ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽԱՐԽԼՈՒՄ ՄԵՐ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

24.07.2018, Հայոց աշխարհ

Ինչպես հայտնի է, բավական տագնապալի իրադարձություններն են ծավալվում Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա Հայրապետի շուրջ։

Ահա արդեն երկու ամիս է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի, որոնք կազմակերպվում են, այսպես կոչված, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից։ Վերլուծելով բողոքի այդ ակցիաների ղեկավարների գործողությունները եւ ելույթները՝ ակնհայտ երեւում է նրանց նենգ մտադրությունը՝ խարխլել Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը։

Մեր աչքերի առջեւ ջանում են խարխլել հայկական ավանդական արժեքները՝ տարատեսակ գրանտակերների կողմից ԼԳԲՏ զանազանակերպ հանրույթն ու մյուս տականքներին եւ թափթփուկներին լեգալացնելու անթաքույց փորձերով։ Այս վտանգավոր գործողություններն ի վերջո կհանգեցնեն հայկական ավանդական արժեքների խարխլմանը, իսկ հետագայում՝ հայոց պետականության կործանմանը։ Եվ սա չափազանցություն չէ։

Հետեւելով ծավալվող այս իրադարձություններին՝ ուզում ես հարց տալ. ինչի՞ց սկսվեց այս ամենը, որտե՞ղ են բողոքի այդ ակցիաների ակունքները։ Եվ այսպես. հիշենք 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները։ Այդ օրը առավոտյան, երեւանյան ժամանակով մոտավորապես ժամը 6։30-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցան բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, որոնք համաձայն չէին 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների հետ։ Նշենք, որ այդ նույն ժամանակ՝ 2008թ. մարտի 1-ին, նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին ուղեկցել էին դեպի իր նստավայր։ Բայց դա չէր նպաստել լարվածության լիցքաթափմանը, ավելին՝ Երեւանով մեկ ջարդարարությունների ալիք բռնկվեց։ Այնինչ, երբ դեռ ուշ չէր կանգնեցնել անկարգությունները մայրաքաղաքում, մարտի 1-ին, ժամը 11։00-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը գնաց նախկին նախագահի նստավայր՝ նրան հաշտության եւ խոհեմության, իր կողմնակիցների կողմից կատարվող այնպիսի գործողությունները կասեցնելը հորդորելու նպատակով, որոնք կարող էին հանգեցնել արյունահեղության եւ հայ հասարակության պառակտման։

Ավաղ, կաթողիկոսի ջանքերը հաջողությամբ չպսակվեցին. Լ.Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ընդունել արդեն իր դռան մոտ գտնվող Գարեգին II-ին։ Հատկանշական է, որ ավելի վաղ Ազատության հրապարակի ցույցի մասնակիցների շրջանում, ինչպես նշվում էր ՀԱԵ հայտարարությունում, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ստորագրահավաք էին կազմակերպել կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Թե ինչ ողբերգությամբ ավարտվեցին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները՝ հայտնի է բոլորին. զոհվեց 10 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան, եւս 131-ը տարբեր ծանրության վիրավորումներ ստացավ։

5 տարի անց այնպես պատահեց, որ Նորին Սրբություն Գարեգին II-ը արժանացավ նաեւ ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անբարեհաճությանը, որը 2013թ. մարտի 15-ի նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո, Ազատության հրապարակի հանրահավաքի ժամանակ քննադատության ենթարկեց Գարեգին II-ին եւ կոչ արեց նրան չընդունել ընտրյալ նախագահ Սերժ Սարգսյանի «կեղծ» երդումը։

Նշենք, որ այսօր բողոքի ակցիայի առաջնորդներն են հայր Կորյունը եւ պատմաբան Գեւորգ Յազըճյանը, որոնք իրենց վրա վերցրին ընդվզումների կազմակերպիչների դերը՝ ընդվզողների համակարգող Կարեն Պետրոսյանին Հայաստանի պետական տնտեսական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո։ Ովքե՞ր են սրանք՝ այս նորահայտ մեծ հավատաքննիչները։ Տարակուսանք է հարուցում այն, որ ՀԱԵ պատվի եւ արժանապատվության պահպանման կեղծ ջատագովները, ինչի մասին նրանք անդադրում կրկնում են, չգիտես ինչու առանց որեւէ արձագանքի են թողնում իրենց անձնական կյանքի, մեղմ ասած, վարկաբեկիչ մանրամասները, որոնք հրապարակվել են ընթերցողների վստահությունը վայելող հայկական մի շարք էլեկտրոնային պարբերականներում։

Իսկ նրանք գրում են, որ այս երկու գործիչների կենսագրություններում նշմարվում է արտասահմանյան հետք։ Այսպես, այդ հրապարակումների համաձայն՝ պատմաբան Գեւորգ Յազըճյանն ամուսնացած է թրքուհու հետ եւ հայկականից բացի նաեւ թուրքական անձնագիր ունի՝ Յազըճօղլու ազգանվամբ, իսկ հայր Կորյունին կասկածում են, որ Դամասկոսի հայ համայնքում սպասավորելու ժամանակ նա սերտ կապի մեջ է մտել իսլամիստական խմբավորումներից մեկի հետ։ Այս առնչությամբ խիստ տեղին հնչեցին նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Արամ Սարգսյանի խոսքերը, որը, խոսելով Հայ Առաքելական եկեղեցու հովվապետի վարկաբեկման հետեւանքների լրջության մասին, ասաց, որ ակցիայի մասնակիցներով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ այդ ակցիան սպառնում է Հայաստանի անվտանգությանը։

Չեմ թաքցնի՝ ինձ համար բնավ հեշտ չէր գրել այս հոդվածը։ Վերջին օրերին ինքս ինձ նախատում էի լռությանս համար, երբեմն ինձ թվում էր, թե իրավացի էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ, պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին, բթացնում էր Հայաստանի քաղաքացիների զգոնությունը՝ հայտարարելով. «Տեղի ունեցողի մասշտաբները եւ բովանդակությունը թույլ են տալիս ենթադրել, որ գործ ունենք ներեկեղեցական խնդրի հետ։ Այն դեռ հանրային հարց չի դարձել, եւ դրա համար անհրաժեշտություն չկա, որպեսզի կառավարությունը միջամտի»։

Անցավ մի երկու օր, եւ կորյուն-յազըճյանները, ըստ երեւույթին, վարչապետի խոսքերն իբրեւ գործողության կոչ ընկալեցին, որպեսզի «տեղի ունեցողը» ոչ միայն ներեկեղեցական, այլեւ «հանրային» դարձնեն։ Եվ ահա, հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինտերնետ-էջում՝ «շտապ» նշմամբ, տեղակայվեց հաղորդագրություն. «Նորին Սրբության ավտոմեքենան շրջապատված է, Գնդեվանքից եկող ճանապարհը փակ է ավտոմեքենաներով եւ քարերով, շարժման անդամները սպառնում են։ Կաթողիկոսին վտանգ է սպառնում»։

Այս սրբապղծությանը եւ այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, արձագանքել է նաեւ սենտիմենտալության աստիճանի զգայուն ադրբեջանական ագիտպրոպը։ Այսպես. ադրբեջանական ոչ անհայտ կառավարամետ news.day.az էլեկտրոնային պորտալը օգնության է շտապել իր հայ գործընկերներին՝ Յազըճյանին եւ հայր Կորյունին՝ 2018թ. հուլիսի 16-ին հրապարակելով Զուլֆուղար Ալիեւի հոդվածը՝ «Փաշինյանին ձանձրացրե՞լ է համայն հայոց կաթողիկոսը» վերնագրով։ Հոդվածը կարդալիս խանդաղատանքով ես լցվում, թե ինչպես են սրտացավ ադրբեջանցիները հոգում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ճակատագրի, «հայ հասարակությանը բարդույթավորված վիճակից ազատելու» մասին։

Ահա թե ինչ է գրում մուալիմ Զուլֆուղարը. «Ի դեպ, հոգեւոր առաջնորդի փոփոխությունը հազիվ թե արմատապես ինչ-որ բան փոխի։ Հանցավոր, կոռումպացված, այլասերության մեջ մխրճված եւ ահաբեկչությանը սատարող հայ եկեղեցին պետք է հրաժարվի նախկին դոգմաներից եւ ազատի հայ հասարակությանը բարդույթավորված վիճակից, որի մեջ նրան պահում է դարերով»։

Սակայն Զուլֆուղարը սրանով չի սահմանափակվում եւ խորամանկաբար դրդում է Հայաստանի վարչապետին՝ հոդվածն ավարտելով, ըստ էության, ադրբեջանական իշխանությունների ինքնամերկացմամբ՝ գրելով հետեւյալ նախադասությունը. «Իսկ այդ խնդիրը (Գարեգին II-ի հրաժարականը - Ա.Գ.) վեր է անգամ ամբոխի սիրեցյալ Փաշինյանի ուժերից»։ Այս եւ ադրբեջանական մամուլի մի շարք այլ հրապարակումներ կասկածի տեղ չեն թողնում միանշանակ եզրահանգման գալու համար. հարկ է ամենավճռական ձեւով թույլ չտալ անհարգալից վերաբերմունք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց հայրապետի հանդեպ։

Անտարբերությունն այս հարցում Բրունո Յասենսկու անավարտ «Անտարբերների դավադրությունը» վեպի ինքնատիպ հայկական հրատարակումը կդառնա, բայց հայոց պետականության ճակատագրի համար վտանգավոր հետեւանքներով։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԱԺ պատգամավոր