ՍԴ-ն ապացուցեց, որ այնտեղ փայլուն պրոֆեսիոնալների խումբ է հավաքված. Արտաշես Գեղամյան

03.04.2014, Yerkir.am

Արտաշես Գեղամյանը ուղիղ եթերով երեկ հետևել է ՍԴ որոշման հրապարակմանը և շատ դրական տպավորություն ստացել: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՍԴ-ն կայացրել է շատ լուրջ և հավասարակշռված վճիռ: «ՍԴ-ն վերստին հաստատեց, որ մեծ պրոֆեսիոնալների խումբ է այնտեղ հավաքված, գիտնականների ու սահմանադրագետների խումբ: Կառավարությունը, ի դեմս Տիգրան Սուրենիչի, քանիցս ասել է, որ պատրաստ է լսել դիտողություններ և առաջարկություններ, իսկ ՍԴ որակումները և գնահատականները շատ մեծ խթան կհանդիսանան, որ կառավարությունն ու ԱԺ-ն լրամշակեն օրենքը և մինչև սեպտեմբերի 30-ն ընտրեն այնպիսի օրենք, որը երբեք ու երբեք չի հակասի Սահմանադրությանը»,- ասաց նա: Որեւէ կողմին շնորհավորելու խնդիր Գեղամյանը չի տեսնում: «Մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական շարժումը պետականամետ դրսևորումներ ունեցավ և օգնեց, որ ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք չեն հակասում Սահմանադրությանը»,- ասաց նա: