ավարտվող բուռն զարգացումները:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги