«Ազգային միաբանության» Շիրակի կառույցը սատարելու է Սամվել Բալասանյանի թեկնածությունը

 

13.07.2016, Арменпресс

http://www.armenpress.am/arm/news/854094/azgayin-miabanutyan-shiraki-karuycy-satarelu-e-samvel.html

«Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) մարզային կառույցը ողջունում է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցի և Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության (ՀՔԴՄ) դաշինք կազմելու վերաբերյալ հայտարարությունը և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտպանելու որոշումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱՄԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Լևոն Գալստյանը` միաժամանակ հայտնելով, որ իրենք նույնպես սատարելու են Սամվել Բալասանյանի թեկնածությունը, հավանություն տալով ԱՄԿ Գյումրիի տարածքային կազմակերպության առաջարկին: Գալստյանը կարևորեց առաջիկայում այս հարցում ԱՄԿ, ՀՀԿ ու ՀՔԴՄ մարզային կառույցների միջև սերտ համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: